Հա

Օրակարգ

06/10/2016 - 12:00

Փարւենք Հայ մշակոյթին՝ թէ՛ քանակով եւ թէ՛ որակով ...

Հայ մշակոյթի օրւայ (Ս. Թարգմանչաց տօն) կապակցութեամբ իրանահայ հինաւուրց համայնքը, երկար տարիների աւանդոյթի համաձայն, իր ազգային, կրթական եւ մշակութային-հոգեւոր համալիր ներուժը ի սպաս է դնում ի յարգանս նոյն այդ փայփայած մեծ տօնի, նշանաւորելու համար պարտն ու պատշաճը...:

Դ. Մ.


Հայ մշակոյթի օրւայ (Ս. Թարգմանչաց տօն) կապակցութեամբ իրանահայ հինաւուրց համայնքը, երկար տարիների աւանդոյթի համաձայն, իր ազգային, կրթական եւ մշակութային-հոգեւոր համալիր ներուժը ի սպաս է դնում ի յարգանս նոյն այդ փայփայած մեծ տօնի, նշանաւորելու համար պարտն ու պատշաճը...: Եւ փառք Աստծոյ՝ համայնքս իր եռեակ թեմերով ու սրանց հովանու ներքոյ աշխատող մի քանի տասնեակ մշակութային միութիւններով, այնպիսին է ընդառաջում տօնը, որը դարձեալ աւանդոյթ դառնալով՝ նշանաւորւում է որպէս ամսեակ... Ու երեւի ճիշտ չէր լինի համեմատել տւեալ դէպքում մեր համայնքի եւ նոյնինքն Հայաստան երկրում կատարւող տօնակատարութիւնների միջեւ, որտեղ Ս. Թարգմանչաց տօնը առաւելաբար յիշատակւում է «Ուսուցչի օր»-ւայ նշանաւորմամբ ու մեծարմամբ: Սակայն, եթէ համեմատութեան եզրեր փնտրենք իրանահայ եւ սփիւռքեան միւս գաղթօջախների միջեւ, հաստատապէս - այն էլ քանակով - մեր հինաւուրց համայնքը իր օգտին է գրանցելու՝ սեփական մշակոյթին տօնակատարութիւններով փարւելու աւանդոյթը...:
Ինչեւէ, թէեւ քանակական աճը այդ բնագաւառում մեզ մօտ աւելիով ակներեւ, բայցեւայնպէս յուսադրիչ է դրանից բխող որակական (համեմատական) աճը եւս, որն արտացոլւում է, ասենք, Հայրենի մշակութային եւ նոյնիմաստ փառատօներում, որտեղ իրանահայ ասմունքողը, երգող-երաժիշտը, ճարտարապետը, պարողը, մարզիկը եւ տեղ-տեղ գրողը, բարձր են պահում մեր մշակութասէր համայնք լինելու իրապէս դժւարին կոչումը ...:

Յարակից լուրեր

  • Հայ մշակոյթին նւիրւած բանախօսութիւն Իրանահայ գրողների միութիւնում
    Հայ մշակոյթին նւիրւած բանախօսութիւն Իրանահայ գրողների միութիւնում

    Հինգշաբթի, հոկտեմբերի 17-ին, «Ռոստոմ» մշակութային համալիրում, տեղի ունեցաւ Իրանահայ գրողների միութեան (ԻԳՄ) նախաձեռնութեամբ՝ Հայ մշակոյթի տօնին նւիրւած բանախօսութիւն: Բանախօսեց բանաստեղծ, մտաւորական, Իրանահայ գրողների միութեան անդամ՝ Տիգրան Պօղոսեանը հետեւեալ բնաբանով՝ «Արժեւորենք հայ մշակոյթը, ապրենք ու գոյատեւենք նրանով»:

  • Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում
    Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում

    Շաբաթ, 12 հոկտեմբեր 2019 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ժամերգութիւն, Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով:

  • Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ Ս. Թարգմանչաց տօնին նւիրւած միջոցառում
    Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ Ս. Թարգմանչաց տօնին նւիրւած միջոցառում

    Տարիների աւանդոյթի է վերածւել Սրբոց Թարգմանչաց կամ Մշակոյթի տօնի առիթով Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի միջոցով նախաձեռնւող հանդիսութիւնը, որի ընթացքում գնահատւում են ուսումնական նախորդ տարեշրջանում հանգստի կոչւած ուսուցիչ-ուսուցիչուհիները: Նման միջոցառում իրականացաւ ուրբաթ, հոկտ. 26-ի երեկոյեան, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ.Թումանեան» սրահում:

  • Թարգմանչաց տօնը եւ Հայ մշակոյթի օրը Ուրմիայում
    Թարգմանչաց տօնը եւ Հայ մշակոյթի օրը Ուրմիայում

    Հինգշաբթի, 19 եւ ուրբաթ, 20 հոկտեմբեր 2017-ին, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Ուրմիայի Սբ. Ստեփանոս եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում, երկու օրերի վրայ տարածւած ձեռնարկներով, Հ.Օ.Մ.-ի հովանու տակ գործող «Անի» միաւորի կատարումով նշւեց Սրբոց Թարգմանչաց վարդապետաց տօնը եւ Հայ մշակոյթի օրը:

  • Ս. Թարգմանչաց տօնին նւիրւած Հայաստանի «Արին-բերդ» պարային համոյթի ելոյթները՝ Թեհրանում
    Ս. Թարգմանչաց տօնին նւիրւած Հայաստանի «Արին-բերդ» պարային համոյթի ելոյթները՝ Թեհրանում

    Այս տարի Թեհրանի հայկական համայնքում մշակոյթի ամսեակը լի է բազմազան միջոցառումներով:

    Ահաւասիկ, Ս. Թարգմանչաց տօնին նւիրւած եւ ազգային ոգով ներշնչւած այդ միջոցառումներից էր՝ Հայաստանից ժամանած «Արին-բերդ» պարային համոյթի ելոյթները, գեղարւեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Բորիս Գէորգեան:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։