Հա

Օրակարգ

Ինչպէս «Ալիք»-ի երէկւայ համարում էինք տեղեկացրել, 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի ԿԸ յանձնախումբը երէկ երեկոյեան ազգային առաջնորդարանում հանդիպում ունեցաւ արդէն իսկ հաստատւած թեկնածուների հետ, որտեղ ընտրական յանձնախմբի փոխնախագահ Արամ Նովշադեանի միջոցով սպառիչ բացատրութիւն տրւեց քարոզարշաւի պայմանների եւ օրէնքի մասին:

Published in Դիտանկիւն

16-րդ Պատգամաւորական ժողովի ԿԸՅ նախագահից տեղեկանում ենք, որ այսօր երեկոյեան ազգային առաջնորդարանում հրաւիրւել են պատգամաւորութեան բոլոր թեկնածուները, իրազեկւելու ընտրութեան քարոզարշաւի պայմաններին:

Published in Համայնք

Թւականիս նոյեմբերի 25-ին Թեհրանի հայոց թեմում կայանալու է համայնքի բարձրագոյն օրէնսդիր մարմին՝ Պատգամաւորական ժողովի 16-րդ նստաշրջանի ընտրութիւնները:
Ընտրութիւններ, որին մասնակցելը համարւում է ազգային պարտականութիւն եւ պարտաւորութիւն, քանզի՝ ընտրութիւններին մասնակցելով է հնարաւոր պահանջատէրը լինել իրաւունքներին:

Published in Համայնք

Արդէն 15 շրջան է ինչ Թեհրանի հայոց թեմը օժտւած է Պատգամաւորական ժողովով, որը թեմի օրէնսդիր գերագոյն ատեանն է համարւում: Ահաւասիկ ընթացիկ տարւայ նոյեմբերի 25-ին ուրբաթ օր, համայնքս ինչպէս միշտ իր մասնակցութեամբ ընտրելու է 16-րդ շրջանի Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի պատգամաւորներին, որոնք աշխատանքային չորս տարիների ընթացքում վերահսկելու են թեմի ազգային-հասարակական կեանքը:

Published in Համայնք

Հ.Մ.Ա.Կ.-ի համար 2014 թւականը նշանաւորւեց կազմակերպութեան հիմնադրման ու գործունէութեան 70-ամեակի նշումով:
70-ամեայ յոբելեան, որը ցայսօր տօնւել է բազմաթիւ գեղարւեստական մարզա-մշակութային միջոցառումներով, իսկ որպէս համալրող աշխատանք, թւականիս դեկտ. 18-ին եւ 19-ին, կազմակերպւել էր երկօրեայ խորհրդաժողով հետեւեալ խորագրով՝ «70-ամեայ փորձ, նոր սերունդ, նորանոր յաջողութիւններ»:

Published in Համայնք

Կարինէ Ղարախանեանը 70-ամեակի յանձնախմբի կողմից ընթերցեց յանձնախմբի խօսքը՝ ընդգծելով. «... Մարզա-մշակութային միութիւնները եղել ու մնում են հայոց դպրոցների գործը շարունակողները, այդու «Արարատ» կազմակերպութիւնն էլ իր 70-ամեակի առիթով կազմակերպւած ծրագրերի շարանում, յարմար նկատեց որպէս խրախուսանք, գնահատել հայոց դպրոցներում գերազանց հանդիսացած աշակերտներին»:

Published in Համայնք

Երէկ՝ նոյեմբերի 21-ի, երեկոյեան ժամը 8-ին տեղի ունեցաւ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Սկաուտական միութեան տարեկան երդման արարողութիւնը՝ «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում: 

Published in Համայնք

Հոկտ. 23-ին «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում նշւեց Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադրման ու գործունէութեան 70-ամեակը:
70-ամեայ, բայց երիտասարդական աւիւնով առլեցուն Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան յոբելեանական ամեակը նշւեց արժանւոյն: 

Published in Համայնք

Միջոցառումը յագեցած էր ելոյթներով, «Արարատ»-ի 70-ամեայ գործունէութիւնը պատկերող տեսաֆիլմի ցուցադրութեամբ, եւ բացառիկ գեղարւեստական կատարումներով՝ ղեկավարութեամբ Սեդրակ Գոջամանեանի: Կազմակերպիչ յանձնախմբի անունից ներկաներին ողջոյնի խօսք ասաց Կարինէ Ղարախանեանը: Ապա հրաւիրւեց արտայայտւելու Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Համլետ Խալոյեանը:

Published in Համայնք

Հինգշաբթի, հոկտեմբերի 9-ին «Արարատ» մարզաւանում տեղի ունեցաւ «Արարատ»-«Էսթեղլալ» (ընտրանին) ընկերական հանդիպում, որի ընթացքում իրենց խփած 7 գոլով «Արարատ»-ի տղաներին յաջողւեց արթնացնել արդէն նոստալգիա դարձած «նարնջագոյնների» փայլը՝ կանաչ գորգի վրայ:

Published in Մարզական
Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։