Հա

Համայնք

09/04/2019 - 10:20

Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան նախաձեռնութեամբ օժանդակութեան կապոցներ առաքւեցին ջրհեղեղից տուժածներին

Վերջին շաբաթների ընթացքում Իրանի տարբեր նահանգներում տեղի ունեցած ջրհեղեղից տուժած մեր հայրենակիցներին օժանդակութիւն ցուցաբերելու նպատակով, Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան նախաձեռնութեամբ մարդասիրական օգնութեան կապոցներ առաքւեցին աղէտի գօտի։

«alikonline.ir» - Վերջին շաբաթների ընթացքում Իրանի տարբեր նահանգներում տեղի ունեցած ջրհեղեղից տուժած մեր հայրենակիցներին օժանդակութիւն ցուցաբերելու նպատակով, Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան նախաձեռնութեամբ մարդասիրական օգնութեան կապոցներ առաքւեցին աղէտի գօտի՝ շաբաթ՝ 2019 թւականի ապրիլի 7-ին։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Սոյն կապոցների պարունակութիւնը կազմում է՝ ուտեստեղէն, տաք հագուստ, հանքային ջուր եւ մաքրութեան պարագաներ, որոնք հայթայթւել են Կանանց Գթութեան միութեան միջոցներով, ինչպէս նաեւ համայնքի բարերար ժողովրդի նիւթական ու իրեղէն նւիրատւութիւններով։

Փաթեթների աղէտի գօտի փոխանցման գործն ի կատար է ածել «Բարեկեցութիւն» կազմակերպութեան Սպահանի գերատեսչութիւնը։

 

Լուսանկարները տրամադրեց՝ Հայ կանանց գթութեան միութիւնը

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։