Հա

Օրակարգ

21/09/2017 - 13:00

Նւաճւող նորանոր հանգրւաններին ընդառաջ...

Հայոց Անկախ Հանրապետութեան վերականգնման 26-րդ տարեդարձը իրաւամբ նշանաւորւեց համազգային նոր ձեռքբերմամբ: Համընկնելով ողջ հայութեան արդէն միասնականութիւնը խորհրդանշող ու ամրապնդող Հայաստան-Սփիւռք Համահայկական համաժողովին, անկախութեան 26-ամեակը յաչս աշխարհի դրսեւորւեց որպէս բովանդակ հայութեան կամարտայայտութիւն՝ անկախ, ինքնիշխան ու միասնական ոգով, որպէս յաղթանակած ազգ շարունակելու իր փառապանծ ուղին...

Դերենիկ Մելիքեան

 

Հայոց Անկախ Հանրապետութեան վերականգնման 26-րդ տարեդարձը իրաւամբ նշանաւորւեց համազգային նոր ձեռքբերմամբ: Համընկնելով ողջ հայութեան արդէն միասնականութիւնը խորհրդանշող ու ամրապնդող Հայաստան-Սփիւռք Համահայկական համաժողովին, անկախութեան 26-ամեակը յաչս աշխարհի դրսեւորւեց որպէս բովանդակ հայութեան կամարտայայտութիւն՝ անկախ, ինքնիշխան ու միասնական ոգով, որպէս յաղթանակած ազգ շարունակելու իր փառապանծ ուղին...

Համազգային կամքի դրսեւորման իրական ու իրաւական ցուցանիշ հանդիսացաւ նաեւ ու մանաւանդ Հայաստանի Հանրապետութեան նախագահի ՄԱԿ-ի բարձրագոյն ամբիոնից հնչեցւած քաղաքական-ռազմավարական բովանդակութեամբ ելոյթը, որում էլ կարեւորութեամբ շեշտադրւեց Համահայկական վերոգրեալ տեսլականը՝ ազգի ու պետութեան առջեւ ծառացող մարտահրաւէրները յաղթահարելու վճռականութեամբ:

Վճռականութիւն, որն այլապէս արտայայտութիւն գտաւ նոյն Հայաստան-Սփիւռք համաժողովում ՀՀ վարչապետի ելոյթով, որի համաձայն՝ «....Մենք իրաւունք չունենք յուսալքւելու, հիասթափւելու... ու միմեանցից նեղանալու. դա ուղղակի անտրամաբանական է...»:

Ահաւասիկ.-

Անկախութեան վերականգնման 26-րդ ամեակը եւ նրան զուգակցւած 6-րդ Համահայկական համաժողովում ամրագրւած իրատեսական հայեցակէտերը ինքնըստինքեան վերածւեցին մի նորովի հարթակի, որի հիմքի վրայ ազգովի ի զօրու ենք կարող լինել համապատասխան գաղափար- ծրագիրները հայութեան ու Հայաստանին ի նպաստ կեանքի կոչել ու կենսագործել: Քանզի՝ անկախ ու ինքնիշխան ապրել-արարելու այլընտրանք չի կարող ունենալ «թէեւ փոքր Ածու...», բայց յաղթանակած ազգ-հայութիւնը:

Ողջոյն Սեպտեմբեր 21-եան դրոշմով ամրագրւած վերանկախացած Հայաստանի 26-րդ հանգրւանին ու դեռ գալիքում նւաճւող նորանոր հանգրւաններին...

Յարակից լուրեր

  • Քառորդդարեայ պատւաբեր աւանդը...
    Քառորդդարեայ պատւաբեր աւանդը...

    Վաղը՝ դեկտեմբերի 10-ին իր կենտրոնավայրի «Արամ Մանուկեան» սրահում, Իրանի Հայ Արհեստաւորների միութիւնը նշանաւորելու է իր հիմնադրման ու գործունէութեան 25-ամեակը:

  • «Լաւրովեան պատգա՞մ» Երեւանեան այցից առաջ...
    «Լաւրովեան պատգա՞մ» Երեւանեան այցից առաջ...

    Այսօր՝ երկօրեայ պաշտօնական այցով Երեւանում է լինելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը:

  • Համազգային Պահանջատիրութեան նորագոյն յաղթանակը…
    Համազգային Պահանջատիրութեան նորագոյն յաղթանակը…

    ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանութեան մասին համապատասխան բանաձեւի հայամէտ քւէարկութիւնը քաղաքական յաղթանակ բնութագրելու հիմքը կայանում է նրանում, որ տասնամեակներ շարունակ նոյն քաղաքական դրդապատճառներով ու շահարկումների բերումով խոչընդոտւում էր նոյնիմաստ բանաձեւերի մինչեւիսկ քւէարկութիւնը:

  • Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 28-ամեակի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում
    Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 28-ամեակի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում

    Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ պատկան յանձնախմբի կազմակերպութեամբ, ուրբաթ՝ 2019 թւականի հոկտեմբերի 4-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, բանախօսական-գեղարւեստական միջոցառմամբ նշւեց Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 28-րդ տարեդարձը։

  • Նոր Ջուղայում նշւեց ՀՀ վերանկախացման 28-ամեակը
    Նոր Ջուղայում նշւեց ՀՀ վերանկախացման 28-ամեակը

    Ուրբաթ՝ 2019 թւականի հոկտեմբերի 4-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, բանախօսական-գեղարւեստական միջոցառմամբ նշւեց Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 28-րդ տարեդարձը։ 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։