ԹեհրանՀամայնքՄիջազգայինՔաղաքական

Գիր դատապարտանքի

Մտահոգութեամբ եւ սրտի խորը կսկիծով հետեւում ենք Պաղեստինի ժողովրդի դէմ սիոնիստական վարչակարգի կողմից իրականացւող աննախադէպ վայրագութիւնների:

Այսօր Գազայի հատւածում տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանութիւն եւ մարդկութեան դէմ յանցագործութիւն, որի անտեսումն ու դրա նկատմամբ անտարբեր մօտեցումը հակասում է բոլոր Աստւածային կրօնների ուսուցումներին եւ ցուցմունքներին: Անշուշտ այդ յանցագործութիւններն անտեսողները իւրովի յանցակցում են ոճրագործներին, որի համար էլ պատասխանատու են Աստծոյ դատաստանի, արդարամիտ մարդկութեան արթուն խղճի եւ պատմութեան առջեւ:

Որպէս ցեղասպանութեան արհաւիրքն ապրած ժողովրդի ներկայացուցիչներ, կոչ ենք անում աշխարհի բոլոր հաւատացեալներին, ազատամիտ ու արդարամիտ մարդկութեանը համախմբելու բոլոր ջանքերը կասեցնելու համար Գազայի հատւածում տեղի ունեցող աղէտը: Իւրաքանչիւր վայրկեանի վատնումը եւ կորուստը կարող է անվերադարձ հետեւանքներ ունենալ ճիշտ այնպէս, ինչպէս դա տեղի ունեցաւ Արցախում, որի արդիւնքում աւելի քան 120 հազար արցախահայեր ստիպւած եղան լքել իրենց պատմական հայրենիքն ու տարագրւել:

Ողջունելով Պաղեստինի հարցով Իրանի Իսլամական Հանրապետութեան ցուցաբերած սկզբունքային եւ անզիջում դիրքորոշումը, թեհրանահայ համայնքի անունից մեր ամբողջական զօրակցութիւնն ենք յայտնում այն բոլոր ջանքերին, որոնք իրականացւում են մեր երկրի ղեկավարութեան կողմից՝ կասեցնելու սիոնիստական վարչակազմի յանցագործութիւնները Պաղեստինի ժողովրդի դէմ:

Տ. ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

Առաջնորդ Թեհրանի հայոց թեմի

Առնչւող Յօդւածներ

Back to top button