Հա

Համայնք

11/04/2019 - 08:30

Միջինքի հաւաքոյթ Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի կազմակերպութեամբ

Չորեքշաբթի, 27 մարտ 2019 թ.-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հովանաւորութեամբ, Ուրմիայի Սուրբ Ստեփանոս ծխական եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի նախաձեռնութեամբ կազմակերպած Միջինքի հաւաքոյթը:

«alikonline.ir» - Չորեքշաբթի, 27 մարտ 2019 թ.-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հովանաւորութեամբ, Ուրմիայի Սուրբ Ստեփանոս ծխական եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի նախաձեռնութեամբ կազմակերպած Միջինքի հաւաքոյթը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Նախապէս, վարչութեան կողմից կատարւած դիմումին ընդառաջել էին բոլոր անդամուհները, համագործակցութեան ոգի ցուցաբերելով եւ սիրայօժար մասնակցել էին պասուց կերակրատեսակների պատրաստութեանն ու նւիրաբերմանը:

Քառասնորդացի ճիշտ կէսին, Միջինքին, Հայ եկեղեցու աւանդութիւնը կիրառելու բարձր գիտակցութեամբ եւ գովելի նախանձախնդրութեամբ պասուց ճոխ ճաշատեսաներով լցւել էին սեղանները, բոլոր քիմքերի ճաշակը բաւարարելու հնարաւորութիւն տալով ներկաներին: Դրանց շարքին էին Միջինքի կարկադակն ու աւանդական գաթան, իր ներսում պահւած ունենալով բախտաբեր մետաղադրամը:

Իւրաքանչիւր անդամուհու կողմից բերւած ճաշատեսակներով հաւաքաբար սեղանների յարդարումից յետոյ խօսք առաւ Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչութեան ատենապետուհի Սեդա Մեջլումեանը, բարի գալուստ մաղթելով բոլորին:

Ատենապետուհին սոյն առիթով ամփոփ բացատրական տւեց Մեծ պահոց իմաստին եւ մանաւանդ դրա կէսը խորհրդանշող Միջինքի մասին, շեշտելով երկրորդ այն առիթը հոգեպէս բարեփոխւելու, որը տրւում է մեզ եկեղեցու կողմից, օգտւելու քառասնորդաց պահեցողութեան ինքնասրբագրման ժամանակահատւածից:

Հաւաքոյթը սեղանների շուրջ, շուտով վերածւեց մտերմիկ զրոյցի, ազգային մեր հաւաքական կեանքի վերաշխուժացման առիթ հանդիսանալով: Փաստօրէն եկեղեցին, մեր միութիւններն ու կազմակերպութիւններն են, որոնք համախմբում են մեզ մեր հասարակաց արժէքների շուրջ, մէկ նպատակ եւ մէկ հեռանկար դնելով մեր բոլորի դիմաց՝ մեր ազգի գոյատեւումը, իբրեւ հայ՝ արժանապատիւ մեր տեղը ճշտելու ազգերի մեծ ընտանիքում:

Վերջապէս, բոլոր ներկաները նախ շնորհակալութիւն յայտնեցին վարչութեան, որը միշտ հետեւողական աշխատանքով բաց չի թողնում նման առիթները, հաւաքական կեանքով նոյնիսկ մէկ քանի ժամ անցկացնելու միասին: Ապա, նրանք շնորհակալութիւն յայտնեցին միմեանց, իւրաքանչիւրի ձեռքի գործը ճաշակած լինելու իբրեւ երախտագիտութիւն:

Ճաշից յետոյ, ներկաները հիւրասիրւեցին թէյով, խմորեղէնով, ինչպէս նաեւ Միջինքի աւանդական գաթայով: Հաճելի ու խանդավառ մթնոլորտում տեղի ունեցաւ նաեւ վիճակախաղ, ի նպաստ միութեան:

Յարակից լուրեր

  • Պարսկերէն լեզւի յատուկ դասարան Ուրմիայում՝ հայաստանցի ծնողների համար
    Պարսկերէն լեզւի յատուկ դասարան Ուրմիայում՝ հայաստանցի ծնողների համար

    Հայ Օգնութեան միութեան Ուրմիայի մասնաճիւղի վարչութիւնը իր վերջին ժողովական նիստի ընթացքին յատուկ օրակարգի նիւթ դարձրեց պարսկերէն լեզւի իմացութեան խնդիր այն հայ ծնողների համար, որոնք Հայաստանից գալով ամուսնութիւն են կնքել Ուրմիայում եւ դպրոցական երեխաներ ունեն այժմ:

  • Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի ընտանիքի դաշտահանդէսը Համբարձման տօնի առիթով
    Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի ընտանիքի դաշտահանդէսը Համբարձման տօնի առիթով

    Երկուշաբթի 3 յունիս 2019 թ.-ին Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի հովանաւորութեան ներքոյ գործող «Նայիրի» մանկապարտէզի նախաձեռնութեամբ եւ գլխաւորութեամբ մանկապարտէզի տնօրէնուհի Ռօնիկ Մեջլումեանի եւ մասնաճիւղի ատենապետուհի Սեդա Մեջլումեանի, տեղի ունեցաւ Համբարձման տօնի դաշտահանդէսը, զւարճացնելու համար մանկապարտէզի 2018-2019 տարեշրջանի սաներին, տարեշրջանի փակման առիթով:

  • Մայրերի օրւայ եւ ուսուցչաց տօնի նւիրւած խրախճանք Ուրմիայում
    Մայրերի օրւայ եւ ուսուցչաց տօնի նւիրւած խրախճանք Ուրմիայում

    Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչութեան կազմակերպութեամբ, 2 մայիս 2019-ի երեկոյեան, Ուրմիայի Սբ. Ստեփանոս եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ խրախճանական հանդիպում, ներկայութեամբ միութենականների եւ հրաւիրեալների:

  • Միջինքի առիթով միջոցառում՝ Շահինշահրում
    Միջինքի առիթով միջոցառում՝ Շահինշահրում

    Չորեքշաբթի, 2019 թւականի մարտի 27-ի առաւօտեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում, արժն․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանի միջոցով տեղի ունեցաւ Արեւագալի արարողութիւնը, ապա Հայ Կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում իրականացւեց միջոցառում՝ Միջինքի առիթով։

  • Միջինքի աւանդական հաւաքոյթը Թաւրիզում Եկեղեցիների Խնամակալ մարմնի կազմակերպութեամբ
    Միջինքի աւանդական հաւաքոյթը Թաւրիզում Եկեղեցիների Խնամակալ մարմնի կազմակերպութեամբ

    Հինգաբթի, 11 ապրիլ 2019 թ.-ին, երեկոյեան ժամը 8:30-ին, կազմակերպութեամբ Թաւրիզի եկեղեցիների Կանանց Խնամակալ մարմնի, տեղի ունեցաւ Միջինքի աւանդական հաւաքոյթը, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։