Հա

Յատկապէս տարեց եւ ինչու ոչ միջին սերունդը համայնքային, ազգային ու հասարակական աշխատանքներում իրենց նւիրւածութեամբ, անձնւիրաբար ու ամենակարեւորը՝ անշահախնդիր գործունէութեամբ, օրինակ են եղել գալիք սերունդների համար:
Ցաւօք, այսօր փոխւել են ժամանակները, փոխւել է նաեւ երիտասարդի աշխարհաընկալումը եւ համատարած համակեցութեան փոփոխման հետ միաժամանակ դժւարացել են պայմանները:

Published in Համայնք

Արմէնը. «Ալիք»-ի բանաւոր ու գրաւոր մտքի սրբագիր մշակը, ում ֆիզիկական բացակայութիւնը նկատելը արդէն իսկ ճնշող է: Մեզ՝ գործընկերներիս համար միշտ էլ դժւար է եղել պատկերացնել, որ մի օր ամէն ինչ լուռ կը վերջանայ... ցաւօք այդ վերջակէտը կարճ յանգաւորում ունեցաւ, բայց միայն գրաւոր խօսքում, մեր՝ նրան ճանաչողներիս մտապատկերում նա ամենօրեայ աշխատանքային առօրեայում ապրող իրականութիւն է:

Published in Համայնք
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2015 06:50

ՅԻՇԱՏԱԿ - «Քայլող հանրագիտարանը»...

Արդէն տարի է անցել, ինչ «Ալիք»-ի ընտանիքում իր մնայուն յուշերը թողնելով կեանքից հեռացել է մեր եւ բոլորի սիրելի Արմէն Դաւթեանը, ինքնուս հայերէնագէտ եւ «Ալիք» օրաթերթի ոճաբան աւագ սրբագրիչը:
Սոսկ մահախօսական գրելով վառ չես պահի Արմէնի յիշատակը, քանի որ դա աւանդական ծէս է միայն, իսկ Արմէնին քեզանից անկախ յիշում ես բոլորի նման եթէ իր հետ ես տարիներդ ապրել «Ալիք»-ի յարկի տակ:

Published in Համայնք
Երեքշաբթի, 25 Օգոստոսի 2015 09:30

Հեռախօս «Ալիք»-ին

Օրեր առաջ Ս. Աստւածամօր Վերափոխման տօնի առիթով Թ. Հ. թեմի կողմից կազմակերպւել էր շրջագայութիւն դէպի Գորգան:
Իրապէս շատ գնահատելի է նման միջոցառումների կազմակերպումը, որոնք թէ՛ հոգեկան բաւարարութիւն են պարգեւում, եւ թէ՛ առիթ են՝ այցելելու իրանահայ համայնքի տարբեր եկեղեցիներ:

Published in Համայնք
Երկուշաբթի, 20 Յուլիսի 2015 09:40

Հեռախօս «Ալիք»-ին

Հաղորդակցական միջոցների արագացւած այս ժամանակաշրջանում, լուրերի վայրկեան առաջ հաղորդումը, ցանկացած լրատւամիջոցի եւ լրագրողի ցանկութիւնն է:
Երեքշաբթի, յուլիսի 14-ին, երբ ամբողջ աշխարհը սրտատրոփ սպասում էր Իրանի եւ «վեցեակ»-ի բանակցութիւնների արդիւնքին, «Ալիք»-ը առաջինն էր տպագիր մամուլի ընտանիքում, որ հաղորդեց լուրը:

Published in Համայնք

Եռօրեայ այցով հերթական անգամ Թեհրանում էին Նոր Ջուղայի «Քանանեան» եւ «Կատարինեան» դպրոցի 3-րդ միջնակարգ դասարանի գերազանցիկ աշակերտ-աշակերտուհիները:
Նման այցերը ամենամեայ բնոյթ են կրում եւ ինչպէս նշեց դպրոցի փոխտեսչուհի Ռիմա Օհանեանը այս այցերի շրջանակներում անհրաժշետ է, որ աշակերտները լինեն նաեւ «Ալիք»-ում, մօտկից տեսնեն թէ որքան դժւարութիւններով է հրատարակւում օրաթերթը, ծանօթանան օրւայ հեւքին:

Published in Համայնք
Չորեքշաբթի, 01 Յուլիսի 2015 12:40

«Ալիք»ը՝ պարսկերէն ամսագրի տեսքով...

Տպագիր մամուլում եւ յատկապէս մեր ժամանակներում դրան շրջանցելու այլընտրանքային ելք չընձեռնող՝ գովազդային յայտարարութիւնները տնտեսական յաջողութիւններ գրանցելու պայմանականով այսպէս ասած ամենօրեայ նորարարութիւններ են պահանջում մամուլի մշակից:

Published in Դիտանկիւն
Շաբաթ, 20 Յունիսի 2015 14:10

22222-րդի պատրւակով

Համաշխարհայնացումն ու դրա անմիջական հետեւանքը հանդիսացող համացանցն աշխարհն իսկապէս դարձրեց մի փոքրիկ աւան, մօտ՝ չափազանց մօտ մարդկանց, իսկ մարդիկ դարձան հասանելի, ինչպէս՝ երբեք: Մտքերի, գաղափարների ու նախաձեռնութիւնների հասցէական փոխանցման հնարաւորութիւնը դարձաւ շշմեցուցիչ: Հէնց այս նոր իրողութիւնն էր, որ փոխեց մեդիա կառուցւածքն ամբողջ աշխարհում, յեղաշրջեց աւանդական լրատւութիւնը:

Published in Դիտանկիւն
Հինգշաբթի, 19 Մարտի 2015 12:20

Ապրիլեան ապրումների մտասեւեռմամբ...

Երկշաբաթեայ ճարահատեալ արձակուրդը մեզ ժամանակաւորապէս «անհաղորդ» է դարձնելու թանկագին ընթերցողի հետ:
Մեր այս՝ 22161-րդ համարով ենք բոլորում «Ալիք»-ի 84-ամեակը (մարտի 22, 1931-մարտի 19, 2015), իսկ յաջորդ՝ 2016-ի մարտին մեր ստւար ու գիտակից ընթերցողների նեցուկով ու աջակցութեամբ ընդառաջ ենք գնալու 85-րդ հանգրւան՝ լիցքաւորւած-կուտակած վիթխարի փորձառութեամբ:

Published in Խմբագրական

Հայաստանի Կամերային թատրոնի դերասան-երգիչներ Անի Լուպէն եւ Սենիկ Բարսեղեանը օրեր առաջ «Ալիք»-ում էին եւ այնքան հետաքրքիր ու մտերմիկ զրոյց ծաւալւեց, որ նոյնիսկ չհասցրեցինք լինել «Ալիք»-ի աշխատանքային միւս բաժիններում՝ ինչը ընդունւած աւանդոյթ է մեզ այցելող հիւրերի դէպքում: Ինչեւէ, նրանք այստեղ են Թեհրանի Հայ ակումբի հրաւէրով, որտեղ էլ արդէն շուրջ 10 օր է ինչ հանդէս են գալիս երաժշտական հագեցած ծրագրերով:

Published in Համայնք

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։