ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրավիճակը պայթիւնավտանգ է

Իրանի եւ Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը՝ Պաղեստինում

«ԱԼԻՔ» – Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը հեռախօսազրոյց է ունեցել Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ:

Հեռախօսազրոյցի ընթացքում ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան շուրջ:

Նշելով, որ ներկայիս իրավիճակը Մերձաւոր Արեւելքում սպառնալի բնոյթ է կրում, իսկ ռազմական բախումները շարունակաբար ընդլայնւում են, Ամիր Աբդօլլահեանը կոչ է արել անյապաղ միջոցներ ձեռնարկել Գազայի հատւածի խաղաղ բնակչութեան վրայ յարձակումները դադարեցնելու եւ հումանիտար աղէտալի իրավիճակը մեղմելու համար։

Նա ասել է, որ Գազայի քաղաքացիների դէմ սիոնիստական ռեժիմի յանցագոծութիւնների շարունակման դէպքում ոչ ոք չի կարող երաշխաւորել, որ ճգնաժամի սահմանները չեն ընդլայնւի։

Վան Ին, իր հերթին, ասել է, որ ներկայումս հրատապ խնդիրը  իրավիճակի սառեցումն է եւ Գազայի հատւածում  լուրջ հումանիտար աղէտի կանխումը, հակառակ դէպքում այն կը յանգեցնի նոր քաղաքացիական զոհերի, կը խաթարի խաղաղութիւնը տարածաշրջանում եւ կը կործանի խաղաղ գործընթացը Մերձաւոր Արեւելքում։

Չինաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ պաղեստինա-իսրայէլական ներկայիս իրավիճակին հասնելու հիմնարար պատճառն այն է, որ Պաղեստինի ժողովրդի պետականութեան իրաւունքի իրացումը վաղուց յետաձգւել է, նրա գոյութեան իրաւունքը երկար ժամանակ մնացել է չիրացւած, իսկ նրանց վերադարձի իրաւունքը տարիներ շարունակ անտեսւել է:

Նման պատմական անարդարութեանը պէտք է հնարաւորինս շուտ վերջ դրւի, շարունակել է  Վան Ին՝ նշելով, որ Չինաստանը կը շարունակի մնալ խաղաղութեան եւ արդարութեան կողմնակից, եւ կաջակցի Պաղեստինի ժողովրդի՝ իր ազգային իրաւունքները պաշտպանելու արդար գործին։

Առնչւող Յօդւածներ

Back to top button