Հա

Օրակարգ

19/03/2018 - 13:50

Թեւակոխելով 88-րդ հանգրւան...

Այսօրւայ թիւով (22984) «Ալիք»-ը փակում է իրանական 1396 (2017-18) թւականի իր գործունէութիւնը, միաժամանակ բոլորելով հրատարակման 87-րդ տարին՝ 22 մարտ 2018 թ.: Ահա, եւս 16 համար, ու «Ալիք»-ը 23000-րդ անգամը լինելով՝ բախելու է իր ընթերցողի դուռը… ընթերցող, որի բարոյա-նիւթական աջակցութեան շնորհիւ էլ կանգուն է վաղեմիութեան առումով Իրան երկրի 2-րդ օրաթերթը:

Դ. Մ.

 

Այսօրւայ թիւով (22984) «Ալիք»-ը փակում է իրանական 1396 (2017-18) թւականի իր գործունէութիւնը, միաժամանակ բոլորելով հրատարակման 87-րդ տարին՝ 22 մարտ 2018 թ.: Ահա, եւս 16 համար, ու «Ալիք»-ը 23000-րդ անգամը լինելով՝ բախելու է իր ընթերցողի դուռը… ընթերցող, որի բարոյա-նիւթական աջակցութեան շնորհիւ էլ կանգուն է վաղեմիութեան առումով Իրան երկրի 2-րդ օրաթերթը:

Անտարակոյս, «Ալիք»-ը պատմական 87-ամեայ անցուդարձերի գրաւոր ու փաստական շտեմարան է՝ հինաւուրց իրանահայ համայնքի հարուստ պատմութեան վերարտադրման ու վերաիմաստաւորման պատասխանատու եւ յանձնառու գործունէութեան երկայնքում: Եւ այս փորձառութեան ծանրակշիռ հէնքի վրայ էլ շարունակելու ենք մեզ բաժին ընկած առաքելութիւնն ու կոչումն արդարացնել, թեւակոխելով մեր կենսագրութեան 88-րդ տարին…

Տարի, որը համընկնում է Հայաստանի Հանրապետութեան եւ անկախ հայրենիքի 100-րդ պանծալի ամեակին: Իրողութիւն, որին «Ալիք»-ն իր գաղափարա-քաղաքական ողջ զինանոցն է սպասարկել, յենասիւն ունենալով համազգային պահանջարկն ու տեսլականը:

Ահաւասիկ, «Ալիք»-ն եւս իր պաշտօնակից-գործընկեր մամլոյ ընտանիքին համաքայլ՝ խրախուսողն ու քաջալերողն է լինելու, ինչպէս երբեւէ, ազգային-պետական շահերի կենսագործման ու ապահովման, դառնալով այն օղակ-միաւորը, որով ամրապնդելու է կոչւած՝ Հայրենիք-Սփիւռք փրկարար շղթան:

Իսկ որպէս ամենահայրենամերձ համայնքի խօսափող, ու յատկապէս հային ու Հայաստանին բարեկամ պետութիւն՝ Իրանի ու նրա ազնիւ ժողովրդի նեցուկով, առաւել քան երբեւէ բարձրաձայնելու ենք Իրան-Հայաստան բարեկամական կապերի եւ յարաբերութիւնների զարգացման-ամրապնդման օգտին…:

Յարակից լուրեր

  • Մայիսեան յաղթանակների գաղափարա-քաղաքական մշտանորոգ պատգամը…
    Մայիսեան յաղթանակների գաղափարա-քաղաքական մշտանորոգ պատգամը…

    Առնւազն անցնող հարիւրամեակում Հայաստան երկրի ու Հայաշխարհի համար մշտապէս «Յաղթանակների ամիս» նշանաւորւող ՄԱՅԻՍ-ը, ինչպէս երբեւէ, այս տարի եւս մուտքագրւեց Մայիսմէկեան՝ աշխատաւորութեան փառապանծ տօնով…

  • «Լռութեան» աղաղակող ձայնը…
    «Լռութեան» աղաղակող ձայնը…

    Յարգելի ընթերցողները հաստատապէս արդէն իրազեկւած են, որ Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցին նւիրւած ոգեկոչման ու պահանջատիրական համայնքային ձեռնարկներն ու միջոցառումները կայանալու են ամենեւին նոր իրավիճակի՝ կորոնավիրուսից բխող արտակարգ դրութեան պայմաններում…

  • Կորոնան եւ իրանահայ համայնքը... (2)
    Կորոնան եւ իրանահայ համայնքը... (2)

    Եւ այսպէս, ահա, համաշխարհային ընտանիքի հետ բազմադարեայ Իրանն ու նրա անբաժան մասնիկ հինաւուրց իրանահայութիւնը եւս 2020 թ.-ի տարեմուտին դէմ-յանդիման կանգնեց նոր ու ինչ որ տեղ առեղծւածային համաճարակ՝ «կորոնավիրուսին»…:

  • ԽՕՍՔ-1 - Կորոնան եւ մարդկային արժէքների վերաիմաստաւորումը...
    ԽՕՍՔ-1 - Կորոնան եւ մարդկային արժէքների վերաիմաստաւորումը...

    Շուրջ մէկամսեայ պարտադրեալ դադարից յետոյ, նորից Ձեզ հետ ենք «Ալիք»-ի սիրելի ընթերցողներ...

    Իրանահայ միակ օրաթերթի 89-ամեայ կենսագրութիւնում հազւադէպ դադարներից էր այս վերջինը, երբ Նոռուզեան երկշաբաթեայ արձակուրդին հարկադրաբար աւելացաւ չարաբաստիկ կորոնայի համաճարակի բերումով «տնային արձակուրդը» եւս: Նման հարկադրանքի ենթարկւեց համաշխարհային ընտանիքը, թեւակոխած իր 3-րդ հազարամեակի 20-ական թւականի նորամուտ էջում արձանագրելով կորոնայական համաճարակի «Պանդեմիան»:

  • «Ալիք»-ի ընթերցողների ուշադրութեան
    «Ալիք»-ի ընթերցողների ուշադրութեան

     Պարտադիր դադարից յետոյ, այսօրւանից վերսկսել է օրաթերթի հրատարակումը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։