Դաշնակցական ԲեմՀայաստան - ԱրցախՔաղաքական

Դաշնակցութիւնը չի ընդունելու մեզ պարտադրւող ճակատագիրը

Հայ Դատի Ամերիկայի Միացեալ Նահանգների, Կանադայի, Հարաւային Ամերիկայի եւ Աւստրալիայի յանձնախմբերի ու գրասենեակների ներկայացուցիչները հոկտեմբերի 14-ին եւ 15-ին հաւաքւել էին Վաշինգտոնում՝ վերանայելու Արցախի եւ Հայաստանի Հանրապետութեան շուրջ ստեղծւած իրավիճակում իրենց մարտավարական առաջնահերթութիւններն ու քննարկելու ընթացիկ աշխատանքները։ Խորհրդաժողովի շրջանակում, հոկտեմբերի 14-ին՝ պանելային քննարկման ժամանակ ելոյթ է ունեցել ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանը։

«Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համար ոչ մի կերպ այս ճակատագիրը ընդունելի չէ։ Կորսւածը՝ ճակատամարտն էր, իսկ պատերազմը եւ պայքարը շարունակւում են։ Մենք նահանջել չգիտենք»,- ասել է Տէր-Խաչատուրեանը։

Իր ելոյթում նա ընդգծել է ստեղծւած աղէտալի իրավիճակում հայ ժողովրդի իրաւունքների համար պայքարը նոր ուժով ու նոր շեշտաւորումներով շարունակելու կարեւորութիւնը։

«Arfd.am»

Առնչւող Յօդւածներ

Back to top button