Հա

Օրակարգ

20/06/2015 - 14:10

22222-րդի պատրւակով

Համաշխարհայնացումն ու դրա անմիջական հետեւանքը հանդիսացող համացանցն աշխարհն իսկապէս դարձրեց մի փոքրիկ աւան, մօտ՝ չափազանց մօտ մարդկանց, իսկ մարդիկ դարձան հասանելի, ինչպէս՝ երբեք: Մտքերի, գաղափարների ու նախաձեռնութիւնների հասցէական փոխանցման հնարաւորութիւնը դարձաւ շշմեցուցիչ: Հէնց այս նոր իրողութիւնն էր, որ փոխեց մեդիա կառուցւածքն ամբողջ աշխարհում, յեղաշրջեց աւանդական լրատւութիւնը:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ


Համաշխարհայնացումն ու դրա անմիջական հետեւանքը հանդիսացող համացանցն աշխարհն իսկապէս դարձրեց մի փոքրիկ աւան, մօտ՝ չափազանց մօտ մարդկանց, իսկ մարդիկ դարձան հասանելի, ինչպէս՝ երբեք: Մտքերի, գաղափարների ու նախաձեռնութիւնների հասցէական փոխանցման հնարաւորութիւնը դարձաւ շշմեցուցիչ: Հէնց այս նոր իրողութիւնն էր, որ փոխեց մեդիա կառուցւածքն ամբողջ աշխարհում, յեղաշրջեց աւանդական լրատւութիւնը:
Բարձրացաւ հասարակութեան մեդիագրագիտութիւնը: Լրատւական քարոզչութեան նպատակային թիրախ հանդիսացող մարդ-քաղաքացին սկսեց ընկալել տողատակերը, ըմբռնել լրատւական աչքակապութիւնները: Համացանցն ու դրա անմիջական ծնունդը հանդիսացող վայրկեանական՝ օնլայն լրատւութիւնն ու աւելի ուշ ասպարէզ եկած սոցիալական մեդիաներն այնպիսի պրեսինգ ստեղծեցին ներքեւից, որ փաստերի խեղաթիւրմամբ զբաղւելը դարձաւ անիմաստ՝ ժամանակ խլող, անպատւաբեր զբաղմունք: Թէեւ մեդիագրանտները՝ «CNN»-ները, «BBC»-ներն ու «Russia Today's»-ները շարունակեցին օրինակ Կիեւի Մայդանի իրադարձութիւնները հրամցնել այնպէս՝ ինչպէս թելադրում էին իւրայինների շահերը, այդուհանդերձ, ակնյայտ էր, որ այլեւս անցել են այն ժամանակները, երբ հնարաւոր էր թխել իրականութեանը չհամապատասխանող, բացարձակ կեղծ լրատւութիւն՝ ունկնդրին ստիպել սեփական կարծիքն ու յաճախ նրան թոյլ չտալով ընկալել, որ դառնում է որեւէ գերտէրութեան աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային որոշակի շահերի քարոզչութեանը սպասարկող, ուղղորդւած մեդիա-լրատւական յարձակման զոհը:
Գլխապտոյտ այս փոփոխութիւնը կտրուկ բարձրացրեց նաեւ մրցակցութիւնը մեդիա ոլորտում: Տպագիր մամուլը կանգնեց նոր իրողութեան դէմ, երբ կտրուկ նւազել սկսւեց տպաքանակն, իսկ ծախսածացկելը դարձաւ գերնպատակ:
Զարգացած երկրներում տպագիր մամուլը շատ արագ գտաւ ելքը, մտաւ բիզնես դաշտ, դարձաւ դրա մի մասը, եւ հէնց այդ պատճառով էլ տպաքանակի նւազումը չդարձաւ մահանալու հոմանիշ, Արեւմտեան մամուլն, օրինակ, չստացաւ մահացողի կարգավիճակ:
Այլ էր պատկերը, սակայն, մեր՝ հայկական իրողութեան մեդիայում: Գոյութիւն քարշ տալը դարձաւ գերնպատակ: Տրոհւեց, իմաստազրկւեց արժէքային համակարգը, խօսքի ազատութեան եւ ազդեցութեան ընկալումը ձեւախեղւեց, պատւէր ընդունելն ու պատւէր կատարելը դարձաւ գոյութիւն քարշ տալու ամենահեշտ ու պահանջարկ ունեցող միջոցը:
Արդիւնքում ունենք այն՝ ինչ-որ ունենք այսօր. ՄԱՀԱՑՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ ՅԱՅՏՆՒԱԾ ՄԱՄՈՒԼ:
Տարիներ շարունակ, հետեւողականօրէն ցանել ենք քամի ու հիմա, արդէն հնձում ենք փոթորիկ: Ի՞նչ էք կարծում, ինչպէ՞ս պէտք է պահանջել ժամանակակից երիտասարդից գնայ թերթ գնի ու կարդայ: Աշխարհի անց ու դարձին ծանօթ, լրատւութեանը գերազանցապէս տիրապետող երիտասարդն ինչպէ՞ս է կարող կարդալ պատւէր կատարող, կեղտոտ ու սեւ թերթը:
Եղէ՛ք արդար, ասէ՛ք խնդրեմ, ոնց կարելի է կարդալ մրոտւած, խարազանւած, լրատւական «մարմնավաճառութեամբ» զբաղւող թերթ կոչւող գարշահոտութիւնը, երբ բառի բուն իմաստով սեւացնում, կեղտոտում է հոգիդ, երբ ձեռքդ ես առնում այն:
Այս ողջ գորշութեան համար մեղաւոր ենք նաեւ մենք՝ մամուլի աշխատողներս: Սա բոլորիս ցաւն է, բոլորիս խնդիրը թէ՛ Հայաստանում, եւ թէ՛ Սփիւռքում: Մենք չունենք մասնագիտական, ազատ ու անկաշկանդ՝ ինչպէս ընդունւած է ասել առանց փողկապների քննարկումներ ու բանավէճեր՝ այս խնդրի շուրջ: Անկեղծ ասած, թւում է, թէ արմատական փոփոխութեան ցանկութիւն էլ չունենք, որովհետեւ մեզանից շատերը համակերպւել են այս գորշութեանն ու յարմարաւէտ տեղաւորւել ճահճում: Ինչո՞ւ խախտել ճահճի անդորրը, եթէ այսպէս էլ է ստացւում ապրել...
Սիրելի ընթերցող, սա «ԱԼԻՔ»-ի 22222-րդ համարն է: Անկասկած մենք չենք յաւակնում, թէ անթերի ու անսխալ ենք, ոչ էլ ցանկանում ենք դասեր տալ ու խրատել մեր գործընկերներին ու հայկական մեդիա աշխարհի ներկայացուցիչներին: Մենք ընդամենը փորձում ենք բարձրաձայնել ու յուշել այն վտանգի մասին, որը սպառնում է բոլորիս: Քանզի հայկական մամուլի փլուզման դէպքում, դրա աւերակների տակ կը մնան բոլորը՝ այդ թւում նաեւ մենք՝ «ԱԼԻՔ»-ականներս:
Մենք փորձում ենք խուսափել վերահաս հէնց այդ աղէտից, եւ անում ենք հնարաւորն ու անհնարը՝ ինչ կարող ենք: Կարծում ենք, որ դրա ամենավառ ապացոյցն ու վկան հէնց դուք էք՝ «ԱԼԻՔ»-ի հաւատարիմ ուղեկիցները մեր բռնած՝ յաւերժի ճամբում:
Չլինէր այդպէս, չէր լինի 22222-րդ «ԱԼԻՔ»-ը: Այնպէս որ, մեզ ու Ձեզ մաղթում ենք բարի երթ մեր բռնած համատեղ՝ յաւերժի ճամբում... Կը հանդիպենք ամէն օր՝ մինչ 33333-րդ «ԱԼԻՔ»-ը:

