Հա

24 տարի առաջ այս օրն ազատագրւեց հայոց բերդաքաղաքը՝ Շուշին: Շուշիի ազատագրումն Արցախեան ազատամարտի հերոսական ու միաժամանակ բեկումնային դրւագներից մէկն էր: Այն մեզ ապացուցեց, որ մեր ՄԻԱԿ ու ԱՄԵՆԱՎՍՏԱՀԵԼԻ դաշնակիցն ու ապաւէնը հէնց մենք ենք՝ միայն ու միայն մենք, եւ մեր ուժին ապաւինելով է, որ կարող ենք կռել յաղթանակները, դարբնել ապագան ու նւաճել քաղաքակիրթ մարդկութեան ընտանիքում ԱԶԱՏ ու ԱՆԿԱԽ ապրելու այդքան ցանկալի իրաւունքը:

Published in Դիտանկիւն
Կիրակի, 08 Մայիսի 2016 12:30

Գլխաւոր խնդիրը՝ որպէս կշռաքար

10-րդ գումարման Իսլ. խորհրդարանի աշխատանքների մեկնարկի նախօրէին, խորհրդարանական անդրկուլիսեան դիւանագիտութիւնը թեւակոխել է ակտիւ բանակցութիւնների եւ լաբբինգի փուլ:
Երէկ՝ մայիսի 7-ին կայացել են երեք հանդիպումներ, որոնց մասնակցել են նորընտիր խորհրդարանի մանդատները շահած գրեթէ բոլոր պատգամաւորները:

Published in Դիտանկիւն

Թուրքիայի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան նախագահ, գործող վարչապետ Ահմեդ Դաւութօղլուն, մայիսի 5-ին կայացած ԱԶԿ-ի Գործադիր խորհրդի նիստից յետոյ հանդէս է եկել յայտարարութեամբ՝ հրաժարւելով իր թեկնածութիւնը կուսակցութեան նախագահի պաշտօնում առաջադրելուց:

Published in Դիտանկիւն

Աշխատաւորների մեծ տօնը՝ մայիսի 1-ը երեւի, թէ լաւագոյն առիթն է անդրադառնալու նրա ամենաընդգրկուն նշանակութիւններից մէկին՝ արդարութեանը, քանզի այն միշտ էլ համարւել է իդէալական հասարակարգի հիմնական սկզբունքներից մէկը:

Published in Հասարակական

Ապրիլի 22-ի երեկոյեան, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Երէց եւ Արւեստից բաժանմունքների նախաձեռնութեամբ՝ «Սուքերեան» սրահում տեղի ունեցաւ Հայոց Մեծ Եղեռնի 101-րդ տարելիցին նւիրւած գեղարւեստական միջոցառում:
Սկաուտները իրենց մոմերով մուտք գործեցին սրահ եւ «Նայիրի» մանկա-պատանեկան երգչախումբը կատարեց «Մեր Հայրենիք»-ը:

Published in Համայնք

«Վաչիկ Ղարաբէգեան» սրահում Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութիւնը իր հերթական հաւաքի ժամանակ կազմակերպել էր Արցախեան թեմայով վերլուծական երեկոյ՝ կլոր սեղանի ձեւաչափով, որտեղ միութեան նախագահ Հարմիկ Զովէլեանը հարցեր էր ուղղում հրաւիրւածներին՝ Արցախում վերջին օրերի իրադարձութիւնների մասին:

Published in Համայնք

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան ամսական հերթական հանդիպումը տեղի ունեցաւ սոյն թւականի երկուշաբթի, մարտի 7-ին, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում: Ծրագրում նախատեսւել էր դասախօսութիւն՝ «ՀՀ Սահմանադրութեան բարեփոխումները» թեմայով, որի համար հրաւիրւել էր շրջանիս Հայ Դատի յանձնախմբի նախագահ եւ «Ալիք» օրաթերթի խմբագրական կազմի անդամ՝ Արամ Շահնազարեանը:

Published in Համայնք
Երեքշաբթի, 15 Մարտի 2016 13:10

Քէօսա Պինպաշիի մարգարէութիւնը

Հայ ազգային ազատագրական պայքարի պատմութեանը ծանօթ անձանց համար յայտնի դէմք է թուրք զօրավար Քէօսա Պինպաշին:
19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Բիթլիսի նահանգի ամենաժողովրդական դէմքը հասկանալի պատճառներով, մեզ՝ հայերիս մօտ հիմնականում բացասական տրամադրութիւն է առաջացնում:

Published in Դիտանկիւն
Երկուշաբթի, 07 Մարտի 2016 13:10

«Zaman»-ի սկանդալի պատրւակով

Ա- «Թուրքիայում, մամուլի ազատութեան ամօթալի օրը». այսպէս է մեկնաբանել «Zaman» օրաթերթի գլխաւոր խմբագիր Աբդուլհամիդ Բիլիջին, պարբերականի կառավարման համար հոգաբարձուներ նշանակելու մասին Ստամբուլի 6-րդ քրէական դատարանի որոշումը, որը փաստացի նշանակում է թուրքական մամուլի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մէկի բռնազաւթումը՝ կառավարութեան կողմից:

Published in Դիտանկիւն
Շաբաթ, 05 Մարտի 2016 12:50

Լարւածութիւնը մեղմելու փորձ

Պաշտօնական երկօրեայ այցով Թեհրան է ժամանել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դաւութօղլուն: Այցը կայանում է թուրք-իրանական առանց այդ էլ լարւած յարաբերութիւնների սրման ֆոնին:
Ակնյայտ է, որ Թեհրանում Մերձաւոր Արեւելքի երկու խոշորագոյն խաղացողները քննարկելու են տարածաշրջանային հիմնախնդիրները՝ հիմնականում սիրիական հակամարտութեան զարգացումները՝ մարտի 9-ին Ժնեւում կայանալիք խաղաղ բանակցութիւնների նախօրէին:

Published in Դիտանկիւն

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։