Հա

Օրակարգ

11/10/2017 - 14:30

Հասարակութեանը խուճապի մատնողները...

Սպահանի Թեմական խորհրդի ատենապետ՝ Վարուժ Մինասեանի դէմ մարմնական ծանր վնասւածքների ելքով յարձակման լուրից անցնում են աւելի քան երկու շաբաթ:
Կատարւածի առնչութեամբ յարուցւեց գործ, որի հետաքննութիւնների նախնական արդիւնքների մասին առաջինը արձագանգեց «Ալիք» օրաթերթը, յղում անելով՝ սեպտ. 25-ին հրապարակւած դիւան ազգային առաջնորդարանի Սպահանի հայոց թեմի հաղորդագրութեանը:

ՀԱՏԻՍ


Սպահանի Թեմական խորհրդի ատենապետ՝ Վարուժ Մինասեանի դէմ մարմնական ծանր վնասւածքների ելքով յարձակման լուրից անցնում են աւելի քան երկու շաբաթ:

Կատարւածի առնչութեամբ յարուցւեց գործ, որի հետաքննութիւնների նախնական արդիւնքների մասին առաջինը արձագանգեց «Ալիք» օրաթերթը, յղում անելով՝ սեպտ. 25-ին հրապարակւած դիւան ազգային առաջնորդարանի Սպահանի հայոց թեմի հաղորդագրութեանը:

Կառչած մնալով նոյն՝ պաշտօնական հրապարակւած լուրերի ու տեղեկութիւնների փոխանցման հիմնարար սկզբունքներին, «Ալիք»-ը շարունակելու է զերծ մնալ ենթադրութիւնների ու ասէկոսէների վրայ հիմնւած ապատեղեկատւական դրսեւորումներից: Չնայած նոյն հողի վրայ շարժւող իբր լրատւական ոմն արաքսնիւզ կայքի միջոցով շարունակւում է այսպէս թէ այնպէս ինքնադրսեւորման իւրայատուկ աշխուժութիւն: Եւ յաւելենք, որ սա եթէ առանց այդ էլ սկզբունք չունեցող լրահոսի համար արդիւնքներ քաղելու առիթ է, ապա այն իրանահայութեան համար ոչ աւել, ոչ-պակաս ողբերգութեան է նման:

Նոյն առիթով պրն. Վարուժ Մինասեանից տեղեկացանք, որ տեղեկատւական դաշտում շրջանառւած լուրերի համար իրանահայ յայտնի գործարար՝ պրն. Լեւոն Ահարոնեանը հեռախօսային զրոյցի ընթացքում ափսոսանք է յայտնել «Յոյս»-ով հրապարակւած տեղեկութեան համար, եւ յայտնել՝ հրապարակւածը սրբագրելուն ուղղւած որոշման մասին:

Կատարւածի դէմ յարուցւած գործի առնչութեամբ հետաքննութիւն իրականացնող մարմիններից առաջ անցնելը, յատկապէս համայնքային նշանակութիւն ունեցող անձի դէպքում, ինչպիսին պրն. Մինասեանն է, ոչ միայն ԶԼՄ-ների էթիկայի հարցն է, այլ նաեւ տուժած կողմի անմիջական հարազատների հոգեվիճակի խնդիր կարող է լինել: Պարոնայք չակերտեալ լրագրողներ (կամ հէնց ձեր ձեւակերպմամբ՝ գրչակներ) ենթադրութիւնների հողի վրայ ձեր ֆանտազիաներին թռիչք պարգեւելով՝ անձնական հանգստութիւն էք պարգեւում ձեր առանց այդ էլ աչքի չընկնող հոգեվիճակին, եւ իհարկէ համայնքը խուճապի մատնելու կողքին տուժածի անմիջական հարազատների վէրքին աղ ցանելու հաշւին:

Հասարակութեանը «դեղնոտ» տեղեկատւութեամբ խուճապի մատնելը «Ալիք»-ի ոճը չէ: Այնուամենայնիւ, կատարւածը կարծես թէ միայն ու միայն աշխուժացրել է այսպէս կոչւած «արաքսականներին», եւ սա այն դէպքում, երբ նշւած կայքէջականների միջոցով նախ փորձ է արւում խնդիրը կապել տուժածի անմիջական հարազատներին, ապա այն հասարակութեան թեմա դարձնել: Ձեռագիրը պարզ է եւ այլեւս չի զարմացնում: Չնայած նոյնպէս պարզ է, որ ով՝ ո՛վ է, կամ ի՛նչ դերում: Միայն լրագրութեան էտիկայի հարցը չէ, այլ արժանապատւութիւն ունեցող մարդու խնդիր է սա, մարդկանց հետ կատարւած դժբախտութիւնը չի կարելի դարձնել սեփական «բոնուսների» առիթ: Որ նոյն այդ գրչակների ակնոցից դիտելու կամ դատելու լինենք, ապա պիտի արձանագրել, որ տեղի ունեցածի արդիւնքները քաղում է նա, ում ձեռ էր տալիս այս ամէնը:

