ԻրանՄիջազգայինՔաղաքական

Ռէյիսին ու Պուտինը քննարկել են իրավիճակը՝ Մերձաւոր Արեւելքում

«ԱԼԻՔ»- Մերձաւոր Արեւելքում տիրող իրավիճակը հեռախօսազրոյցով քննարկել են Իրանի եւ Ռուսաստանի նախագահներ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին եւ Վլադիմիր Պուտինը։

Գործընկերները հեռախօսազրոյցի ընթացքում անդրադարձել են կտրուկ սրւող պաղեստինա-իսրայէլական հակամարտութեանը:

Երկու երկրների նախագահները ծայրայեղ անհանգստութիւն են յայտնել ռազմական գործողութիւնների լայնածաւալ սրման կապակցութեամբ, որն ուղեկցւում է քաղաքացիական զոհերի թւի աղէտալի աճով եւ Գազայի հատւածում խորացող հումանիտար ճգնաժամով: Նրանք շեշտել են, որ սիոնիստական ռեժիմի յարձակումները Գազայի խիտ բնակեցւած տարածքների վրայ, որտեղ ապրում են աւելի քան 2 մլն. անպաշտպան պաղեստինցիներ, չունի որեւէ արդարացում եւ պէտք է անյապաղ դադարեցւի:

Նրանք մտահոգութիւն են յայտնել հակամարտութեան՝ այլ շրջաններ տարածւելու կապակցութեամբ:

Նշենք, որ հեռախօսազրոյցի ընթացքում կողմերը քննարկել են նաեւ իրավիճակը՝ Հարաւային Կովկասում:

Առնչւող Յօդւածներ

Back to top button