ԹեհրանՀամայնք

Ամանորեայ հաղորդում՝ ԻԻՀ Ձայնի Հայերէն ռադիոժամի եթերում

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական Հանրապետութեան ռադիոհեռուստատեսութեան արտասահմանեան թողարկումների «Սահաբ» ցանցի Հայերէն ռադիոժամը, որպէս աուդիոմեդիայի եւ վիրտուալ տարածքի տեղեկատւութեան ոլորտում իրանահայ համայնքի լրատւամիջոց, ամէն տարի Ամանորին եւ Ս. Ծննդեան տօներին ընդառաջ պատրաստում ու հեռարձակում է յատուկ հաղորդում։ Շարունակելով այս աւանդոյթը, Հայերէն ռադիոժամի Ամանորի հաղորդումը մեկնարկելու է կիրակի, դեկտեմբերի 31-ին (իրանական դէյ ամսի 10-ին), Թեհրանի ժամանակով ժամը 22։50-ին։

Ամանորեայ յատուկ հաղորդումը, որը կը շարունակւի մինչեւ ուրբաթ առաւօտեան ժամը 00:50-ն, հոգեւոր եւ հաճելի մթնոլորտ կապահովի իրանահայերի, ինչպէս նաեւ Հայաստանի եւ ողջ աշխարհի հայ ռադիօ լսողների համար:

Հայերէն ռադիոժամի աշխատակիցները, հաղորդավարները եւ լրագրողներն Ամանորի եւ Ս․ Ծննդեան տօներին նւիրւած յատուկ թողարկման ընթացքում ունկնդիրների հետ միասին կը դիմաւորեն 2024 թւականը։ Նրանք հաղորդման ընթացքում կը պատմեն այս տօներին վերաբերող աւանդոյթների ու արժէքների մասին։ Տարեմուտի գիշերը Հայերէն ռադիոժամը եթեր կը հեռարձակի տօնական օրերին համահունչ բանաստեղծութիւններ, երգեր, իրանցի եւ հայաստանցի ունկնդիրների շնորհաւորական ուղերձները, եւ ժամանցային այլ նիւթեր, ապահովելով իր ունկնդիրների հոգեւոր ու տօնական բարձր տրամադրութիւնը։

Ամանորեայ թողարկման ընթացքում կանդրադառնանք 2023 թւականի կարեւորագոյն իրադարձութիւններին, ինչպէս նաեւ աշխարհի տարբեր երկրներում Ամանորը նշելու սովորոյթներին ու ծէսերին եւ կը ներկայացնենք ձմեռն ու աստւածային բարիքները նկարագրող բանաստեղծութիւններ ու երգեր։

Ամանորեայ հաղորդման մաս են կազմելու նաեւ ուսուցողական ու խրատական թեմաներով ռադիոբեմադրութիւններ։ Տարեմուտին կը հեռարձակւի Տէրունական աղօթքը։

«Ռադիոպատկեր» (Radio view) արտասահմանեան հեռուստաալիքը հասանելի է Թեհրան նահանգի ունկնդիրներին, իսկ Հայաստանում եւ աշխարհի այլ կէտերում մեր ռադիոլսողները ամանորեայ հաղորդումը կարող են ունկնդրել Հայերէն ռադիոժամի Թելեգրամ ալիքի ուղիղ հեռարձակման (https://t.me/parstoday_arm) եւ ռադիոժամի կայքի միջոցով, որի հասցէն է՝ Parstoday.ir/hy

Յարգարժան ունկնդիրներ, ձեր տրամադրութեան տակ են Հայերէն ռադիոժամի (021)22013761 հեռախօսահամարը armenianradio@ws.irib.ir էլեկտրոնային հասցէն։ Սիրով սպասում ենք Ձեր հաղորդագրութիւններին, առաջարկներին եւ քննադատութիւններին:

Առնչւող Յօդւածներ

Back to top button