Հա

Օրակարգ

Ռուսաստանի քաղաքականութիւնն աւելի ու աւելի է դառնում ոչ միայն անորոշ, այլեւ բացայայտ անբարոյ: Նման յատկութիւնը թոյլ չի տալիս քիչ ինչ որոշակիացնել երկրի պահւածքը, նոյնիսկ եղած պայմանաւորւածութիւնների շրջանակներում: Ռուսական բազան Գիւմրիում գոյութիւն ունի ոչ թէ Հայաստանի շահից, այլ Ռուսաստանի, եւ թէ ինչ ներանցքեր ունի՝ չգիտի հայկական ղեկավարութիւնը:

Published in Քաղաքական

ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարի յատուկ ներկայացուցիչն այցելել է Հայաստան՝ լսելու Հայաստանի կարծիքը համագործակցութեան խորացման մասին: Տպաւորութիւններն ասում է՝ գերազանց են: Իսկ ՆԱՏՕ-ում, պարզւում է, ըմբռնումով են մօտենում հայ-ռուսական ռազմավարական գործակցութեանը: Որեւէ բան չի խանգարում ՆԱՏՕ-ի հետ լաւ յարաբերութիւնների պահպանմանը, ինչպէս նաեւ ՀԱՊԿ-ի անդամակցութեանն ու Հայաստանի՝ Մաքսային միութեանը միանալուն:

Published in Քաղաքական

ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսէնը յայտարարել է, թէ չի տեսնում դաշինքի դերակատարութիւնը՝ սիրիական հակամարտութիւնում: Այս մասին տեղեկացրել է «Ֆրանս պրես» գործակալութիւնը: «Այդ հակամարտութիւնը չունի ռազմական լուծում»,- ասել է գլխաւոր քարտուղարը: Միաժամանակ, Ռասմուսէնը Սիրիայի կառավարութեանն ու ընդդիմութեանը կոչ է արել մասնակցել «Ժնեւ 2» համաժողովին, որը նախատեսւած է գումարել նոյեմբերին:

Published in Քաղաքական

Արձագանգելով ՄԱԿ-ում Հայոց Ցեղասպանութեան փաստն ընդունելու վերաբերեալ Եգիպտոսի ժամանակաւոր կառավարութեան որոշմանը, իրանական «Թասնիմ» (www.tasnimnews.com) լրատւական գործակալութիւնն իր ս. թ. օգոստոսի 23-ի համարում զետեղել է «Թուրքիայում Հայոց Ցեղասպանութեան թղթածրարի վերծանութիւնը» խորագիրը կրող յօդւածը: Այն հրապարակւել է նաեւ մի շարք այլ լրատւամիջոցների, այդ թւում՝ www.tnews.ir, khabarfarsi.com, vista.ir, www.shahrekhabar.com, khabardehi.com, www.tazeyab.com, www.bbcfarsi.ir, news.easysoft.ir, khabarkhoon.com, www.pronews.ir, hotkhabar.ir կայքերի կողմից:

Published in Քաղաքական

Ժամանակին արեւմտեան քաղաքական մտքի հսկաներից մէկը՝ Զբիգնեւ Բժեզինսկին, իր «Շախմատի մեծ խաղատախտակ» աշխատութիւնում նշել էր աշխարհի նոր վերաբաժանման եւ միջազգային յարաբերութիւնների տիրոյթում նոր աշխարհակարգի ձեւաւորման մասին: Նրա այդ յայտնի աշխատութեան մէջ միջազգային յարաբերութիւններում շահերի բախման ֆոկուսային կէտերից մէկը համընկնում էր Կովկասին եւ դրան յարող Մերձաւոր Արեւելքի ու Միջին Ասիայի հետ:

Published in Քաղաքական

Ամերիկեան «ABC news»-ի Ջորջ Ստեֆանոպուլոսին տւած յայտնի հարցազրոյցի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զարմանալիօրէն բաց ու հանգիստ տոնով մի քանի շատ հետաքրքիր յայտարարութիւններ արեց, որը նոյնիսկ զգայացունց կարելի է անւանել: Նախ Օբաման խոստովանեց, որ անձնապէս ուղիղ (նամակագրական) կապի մէջ է Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի հետ՝ այս պահին հիմնականում Սիրիայի խնդրի հետ կապւած, որի նպատակը Սիրիայի հիմնախնդրի լուծման գործընթացում Իրանին ներգրաւելու հնարաւորութիւնն է: 

Published in Քաղաքական

Էստոնիա կատարած այցի ընթացքում Վրաստանի վարչապետ Բիձինա Իւանիշւիլին հարցազրոյց է ունեցել «Eesti Paevaleht» պարբերականի հետ: Նա խօսել է Վրաստան-Ռուսաստան յարաբերութիւնների, Վրաստանի Եւրոմիութեան (ԵՄ) անդամ դառնալու ձգտման, «առաջարկւող» այլընտրանքի՝ Եւրասիական միութեան մասին՝ նշելով, որ վերջինս ժամանակաւոր երեւոյթ է, եւ վաղ թէ ուշ՝ բոլոր երկրները, այդ թւում՝ Հայաստանը եւ նոյն Ռուսաստանը դիմելու են ԵՄ-ին՝ այս միութեան անդամ դառնալու համար:

Published in Քաղաքական

ՆԱՏՕ-ն ողջունել է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ շաբաթ օրը Ժնեւում Սիրիայի հարցով ձեռքբերւած համաձայնութիւնը: Այս մասին նշւած է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսէնի յայտարարութեան մէջ,- հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Published in Քաղաքական

Ռուս քաղաքական գործիչներն ու քաղաքագէտները սերտել են լիովին դատարկ արտայայտութիւն՝ «Եթէ Հայաստանն անդամակցի ՆԱՏՕ-ին, մենք դա չենք զգայ»: Իհարկէ, լիակատար յիմարութիւն է, հակառակ դէպքում ինչո՞ւ են խառնւել իրար ու զօրաշարժի ենթարկել այն ամէնը, ինչ կարող էին կեղծիքի ու լկտիութեան ճահճում: Իրական աշխարհա-քաղաքականութեան մէջ (եւ ոչ թէ բնազդով գծւած հնարովի սխեմաներում) չկայ ազատութեան աստիճան, նոյնիսկ փոքր, քանի որ մոլորակի ողջ տարածքը զբաղեցւած է: 

Published in Քաղաքական

ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսէնը չի տեսնում «դաշինքի հետագայ դերը»՝ Սիրիայի դէմ հաւանական ռազմական գործողութիւններում, որը քննարկւում է ԱՄՆ-ի կողմից: Այս մասին յայտնել է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: «Եթէ Սիրիայի ճգնաժամի պատասխանը լինի ռազմական գործողութիւնները, ապա այն կարճ ու սահմանափակ կը լինի, եւ չի զգացւի ՆԱՏՕ-ի հրամանատարական ենթակառոյցների անհրաժեշտութիւնը»,- Բրիւսէլում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռասմուսէնը:

Published in Քաղաքական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։