Յարակից լուրեր

  • «Հայ կին» միութիւնը՝ «Ալիք»-ում
    «Հայ կին» միութիւնը՝ «Ալիք»-ում

    Երէկ՝ հոկտեմբերի 22-ին «Ալիք»-ը հիւրընկալեց «Հայ կին» միութեան վարչութեանը եւ անդամներին, որոնք մօտկից ծանօթացան մամուլի աշխատանքներին, խնդիրներին եւ տպագրական գործերին:

  • Անփոխարինելին ու անկրկնելին...
    Անփոխարինելին ու անկրկնելին...

    Այսօր արդէն 5 տարի է, որ մեզանից առյաւէտ հեռացել է մեր շատ սիրելի գործընկերը, բայց նոյնիսկ այս հնգամեայ «հեռաւորութիւնը» չամոքեց բացակայութեան մորմոքը... այստեղ է մարդու անփոխարինելիութեան իմաստնութիւնը...

  • Իրան-ԱՄՆ յարաբերութիւններ. Կը կայանա՞յ արդեօք քաղաքականութեան շրջափոխում
    Իրան-ԱՄՆ յարաբերութիւններ. Կը կայանա՞յ արդեօք քաղաքականութեան շրջափոխում

    Ֆրանսիայի միջնորդութեամբ, Ռոհանի-Թրամփ հաւանական հանդիպման, եւ դրա արդիւնքում Իրան-ԱՄՆ յարաբերութիւններում հնարաւոր դրական տեղաշարժի վերաբերեալ ոգեւորութիւնը շատ արագ մարեց, Իրանի նախագահ Ռոհանիի եւ ԱԳ նախարար Զարիֆի յայտարարութիւնների եւ մեկնաբանութիւնների ֆոնին:

  • Կը յաջողի՞ արդեօք դիւանագիտութիւնը
    Կը յաջողի՞ արդեօք դիւանագիտութիւնը

    Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի անակնկալ ուղեւորութիւնը Բիարից, ամբողջովին ստւերեց ֆրանսիական այս գողտրիկ բնակավայրում ընթացող G7-ի գագաթնաժողովի երկրորդ օրւայ քննարկումներն, ապացուցելով, որ Իրանը եւ Իրանի հետ կապւած իրադարձութիւնները «Մեծ եօթնեակ»-ի քննարկումների առանցքն են կազմում:

  • Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս
    Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս

    Սեւրի պայմանագիրը դարձաւ 99 տարեկան:

    1920 թւականի օգոստոսի 10-ին Փարիզի արւարձանում՝ Սեւրում, Անտանտի երկրների եւ Օսմանեան կայսրութեան կողմից ստորագրւեց հաշտութեան պայմանագիր, որը պաշտօնապէս հաստատում էր կայսրութեան բաժանումը Եւրոպայի եւ Մերձաւոր Արեւելքի միջեւ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։