Հա

Օրակարգ

25/06/2016 - 13:00

Եւրոմիութեան փլուզման սկի՞զբ...

Աւելի քան չորս տասնամեայ անդամութիւնից յետոյ, Եւրոպայի երբեմնի ախոյեան Անգլիան միակողմանի «քաղաքական ապահարզանի» յայտ ներկայացրեց նոյն եւրոընտանիքին: Ընտանեկան տւեալ «կաշկանդւածութիւնից» ձերբազատւելու համարձակութիւնը վերագրելի է նոյնինքն անգլիական ժողովրդին, որն «Աշտոն-Քեմերոնային» եւրոպետական համակարգի տեւական դիպլոմատիային դէմ-յանդիման՝ հանրաքւէով արտայայտեց իր կամքը:

Ազգայինի յաղթանակը, գլոբալիզմի պարտութիւնը...

Դ. Մ.


Աւելի քան չորս տասնամեայ անդամութիւնից յետոյ, Եւրոպայի երբեմնի ախոյեան Անգլիան միակողմանի «քաղաքական ապահարզանի» յայտ ներկայացրեց նոյն եւրոընտանիքին: Ընտանեկան տւեալ «կաշկանդւածութիւնից» ձերբազատւելու համարձակութիւնը վերագրելի է նոյնինքն անգլիական ժողովրդին, որն «Աշտոն-Քեմերոնային» եւրոպետական համակարգի տեւական դիպլոմատիային դէմ-յանդիման՝ հանրաքւէով արտայայտեց իր կամքը:
Գերտէրութիւնների՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան եւ ինքը՝ Եւրոմիութեան գլխաւոր խաղացողների համարժէք թեր, դէմ, թէ՛ ձեռնպահ արձագանգները վկայեցին առ այն, որ «քաղաքական երկրաշարժ Եւրոպայում» բնութագիրը արդէն իսկ իրողական ապացոյց է:
Պատճառ-հետեւանքային հետագայ կարճատեւ ու երկարաժամկէտ քաղաքա-տնտեսական իրադարձութիւնների մասին կանխագուշակումներից զերծ մնալով հանդերձ, սակայն, արձանագրելի են հետեւալները.-
1- Անգլիացին դրսեւորեց անկախական ձգտումների իր կամքը՝ թէկուզեւ՝ հարազատ, բայց Եւրոընտանեկան բիւրոկրատիկ կապանքներից ու կախւածութիւնից:
2- Անգլիան իր հանրաքւէով նաեւ ու մանաւանդ ցուցաբերեց ազգային արժեհամակարգին վերակառչելու գիտակցւած դիրքորոշում, հիասթափւելով այսպէս ասած՝ տնտեսա-քաղաքական գլոբալ-լիբեռալ արհեստածին, անդէմ ու ապազգային արժեհամակարգի «օրինաչափութիւններից»...
3- Անգլիայի հանրաքւէն հէնց առաջինը որպէս դրական արձագանգեցին նոյնինքն Եւրոմիութեան առաջնակարգ ու դեռեւս անդամ երկրների (Ֆրանսիա, Իտալիա, Հոլանդիա, Յունաստան, Իսպանիա...) ազգային կուսակցութիւններն ու առաւել անկախ համակարգերի ձգտող ուժերը:
Ահաւասիկ.-
«Եւրոպայի քաղաքական երկրաշարժը» անխուսափելիօրէն ճաքեր է տալու թէ՛ իւրային, եւ թէ՛ անդրեւրոպական ինչպէս քաղաքական, այնպէս էլ տնտեսական միջազգային փոխյարաբերութիւնների լայնարձակ աշխարհագրութիւններում..., որից էլ բխելու է ի վերջոյ, եթէ ոչ «Եւրոմիութեան փլուզումը», բայց հաստատապէս՝ տրոհման ու փլուզման սկիզբը:

Յարակից լուրեր

  • Վրացի փորձագէտն առաջարկում է ամերիկեան բազան Ինջիրլիքից Վրաստան տեղափոխել
    Վրացի փորձագէտն առաջարկում է ամերիկեան բազան Ինջիրլիքից Վրաստան տեղափոխել

    Բախւելով վերջին տարիներին ռազմավարական տարբերւող շահերի հետ՝ կապւած տարածաշրջանում Թուրքիայի ու Իրանի աճող ազդեցութեան հետ, Վաշինգտոնին անհրաժեշտ է վերանայել ԱՄՆ աւիաբազան Թուրքիայից Վրաստան տեղափոխելու հարցը:

  • Նշմար. Բարացուցական խօսք եւ անհեթեթ փորձ
    Նշմար. Բարացուցական խօսք եւ անհեթեթ փորձ

    Իտլիպի մէջ Թուրքիա-Ռուսիա լարուածութիւնը կը գտնուի բարձր մակարդակի վրայ: Դէպքերը կը զարգանան արագօրէն եւ ի վնաս թրքական կողմին: Թուրքիոյ պաշտպանութեան նախարարի «Իտլիպի մէջ հարցը կրնայ լուծուիլ, եթէ Ռուսիան մէկ կողմ կանգնի» անհեթեթ խօսքը լաւագոյնս կ՛արտայայտէ թրքական կողմին անճրկութիւնն ու յուսահատութիւնը, սակայն ասիկա այդ մասին միակ վկայութիւնը չէ, այլ գոյութիւն ունին այդ իրողութիւնը հաստատող նոյնքան խօսուն այլ օրինակներ:

  • Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիւը հասել է 2592-ի
    Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիւը հասել է 2592-ի

    Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատւած դէպքերի թիւը գերազանցել է 77 հազար 150-ը, որոնցից 2592-ը՝ մահւան ելքով, 24 հազար 734-ը բուժւել եւ դուրս են գրւել հիւանդանոցներից:

  • «Հասարակական իշաճանճի» յաղթանակին սպասելիս
    «Հասարակական իշաճանճի» յաղթանակին սպասելիս

    Բերնի Սանդերսը յաղթեց Նեւադա նահանգի փրայմերիզում: Դեմոկրատական կուսակցութեան ներկուսակցական մրցավազքում ձախակողմեան սենատորի յաղթանակներն աւելի են ամրապնդում նրա կողմնակիցների յոյսերն առ այն, որ առաջիկայ նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրութիւններին հէնց «խելագար Սանդերսը» կը ներկայացնի Դեմոկրատական կուսակցութեանը:

  • Բերնի Սանդերսը յաղթել է Նեւադա նահանգի փրայմերիզում
    Բերնի Սանդերսը յաղթել է Նեւադա նահանգի փրայմերիզում

    Դեմոկրատական կուսակցութիւնից առաջադրւած ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը յաղթել է Նեւադա նահանգի փրայմերիզում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։