Հա

Օրակարգ

26/09/2017 - 15:28

Զրպարտիչներն են «Գործի անցնելու»...

Նոր Ջուղայի (Սպահանի) հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետի դէմ զազրելի ու տմարդային յարձակումից առաւել ու կրկնակի դատապարտելին՝ դէպքի մասին ստայօդ ու ըստ ամենայնի չարաշահելու միտող լրատւութիւնն է:

Դ. Մ.

Նոր Ջուղայի (Սպահանի) հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետի դէմ զազրելի ու տմարդային յարձակումից առաւել ու կրկնակի դատապարտելին՝ դէպքի մասին ստայօդ ու ըստ ամենայնի չարաշահելու միտող լրատւութիւնն է:

Այս կարգի լրատուների «պրոֆեսիոնալիզմը» բնութագրելի է ոչ այլ կերպ, եթէ ոչ մեղմ ասած՝ .... գետը չտեսած բոբիկանալուն...:

Իսկ դրանից էլ իրենք երբեւէ ոչ խորշում ու ոչ էլ վատ են զգում, քանզի միեւնոյն է՝ «լրատւութեան» նպատակը՝ զրպարտելն է, հանրութեանը ապակողմնորոշելն ու վերջնիս ուշադրութիւնը իրենց վրայ սեւեռելը... Չէ՞ որ տեւաբար հանրային ու համայնքային, ազգային ու միութենական եւ առհասարակ՝ հասարակական կեանքից կտրւած-մեկուսացւած (չասելու համար՝ վտարւած) են... եւ տեղ-տեղ փորձում են իրենց համար այդ չարաբաստիկ լուսանցքայնութիւնից դուրս գալ... ու ցաւօք, այս ամենի մեղքը, ինչպէս միշտ, վերագրում են ում ասէք, բայց երբեք սեփական աւանտիւրային...:

Յարգելի ընթերցող, թող վերոշարադրեալը «ընկածին հարւածելու» տպաւորութիւն չթողնի, յատկապէս, որ մենք վաղուց նման զրպարտանք-ստերը հակափաստարկելով զբաղւելը համարել ենք ապարդիւն ու աննպատակայարմար համայնքային համերաշխութեան հաշւին: Բայց նաեւ ու մանաւանդ չենք կարող մեր ցասումը չարտայայտել ու այսպիսով չբարձրաձայնել առ այն, որ նոյն զրպարտիչների «տեղեկատւութիւնը» հայաստանեան լրատւադաշտ փոխանցւելով, յերիւրածոյ եղանակներով հասարակական թիւր ու բացասական միտք ու կարծիք է ձեւաւորւում հայաստանամերձ ու հայաստանասէր իրանահայութեան նկատմամբ:

Այս «մեր» «պրոֆեսիոնալ» լրատուների նոյն ձեռքի գործն էր միեւնոյն՝ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի թանգարանից գանձագողութեան մասին ապակողմնորոշիչ լրատւութիւնը եւ կամ՝ Արամ Ա-ի Թեհրան հովւական այցելութեան ընթացքում ազգ. առաջնորդարանի ճակատում փակցւած պարսկերէն բարիգալստեան գրութեան մէջ ինչ որ բառի սխալ թարգմանութիւնը հայոց հարց դարձնելն ու... իրանահայ համայնքի թեմական, ազգային ու եկեղեցական միաւորներին հակաէջմիածնական յորջորջելը...:

Եւ հիմա էլ՝ «ՀՅԴ-ը նորէ՞ն գործի է անցել...» խորագրով, նոյն եւ ըստ ամենայնի «գաղտնազերծւած» ու ճապաղւած ձեռագիրով Նոր Ջուղայում քստմնելի պատահարը սեփական բարդոյթներին յագուրդ տալու եւ ծառայեցնելու սին միտումով՝ իրանահայ համայնքում, Հայաստանում ու Սփիւռքում մտքեր են պղտորում-շեղում զրպարտիչները, այն էլ այն ժամանակահատւածում, երբ հայաշխարհը ականջալուր՝ ոգեւորւած է ընդամենը օրեր առաջ կայացած Հայաստան-Սփիւռք համաժողովի կողմից հնչեցւած ողջ հայութեան միասնական ու համերաշխ գոյակցութեան կոչերով...:

Յարակից լուրեր

  • Մայիսեան յաղթանակների գաղափարա-քաղաքական մշտանորոգ պատգամը…
    Մայիսեան յաղթանակների գաղափարա-քաղաքական մշտանորոգ պատգամը…

    Առնւազն անցնող հարիւրամեակում Հայաստան երկրի ու Հայաշխարհի համար մշտապէս «Յաղթանակների ամիս» նշանաւորւող ՄԱՅԻՍ-ը, ինչպէս երբեւէ, այս տարի եւս մուտքագրւեց Մայիսմէկեան՝ աշխատաւորութեան փառապանծ տօնով…

  • «Լռութեան» աղաղակող ձայնը…
    «Լռութեան» աղաղակող ձայնը…

    Յարգելի ընթերցողները հաստատապէս արդէն իրազեկւած են, որ Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցին նւիրւած ոգեկոչման ու պահանջատիրական համայնքային ձեռնարկներն ու միջոցառումները կայանալու են ամենեւին նոր իրավիճակի՝ կորոնավիրուսից բխող արտակարգ դրութեան պայմաններում…

  • Կորոնան եւ իրանահայ համայնքը... (2)
    Կորոնան եւ իրանահայ համայնքը... (2)

    Եւ այսպէս, ահա, համաշխարհային ընտանիքի հետ բազմադարեայ Իրանն ու նրա անբաժան մասնիկ հինաւուրց իրանահայութիւնը եւս 2020 թ.-ի տարեմուտին դէմ-յանդիման կանգնեց նոր ու ինչ որ տեղ առեղծւածային համաճարակ՝ «կորոնավիրուսին»…:

  • ԽՕՍՔ-1 - Կորոնան եւ մարդկային արժէքների վերաիմաստաւորումը...
    ԽՕՍՔ-1 - Կորոնան եւ մարդկային արժէքների վերաիմաստաւորումը...

    Շուրջ մէկամսեայ պարտադրեալ դադարից յետոյ, նորից Ձեզ հետ ենք «Ալիք»-ի սիրելի ընթերցողներ...

    Իրանահայ միակ օրաթերթի 89-ամեայ կենսագրութիւնում հազւադէպ դադարներից էր այս վերջինը, երբ Նոռուզեան երկշաբաթեայ արձակուրդին հարկադրաբար աւելացաւ չարաբաստիկ կորոնայի համաճարակի բերումով «տնային արձակուրդը» եւս: Նման հարկադրանքի ենթարկւեց համաշխարհային ընտանիքը, թեւակոխած իր 3-րդ հազարամեակի 20-ական թւականի նորամուտ էջում արձանագրելով կորոնայական համաճարակի «Պանդեմիան»:

  • Ի խնդիր աւելի համերաշխ, մարդկային աշխարհի...
    Ի խնդիր աւելի համերաշխ, մարդկային աշխարհի...

    Եւ ահա, այսպէս, սիրելի ընթերցող, իրանական «Նոռուզի» շեմին եւ սկսեալ վաղւանից մինչեւ 15 օր թեւակոխում ենք հարկադիր՝ ոչ աշխատանքային փուլ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։