ԹեհրանՄշակութային

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ՝ մեկնարկել է Մշակութային փառատօնը

«ԱԼԻՔ» – Տարիների աւանդոյթ դարձած աշակերտական մշակութային փառատօնը, նախաձեռնութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի եւ համագործակցութեամբ՝ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Մշակութային յանձնախմբի, այս տարի եւս կազմակերպւել էր՝ մասնակցութեամբ մեծ թւով աշակերտ-աշակերտուհիների, որոնք երկու բնագաւառնրում, ասմունք եւ երաժշտական գործիքներ, ներկայացրին ու ներկայացնելու են իրենց կարողականութիւնները:

Երէկ՝ փետրւարի 23-ի առաւօտւանից մինչեւ երեկոյ, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում: 190 աշակերտ-աշակերտուհիներ, դպրոցական տարբեր օղակներում հանդիսատեսին ներկայացրեցին իրենց ասմունքային կատարումները: Մասնակիցների կատարումները գնահատւում էին ժիւրիի կազմերի կողմից, եւ իւրաքանչիւր կրթական օղակի կատարումներից յետոյ գնահատագրեր էին յանձնւում բոլոր մասնակիցներին:

Նշենք, երաժշտական գործիքներով կատարումները տեղի են ունենալու մարտի 8-ին, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

Առնչւող Յօդւածներ

Back to top button