Հա

Համայնք

15/08/2019 - 10:00

Մէկական ոսկէ եւ բրոնզէ մեդալներ՝ Սպահանի մարզական պատւիրակութեան ձեռքբերումը Համահայկական 7-րդ խաղերի եօթերորդ օրւայ ընթացքում

Չորեքշաբթի՝ օգոստոսի 14-ին, Հայաստանում ընթացող Համահայկական 7-րդ խաղերի եօթերորդ օրւայ արդիւնքում, Սպահանի մարզական քարաւանը շարունակեց իր յաջողութիւնների շարանը։

«alikonline.ir» - Չորեքշաբթի՝ օգոստոսի 14-ին, Հայաստանում ընթացող Համահայկական 7-րդ խաղերի եօթերորդ օրւայ արդիւնքում, Սպահանի մարզական քարաւանը շարունակեց իր յաջողութիւնների շարանը։ Սկաւառականետում մարզաճիւղում Նարէ Ղարախանեանն առաջին հանդիսանալով արժանացաւ ոսկէ մեդալի, իսկ 100 մետր վազքում Վանա Շիրւանեանը գրաւեց երրորդ տեղը եւ պարգեւատրւեց բրոնզէ մեդալով։ Տղամարդկանց բասկետբոլի հանդիպումների շրջագծում Սպահանի բասկետբոլիստներին յաջողւեց 71-67 հաշւով յաղթել Հալէպի խմբին։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Յատկանշական է, որ Սպահանի կանանց եւ տղամարդկանց բասկետբոլի խմբերը մինչեւ խաղերի 7-րդ օրւայ աւարտը եղել են անպրատելի եւ բոլոր հանդիպումներում յաջողել են առաւելութեան հասնել։

Լուսանկարները տրամադրեցին՝ պատւիրակութեան պատասխանատուները

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։