Հա

Համայնք

Items filtered by date: Կիրակի, 15 Դեկտեմբերի 2019 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Կիրակի, 15 Դեկտեմբերի 2019 14:00

15 դեկտեմբերի 2019

Published in PDF

Աշխարհասփիւռ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների պատմութիւնը ոչ այլ ինչ է, քան պայքարի ու մաքառումի դժւարին գործընթաց:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանն ահազանգում է՝ յեղափոխութիւնը կառուցւում է մէկ անձի շուրջ, հետեւաբար ձեւաւորւում է ուժի մոնոպոլիա՝ իր բոլոր ակներեւ վտանգաւոր հետեւանքներով։

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւնը դեկտեմբերի 19-ին կառավարութեան շէնքի դիմաց հերթական ակցիան կանցկացնի:

Sputnik Արմենիայի սիւնակագիր Սերգէյ Բաբլումեանը վերյիշում է՝ ինչպէս Գերմանիայի կանցլերը հրեաների առաջ խոստովանեց գերմանացիների մեղքերը, եւ դա փոխեց հրեաների վերաբերմունքը գերմանացիների նկատմամբ։ Արդեօ՞ք Թուրքիայի այսօրւայ նախագահը կը հետեւի կանցլերի օրինակին։ Ահա թէ որն է հարցը։

Published in Միջազգային

Հինգշաբթի, 12 դեկտեմբերին, երեկոյեան ժամը 5:00-ին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանին հետ տեղի ունեցաւ «Ազդակ», «Վանայ ձայն» եւ «Օ. Թի. Վի.» միացեալ հետեւեալ հարցազրոյցը` «Հայ յեղափոխական դաշնակցութեան 130-ամեակին ընդառաջ` մարտահրաւէրներ եւ առաջադրանքներ» խորագիրով, եւ զոր վարեց ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի քարոզչական մարզի պատասխանատու Յակոբ Հաւաթեան:

ԱՄՆ-ի կոնգրեսի երկու պալատների՝ Ներկայացուցիչների տան ջախջախիչ մեծամասնութեամբ եւ Սենատի որոշմամբ, Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը ճանաչող բանաձեւերի հաստատումը հայ ժողովրդի արդար պահանջատիրութեան իրաւական եւ քաղաքական կարեւոր ենթահող ապահովող եւ մէկ համահայկական նւաճում է, որի կազմակերպման երկարատեւ ծանր աշխատանքը եւ նպատակասլաց գործողութիւնները հիմնականում իրականութիւն դարձան հայ ժողովրդի մեծ նեցուկն ու հովանաւորութիւնը վայելող Հ.Յ.Դ. Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի միջոցով:

Published in Հայ Դատ

Doha Forum-ի շրջանակում, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հանդիպել է Քաթարի վարչապետի տեղակալ, ԱԳ նախարար Շէյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալԹանիի հետ

Published in Իրան

Դաշնակցական հրապարակագիր եւ հրապարակախօս Վաչէ Բրուտեանն իր ֆէյսբուքեան էջում գերլ է. «Մ. Նահանգներու Ծերակոյտի բանաձեւի միաձայն եւ Ներկայացուցիչներու տան նոյնանման բանաձեւին որդեգրումով, Քոնկրէսը իր ծանրակշիռ ու մանաւանդ՝ արդար խօսքը ըսաւ Հայկական ցեղասպանութեան մասին։

Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։