Հա

Համայնք

17/03/2019 - 10:10

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի ձեռամբ օծւեց Գեարդաբադ գիւղի Սբ. Գէորգ եկեղեցու զանգը

Շաբաթ, 16 մարտ 2019 թ.-ի երեկոյեան ժամը 5-ին Գեարդաբադ գիւղ ժամանելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը նախագահեց Մեծ պահոց քառասնորդացի երեկոյեան ժամերգութեան:

«alikonline.ir» - Շաբաթ, 16 մարտ 2019 թ.-ի երեկոյեան ժամը 5-ին Գեարդաբադ գիւղ ժամանելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը նախագահեց Մեծ պահոց քառասնորդացի երեկոյեան ժամերգութեան: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Գեարդաբադ գիւղի հնադարեայ Սբ. Գէորգ եկեղեցու մուտքին առաջնորդ Սրբազանը դիմաւորւեց Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի, գիւղի Հոգաբարձութեան ատենապետ Արբակ Արշակեանի եւ կազմի անդամների, գիւղի եկեղեցու Կանանց խնամակալ մարմնի անդամների եւ հաւատացեալների կողմից:

Ժամերգութեան աւարտին, առաջնորդ Սրբազանը թափօրով առաջնորդւեց եկեղեցու դրան մուտքին, զանգակատան ներքեւ, որտեղ սեղանի վրայ զետեղւեց եկեղեցու նոր զանգը, սիրայօժար տրամադրւած Սպահանի հայոց թեմի կողմից:

Զանգի օրհնութեան եւ ապա օծման արարողութիւնը կատարւեց առաջնորդ Սրբազան Հօր ձեռամբ: Տէր հայրը ջրով եւ գինիով լւացումը կատարեց դրա, ըստ հայ եկեղեցու կանոնակարգի, որից յետոյ Սրբազան Հայրը սրբալոյս Միւռոնով օծեց զանգը:

Արարողութեան աւարտին իր խօսած քարոզի ընթացքում, Գրիգոր եպիսկոպոս շեշտեց եկեղեցու կոչնակի հնագոյն աւանդութեան կարեւորութիւնը, որով դա հրաւէր է տրւած հաւատացեալ մարդուն, յաճախելու եկեղեցի եւ ապրելով իր քրիստոնէական կեանքը այս աշխարհում համաձայն Աւետարանի ուսուցումներին, մէկ օր արժանի լինի երկնքի արքայութեան. «Այս զանգի ղօղանջը նախատիպն է Գաբրիէլեան փողին, որը հնչելու է մէկ օր համայն մեռեալների ականջներում, արթնացնելու բոլորին, Աստծու ահեղ դատաստանի առջեւ կանգնելու: Վա՜յ այն մարդուն, որ եկեղեցու զանգի ձայն չի՛ լսացել, որովհետեւ եկեղեցու զանգի ձայնը չլսացող մարդը տրտմութեամբ է լսելու Գաբրիէլեան փողի ձայնը, որովհետեւ դրա ղօղանջը իր դատապարտութեան պահն է յայտարարելու նաեւ»,- ասաց Սրբազանը:

Ապա, նա իր եղբայրական շնորհակալութեան խօսքը ուղղեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանին եւ Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսէսեանին, որոնք սիրայօժար ընդառաջել էին իր խնդրանքին եւ սոյն զանգը Սպահանից ուղարկել էին Թաւրիզ իբրեւ նւէր Գեարդաբադի Սբ. Գէորգ եկեղեցուն, երբ վերջնոյս զանգը անյայտ ձեռքեր գողացել էին, ցած բերելով այն եկեղեցու զանգակատնից:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ, գիւղի Հոգաբարձութիւնը թէյասեղանով պատւեց բոլոր ներկայ հաւատացեալներին, որի ընթացքում շնորհակալական խօսքով հանդէս եկաւ Հոգաբարձութեան ատենապետ Արբակ Արշակեանը, գիւղի ժողովրդի անունից շնորհակալութիւն յայտնելով ե՛ւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին ե՛ւ Սպահանի հայոց թեմին:

