Հա

Համայնք

24/12/2019 - 09:00

Նոր տարւայ ճոխ տօնավաճառ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի կազմակերպութեամբ

2020 Նոր տարւայ նախաշէմին, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի արւեստից բաժանմունքը, ուրբաթ 21 դեկտեմբեր 2019-ի երեկոյեան ժամը 4.00-ից 9-ը կազմակերպել էր նոր տարւայ ճոխ տօնավաճառ, մեր ժողովրդի զաւակներին դնելով ամանորեայ ուրախալի օրերի մթնոլորտում:

«alikonline.ir» - 2020 Նոր տարւայ նախաշէմին, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի արւեստից բաժանմունքը, ուրբաթ 21 դեկտեմբեր 2019-ի երեկոյեան ժամը 4.00-ից 9-ը կազմակերպել էր նոր տարւայ ճոխ տօնավաճառ, մեր ժողովրդի զաւակներին դնելով ամանորեայ ուրախալի օրերի մթնոլորտում: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Տօնավաճառին պաշտօնական բացումը կատարելու համար, «Արարատ»-ի վարչութեան անդամները, գլխաւորութեամբ ատենապետ Նժդիկ Աբրահամեանի, առաջնորդեցին Ատրպատականի հայոց թեմի սռաջնորդ՝ վերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանին դէպի կենտրոնատեղիի սրահը, որտեղ հաւաքւել էին թաւրիզահայ մշակութասէր ժողովրդի զաւակներ եւ «Արարատ»-ականներ:

Տօնավաճառի ցուցադրասեղանների վրայ տեղադրւել էին յառաջիկայ Նոր տարւայ թւանշանով զարդեղէններ, սեղանների սփռոցներ, տօնածառի նորելուկ շարիկներ, Նոր տարւայ օրացոյցներ, տնային առօրեայ գործածութեան իրեղէններ, ինչպէս նաեւ ուտեստեղէններ՝ չիր ու չամիչ եւ խմորեղէնի այլազան տեսակներ, որոնք տնային աշխատանք էին:

Սրբազան Հայրը քաջալերեց արարատականներին եւ բոլոր վաճառողներին: Ապա, երիտասարդութեան հետ մասնակից դարձաւ սլաքախաղին:

Տօնավաճառի ծրագրում ընդգրկւած էր հիւրասիրութիւն եւ վիճակախաղ որի շահողը հանդիսացաւ Արսինէ Բաբայեանը: Հ.Մ.Ա.Կ.-ի վարչութիւնը տօնավաճառի խանդավառութիւն բերող այս առիթով թէյասեղանով պատւեց Սրբազան Հօրը:

Կարէն Սարգիսեանը, որը օրւայ հանդիսավարն էր, Հ.Մ.Ա.Կ.-ի անունից շնորհաւորեց բոլորի յառաջիկայ Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը, լաւագոյն բարեմաղթութիւններ փոխանցելով թաւրիզահայութեանը, Ատրպատականի հայոց թեմի ժողովրդին եւ ընդհանրապէս աշխարհասփիւռ համայն հայութեան:

Թաւրիզահայութեան համար սոյն տօնավաճառը նախամուտը եղաւ Ամանորի ձեռնարկների, որոնք յաջորդաբար աշխուժութիւն եւ խնդութիւն են հաղորդելու համայնքին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։