Հա

Համայնք

24/07/2019 - 10:50

Լիսբոնի հինգ մարտիկներին նւիրւած ֆուտբոլի մրցաշար Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի նախաձեռնութեամբ

Նոր Ջուղայում, Լիսբոնի հինգ հերոսներին նւիրւած ֆուտբոլի մրցաշարը, ամենամեայ կարգով կազմակերպւում է հայ համայնքի երիտասարդներից կազմւած սիրողական խմբերի մասնակցութեամբ:

«alikonline.ir» - Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ կազմակերպիչ յանձնախմբերի, ուրբաթ՝ թւականիս յուլիսի 11-ի երեկոյեան, միութեան մարզասրահում տեղի ունեցաւ ֆուտբոլի մրցաշարի բացման հանդիսութիւնը՝ նւիրւած Հայ Յեղափոխական Բանակի հինգ անդամներ՝ Սեդրակ Աճեմեանի, Վաչէ Դաղլեանի, Արա Քերջլեանի, Սիմոն Եահընեանի եւ Սարգիս Աբրահամեանի յիշատակին, ովքեր 1983 թ. յուլիսի 27-ին, անձնազոհական մի ակտով զինւած յարձակում կատարեցին Պորտուգալիայի մայրաքաղաք՝ Լիսբոնում Թուրքիայի դեսպանատան վրայ եւ 3-ժամեայ գրաւումից յետոյ՝ պայթեցրին այն ու փլատակների տակ ողջակիզւելով բարձրաձայնեցին Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնն ու Հայ Դատի արդար լուծում գտնելու պահանջատիրութիւնը: Տեղեկացնում է Ս. Ամենափրկչեան վանքի Հանրային կապը:

Մրցաշարի բացման առիթով ներկաներին ողջունեց սկաուտ Դւին Յովհաննիսեանը, ապա հրաւիրեց մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգել Լիսբոնի հինգ մարտիկների յիշատակը, որից յետոյ ընթերցեց միջոցառման բացման խօսքը, որում մասնաւորապէս նշւած էր. «Հայ Դատի արդար լուծման յետապնդման հանգրւանին, Լիսբոնի հինգ տղաների անձնաձոհական գործողութիւնը իր իւրայատուկ տեղն է գրաւում ե՛ւ զինեալ, ե՛ւ ցուցական, ե՛ւ մանաւանդ քարոզչական առումներով: Այս երեկոները կը գան ասելու թէ՝ երիտասարդութիւնը պատրաստ է իւրաքանչիւր օր պայքարը շարունակելու, որպէսզի համայն աշխարհին լսելի դարձնի, որ անարդարութիւն է գործւած եւ հայ ժողովուրդը վերստին սպասում է արդարութեան վերականգնմանը»:

Նշելի է, որ Նոր Ջուղայում, Լիսբոնի հինգ հերոսներին նւիրւած ֆուտբոլի մրցաշարը, ամենամեայ կարգով կազմակերպւում է հայ համայնքի երիտասարդներից կազմւած սիրողական խմբերի մասնակցութեամբ:

Այս տարի յուլիսի 11-ից 19-ի ժամանակահատւածում կայացան այս խաղերը, որին մասնակցութիւն էին բերել՝ «Արարատ 1», «Արարատ 2», «Սեդրակ», «Վաչէ» եւ «Արա» խմբերը Նոր Ջուղայից, իսկ «Սարգիս» անւամբ խումբը՝ Շահինշահրից:

Արդիւնքում հերթաբար առաջին, երկրորդ եւ երրորդ հանդիսացան «Արարատ», «Վաչէ» եւ «Արա» խմբերը:

Խաղերի մրցավարութիւնը անշահախնդրօրէն կատարեցին Կարօ Շահբազեանը եւ Մասիս Ղազարեանը:

 

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան

թղթակից՝ Երանուշ Թահմազեան

Լուսանկարները՝ հեղինակի եւ Նարեգա Սիմոնեանի

 

 

 

Յարակից լուրեր

  • Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան 22-րդ Պատգամաւորական ժողովը
    Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան 22-րդ Պատգամաւորական ժողովը

    Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան 22-րդ Պատգամաւորական ժողովը գումարւեց 2020 թ. յունւարի 30 եւ 31-ին եւ փետրւարի 6-ին: Ժողովին մասնակցում էին՝ Սպահանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի ներկայացուցիչը, Հաշւեքննիչ մարմնի անդամները, միութեան Արտօնատէրը, Կենտրոնական վարչութեան, Շահինշահրի մասնաճիւղի, Երէցների, Մշակութային, Սկաուտական, Մարզական եւ Ուսանողական միաւորների վարչութիւնների, Կարգապահական կազմի եւ Ֆուտբոլի յանձնախմբի ներկայացուցիչները, միաւորների ներքին ընդհանուր կամ ներկայացուցչական ժողովներից ընտրւած պատգամաւորները եւ հրաւիրեալներ:

  • Հ. Մ. «Սիփան» միութեան կենտրոնատեղիում բացումը կատարւեց հայոց դպրոցների ծնողների բասկետբոլի ու ֆուտբոլի մրցաշարերի
    Հ. Մ. «Սիփան» միութեան կենտրոնատեղիում բացումը կատարւեց հայոց դպրոցների ծնողների բասկետբոլի ու ֆուտբոլի մրցաշարերի

    Բացումը կատարւեց «Սիփան» միութեան մարզական բաժանմունքի նախաձեռնած հայոց դպրոցների աշակերտութեան ծնողների բասկետբոլի ու ֆուտբոլի մրցաշարերի:

  • 31-րդ Իրանահայ Գարնանային խաղերը կայանալու են մարտի 20-ից 25-ը, Նոր Ջուղայում
    31-րդ Իրանահայ Գարնանային խաղերը կայանալու են մարտի 20-ից 25-ը, Նոր Ջուղայում

    Կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան, իրանահայ 31-րդ Գարնանային խաղերի հանդիսաւոր բացումը տեղի է ունենալու չորեքշաբթի՝ մարտի 20-ի ժամը 20:00-ին, միութեան մարզասրահում:

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ժողովրդական հանդիպումը՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ժողովրդական հանդիպումը՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում

    Հինգշաբթի՝ 2019 թւականի փետրւարի 28-ի երեկոյեան ժամը 5։00-ին, Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը Ս. Ամենափրկիչ վանք կատարած իր շրջայցից յետոյ, ժամանեց Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւն, ուր տեղի ունեցաւ ժողովրդական հանդիպում՝ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների անդամների հետ։

  • Աշնանային վաճառք Նոր Ջուղայում
    Աշնանային վաճառք Նոր Ջուղայում

    Նոյեմբերի 24-ին եւ 25-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան հովանաւորութեամբ, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ Աշնանային վաճառք, որտեղ միութեան Սկաուտական միաւորը վաճառքի էր հանել միաւորի անդամների ծնողների միջոցով պատրաստւած եւ գեղեցիկ փաթեթաւորւած պահածոներ եւ թխւածքներ, որոնց բազմազանութիւնը վկայում էր միաւորի Գերագոյն մարմնի եւ ծնողների համատեղ ու արդիւնաւէտ ջանքի մասին: Վաճառքից բացի՝ միաւորի ծնողները ստանձնել էին նաեւ բիւֆէի դժւարին պատասխանատւութիւնը։ Միութեան Մշակութային միաւորի վարչութիւնը ապահովել էր այցելուների ժամանցը՝ սլաքախաղի միջոցով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։