Յարակից լուրեր

  • Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի նախաձեռնութիւնները՝ կորոնավիրուսի դէմ համատարած պայքարի ուղղութեամբ
    Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի նախաձեռնութիւնները՝ կորոնավիրուսի դէմ համատարած պայքարի ուղղութեամբ

    Կորոնավիրուսի համաճարակի դէմ համատարած պայքարի ուղղութեամբ Սպահանի հայոց թեմի ազգային իշխանութեան կողմից կատարւած աշխատանքներին ծանօթանալու համար՝ «Ալիք» օրաթերթի Նոր Ջուղայի թղթակիցը զրուցել է թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանի հետ, ով շեշտելով, որ սոյն համաճարակի տարածման կանխարգելումն այսօր թեմի ազգային մարմինների ժողովների կարեւորագոյն օրակարգերից է դարձել, հաղորդեց, թէ թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի եւ Թեմական ու Կրօնական խորհուրդների համատեղ նիստում մի շարք որոշումներ են կայացւել համաճարակի դէմն առնելու ուղղութեամբ, որոնք իրագործւել են։

  • Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդն իր միամեայ գործունէութեան եւ հետագայ ծրագրերի շուրջ զեկոյց ներկայացրեց թեմիս ժողովրդին
    Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդն իր միամեայ գործունէութեան եւ հետագայ ծրագրերի շուրջ զեկոյց ներկայացրեց թեմիս ժողովրդին

    Հինգշաբթի՝ 2019 թւականի հոկտեմբերի 10-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ ժողովրդական հանդիպում, ուր Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը զեկոյցով հանդէս եկաւ իր ծաւալած միամեայ գործունէութեան եւ հետագայ ծրագրերի շուրջ, իսկ հանդիպման երկրորդ բաժնում ունկնդրեց ներկաների կառուցողական տեսակէտներն ու պատասխանեց նրանց հարցումներին։

  • Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի հանդիպումը՝ Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի աշակերտութեան ծնողների հետ
    Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի հանդիպումը՝ Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի աշակերտութեան ծնողների հետ

    Վերջին տարիներին Շահինշահրի հայ համայնքի անդամների, յատկապէս աշակերտների թւի նւազման հետեւանքով հայոց դպրոցը դիմագրաւել է բազում խնդիրներ, մասնաւորաբար ոչ բաւարար աշակերտների թւաքանակի պատճառով բազմահամակազմ միատեղւած դասարաններում աշակերտների ուսումնառութեան եւ մանկավարժական միջավայրի դժւարութիւնները, որոնք լուրջ մտահոգութիւնների պատճառ են դարձել աշակերտների ծնողների համար:

  • Իրանահայ համայնքի պատասխանատուները այցելեցին «Շաղզոյեան» կեդրոն
    Իրանահայ համայնքի պատասխանատուները այցելեցին «Շաղզոյեան» կեդրոն

    ՀՅԴ Լիբանանի կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի երէկ իր գրասենեակին մէջ ընդունեց այցելութիւնը իրանահայ համայնքի պատասխանատուներէն:

  • «Կարիերայի կառավարում» խորագրով գործնական սեմինարը՝ Նոր Ջուղայում
    «Կարիերայի կառավարում» խորագրով գործնական սեմինարը՝ Նոր Ջուղայում

    Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Հայաստանի Այ Էյ Բի բիզնեսի միջազգային ակադեմիայի համագործակցութեամբ, 2019 թւականի յունւարի 27-ից մինչեւ փետրւարի 6-ը, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում իրանահայ թեմերի երիտասարդների մասնակցութեամբ կազմակերպւեց «Նախագծերի կառավարում» (Project management) դասընթացը, որի մասին ժամանակին իրազեկւել են ընթերցողները, իսկ այս շրջագծում փետրւարի 7-ի առ. ժամը 9-ից իրականացւեց «Կարիերայի կառավարում» խորագրով գործնական սեմինարը, որի մանրամասնութիւնները լուսարձակի տակ ենք առնում հետեւեալ տողերով։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։