Հա

Օրակարգ

2020 թ. մայիսի 31-ին աւարտւել է 2016 թ. յունիսի 5-ին ստորագրւած «Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութեան միջեւ քաղաքացիների առանց մուտքի արտօնագրի այցելութիւնների մասին» փոխըմբռնման յուշագրի ժամանակաւոր կասեցման ժամկէտը, եւ 2020 թ․ յունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ԻԻՀ քաղաքացիները իրաւունք ունեն առանց արտօնագրերի ձեւակերպման մուտք գործել Հայաստանի Հանրապետութիւն:

Ելոյթ ունենալով թռիչքային արտադրութեան իրականացման ծրագրաւորման եւ ազգային նշանակութեան գլոբալ նախագծերն աւարտի հասցնելու մասին հանդիպմանը, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին նշել է, որ կառավարութեան ձեռքբերումներն ու նւաճումները միանանշանակ ողջ համակարգի նւաճումներն են, եւ քննադատել է դրանք չլուսաբանելու փորձերը:

Published in Իրան

Իրանի ԶՈՒ-ն աչալրջօրէն հետեւում է թշնամական ուժերի սադրանքներին, եւ նրանց ցանկացած սխալ հաշւարկը վճռական արձագանքի կարժանանայ: Այս մասին յայտարարել է Իրանի ԶՈՒ-ի գլխաւոր շտաբի պետ, գեներալ-լէյտենանտ Մոհամմադ Բաղերին:

Published in Իրան

«Երկրի օդուժը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի»,- այս մասին յայտարարել է  Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Նասիրզադէն՝ յիշեցնելով օդուժի բարձր կարողականութեան մակարդակի մասին:

Published in Իրան

Բանակի հակաօդային պաշտպանութեան զօրքերի (ՀՕՊ) հրամանատարն այցելել է երկրի արեւմտեան գօտու ՀՕՊ շրջան:

Published in Իրան

11-րդ գումարման Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը խորհրդարանի այսօրւայ նիստում հանդէս է եկել ելոյթով՝ նշելով, որ նորընտիր խորհրդարանն իրեն համարում է Իրանի ողջ ժողովրդի ներկայացուցիչը:

Published in Իրան

Իրանում Հայաստանի դեսպանութեան նախաձեռնութեամբ կազմակերպւեցին հեռավար բանակցութիւններ ՀՀ եւ ԻԻՀ պետական մարմինների մի շարք ներկայացուցիչների միջեւ տեսակոնֆերանսի միջոցով:

Published in Տնտեսական

Արեւմտեան Ասիայի երկրների հարցերով ԱԳ նախարարութեան տեղակալ Ռասուլ Մուսաւին իր թւիթերեան միկրոբլոգում անդրադարձել է Իրանի եւ Աֆղանստանի միջեւ սահմանային գօտու միջադէպի առիթով երկկողմ հետաքննութեան իրականացման գործընթացին, եւ կողմերի միջեւ անցկացւած քննարկման արդիւնքներին:

Published in Իրան

Իրանական երկրորդ` Forest նաւթակիր լցանաւը խարիսխ է նետել «Քարդոն» նաւթավերամշակման գործարանի համար նախատեսւած նաւահանգստում, Վենեզուէլայի արեւմտեան ափերին:

Published in Իրան

Վենեզուէլայում Իրանի դեսպան Հոջջաթոլլահ Սոլթանին իր թւիթերի միկոբլոգում ԱՄՆ իշխանութիւններին կոչ է արել հետեւել միջազգային պարտաւորութիւնների կատարման գործընթացին:

Published in Միջազգային
Էջ 1, 381-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։