×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 43
Print this page
11/09/2012 - 04:30

Սեպտեմբերեան յաղթանակների շարանը համալրւեց եւս մէկով: Շախմատի հայ վարպետները Ստամբուլում նւաճեցին ոսկէ մեդալ: Պարզւեց հայոց Եռագոյնը, հնչեց «Մեր հայրենիք»-ը, այնտեղ, ուր հայը դեռ մինչեւ երէկ կախաղան ու արիւն էր տեսել:
Արիւնարբու սուլթաններից մինչեւ Երիտթուրքերը, Մուստաֆա Քեմալից մինչեւ նորօրեայ Թուրքիայի իշխանաւորները հայ ոգու ու մտքի տիտաններ՝ Վարուժաններին, Գ. Զոհրապներին, Սիամանթօներին.... ու Հրանտ Դինքերին նահատակելով՝ փորձեցին վերացնել «հայի ոգին», սակայն նա դրսեւորւեց ու յաղթանակեց, այս անգամ մարզական բնագաւառում, ճիշտ այն պահին, երբ ժամանակի անհրաժեշտութիւն էր, այն պահին, երբ Արեւմտեան Հայաստանում եւ Կ. Պոլսում հարիւրհազարաւոր ծպտեալ հայեր այդ ոգու կարիքն էին զգում:

Ճիշտ այն պահին, երբ մարդասպան Սաֆարովները հերոսի կոչմանն էին արժանանում եւ ճիշտ այն պահին, երբ վրդովւած համայն հայութիւնը դրա կարիքն էր զգում:
Այո՛, յաղթանակեց հայ միտքը՝ համայն աշխարհին ապացուցելով հայի հզօրութիւնը:
Հայը յաղթեց Թուրքիայի լրատւամիջոցների քար ու չար լռութեան պայմաններում:
Բազում տառապանքներից յետոյ՝ հայը արժանի է վայելելու նման յաղթանակներ՝ տօնի վերածելով դրանք եւ աշխարհով մէկ բարձրաձայնելու. ահա իրական հերոսը:
Հայեր համայն աշխարհի, շնորհաւոր՝ այս մեծ յաղթանակը:

ԳԱՍՊԱՐ ԱՄԻՐԽԱՆԵԱՆ