MENU
Պուտինն ու Մակրոնն երկուշաբթի կը հանդիպեն Ֆորթ դէ Բերգանքոնում: Այդ մասին ինչպէս տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ յայտարարել է Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Իւրի Ուշակովը:
Շաբաթ՝ օգոստոսի 17-ի առաւօտեան, «Միկա» մարզասրահում Սպահանի կանանց բասկետբոլի խումբը, Համահայկական 7-րդ խաղերի շրջագծում իր վերջին հանդիպումն իրականացրեց Երեւանի խմբի հետ, որի արդիւնքում յաջողեց 67-42 հաշւով գերազանցել մրցակցին եւ գրաւել սոյն մրցաշարի երրորդ տեղը։
Հայաստանում շարունակւող Համահայկական 7-րդ խաղերի նախավերջին օրւայ հանդիպումների շարանում Թեհրանի բասկետբոլի թիմերը Երեւանի աղջիկների եւ Բեւերլի Հիլզ-ի տղաների դիմաց անցկացնելով երկու կարեւոր հանդիպումները վիճարկեցին եզրափակիչ դուրս գալու ուղեգրի հարցը:
Քիչերը լսած են փոքրիկ հերոսուհի՝ Նարինէ Առաքելեանի մասին: Նարինէն ծնած է օգոստոս 2 1976 թուականին: Ան չնայած իր փոքր տարիքին, զինամթերք կը հասցներ ազատամարտիկներուն եւ կապաւորի դերը կը կատարեր:
Երկրի ղեկավարութիւնը չպէտք է թաքնւի ժողովրդի դիմադրութեան թիկունքում՝ աւելացնելով նրա հոգսերը: Այս մասին նահատակների, անձնուրացների եւ ազադորդիների մեծարմանը նւիրւած՝ «Փայլուն ադամանդներ» միջոցառման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:
Թշնամիներին խորհուրդ կը տայինք չմտածել անգամ Իրանի դէմ ագրեսիայի մասին, քանի որ խիստ զղջալու են դրա համար:
Մշակութային ժառանգութեան եւ զբօսաշրջութեան նախարարութեան ստեղծման մասին օրէնքը հաստատւել է Պահապանների խորհրդի կողմից եւ ծանուցւել է Հանրապետութեան նախագահին:
Մոսկւայից Գինէսի ռեկորդների գրքի բազմակի ռեկորդակիր, վորքաութի եւ ֆիթնես մարզիչ Մանուէլ Մամոյեանը եւս մէկ ռեկորդ է սահմանել:
Սպահանի նահանգապետարանի նախաձեռնութեամբ, երեքշաբթի՝ օգոստոսի 13-ի երեկոյեան, Հասարակական կազմակերպութիւնների եւ գործընկերութիւնների օրւայ առթիւ, գիտաժողով տեղի ունեցաւ Սպահանի Բժշկական գիտութիւնների համալսարանի «Դոկտ. Շարիաթի» շէնքում։