Գեարդաբադ գիւղի հայ հաւատացեալների համար հոգեկան վերանորոգութեան առիթ հանդիսացաւ սոյն արարողութիւնը, երբ Մեծ պահոց ընթացքում մխիթարութիւնը ունեցան իրենց եկեղեցու դարձեալ զանգով օժտւելու ուրախալի պահը վայելելու, Աստծու օրհնութեան ներքոյ:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորել է իրանահայութեան նորընտիր զոյգ պատգամաւորներին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորել է իրանահայութեան նորընտիր զոյգ պատգամաւորներին

    Երեքշաբթի, 25 փետրւար 2020 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, Իրանի Իսլամական խորհրդարանի 11-րդ նստաշրջանի ընտրութիւններում հիւսիսային եւ հարաւային իրանահայութեան քւէարկու ձայներով ընտրւած զոյգ պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանին եւ Ռոբերտ Բեգլարեանին ուղղած շնորհաւորական նամակներով իր եւ թեմի Պատգամաւորական ժողովի ու Թեմական խորհրդի, ինչպէս նաեւ թեմի կեանքում գործող միութիւնների, կազմակերպութիւնների եւ ժողովրդի բարեմաղթանքը հաղորդեց:

  • Սրբոց Վարդանանց տօնը՝ «Աւարայրի թեմ»-ում՝ Ատրպատականի հայոց թեմում
    Սրբոց Վարդանանց տօնը՝ «Աւարայրի թեմ»-ում՝ Ատրպատականի հայոց թեմում

    Հինգշաբթի, 20 փետրւար 2020 թ.-ին, Սրբոց Վարդանանց զօրավարաց ազգային-եկեղեցական յիշարժան տօնի խորհուրդը խոր ապրումներով եւ հաւատարմութեամբ նշւեց Ատրպատականի հայոց թեմում, որը Աւարայրի դաշտը իր մէջ ներառող թեմն է: Հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, եկեղեցական արարողութիւնների եւ ազգային տօնախմբութիւնների հանդիսաւոր կատարումներ տեղի ունեցան:

  • Տեառնընդառաջի առթիւ՝ Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների ամենամեայ հանդիպումը նորապսակ զոյգերի եւ նորածինների ծնողների հետ
    Տեառնընդառաջի առթիւ՝ Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների ամենամեայ հանդիպումը նորապսակ զոյգերի եւ նորածինների ծնողների հետ

    Չորեքշաբթի՝ 2020 թւականի փետրւարի 12-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան իրականացւեց աւանդոյթ դարձած միջոցառումը, որտեղ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն ու ազգային մարմինների ներկայացուցիչները հանդիպում ունեցան Նոր Ջուղայի եւ Շահինշահրի համայնքների նորապսակների, նորածինների եւ նրանց ծնողների հետ։

  • Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ եւ հրավառութիւն Ատրպատականի հայոց թեմում
    Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ եւ հրավառութիւն Ատրպատականի հայոց թեմում

    Հայ եկեղեցու աւանդութեան համաձայն եւ հետեւելով դրա տօնացոյցի էջերի տւած պատւէրին, հինգշաբթի 13 փետրւար 2020 թ.-ի երեկոյեան ժամը 6-ին, Տեառնընդառաջի տէրունի յիշատակի առիթով, Ատրպատականի հայոց եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, տեղի ունեցան հանդիսաւոր նախատօնակի ժամերգութիւններ եւ ապա հրավառութիւն:

  • ԻԻՀ յեղափոխոիթեան 41-րդ տարեդարձի առիթով տասնօրեակի ձեռնարկներ՝ Ատրպատականի հայոց թեմում
    ԻԻՀ յեղափոխոիթեան 41-րդ տարեդարձի առիթով տասնօրեակի ձեռնարկներ՝ Ատրպատականի հայոց թեմում

    Ատրպատականի հայոց հնագոյն թեմում ապրող մեր ժողովրդի քաջարի զաւակները, իբրեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան լիիրաւ քաղաքացիներ, 41 տարիներ առաջ, Յեղափոխութեան մեծ առաջնորդ այաթ. Իմամ Խոմէյնիի իրագործած Իսլամական շարժման տօնակատարութիւններին մասնակից դարձան, համայնքի ներսում գործադրւած ծրագրերով, ինչու չէ նաեւ ընդհանրական քայլարշաւի շարքերում իրենց խիտ ներկայութեամբ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։