Հա

Համայնք

05/10/2019 - 14:30

Նոր Ջուղայում նշւեց ՀՀ վերանկախացման 28-ամեակը

Ուրբաթ՝ 2019 թւականի հոկտեմբերի 4-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, բանախօսական-գեղարւեստական միջոցառմամբ նշւեց Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 28-րդ տարեդարձը։ 

«alikonline.ir» - Ուրբաթ՝ 2019 թւականի հոկտեմբերի 4-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, բանախօսական-գեղարւեստական միջոցառմամբ նշւեց Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 28-րդ տարեդարձը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Տօնակատարութիւնն սկիզբ առաւ Իրանի Իսլ. ու Հայաստանի Հանրապետութիւնների օրհներգերի յոտնկայս ունկնդրութեամբ, ապա օրւայ բանախօս Հայաստանից ժամանած քաղաքական գործիչ, տնտեսագէտ եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանն անդրադառնալով 1990-ական թւականներին Հայաստանում գործող ապազգային իշխանութեանն ու պատկան գործողութիւններին եւ այսօրւայ Հայաստանի քաղաքական ու հասարակական դաշտերում առկայ պայմաններին, ընգծեց. «Մեր ժողովուրդը եւս մի անգամ պէտք է արթնանայ եւ Հայաստանի Հանրապետութեան քաղաքական պատասխանատուներից պահանջի՝ ճիշտ մշակել ու ներգրաւել համազգային նպատակները… Անկախ եւ միացեալ Հայաստանի կերտումը նշանակում է, թէ այսօրւանից սկսած Հայաստանի եւ Սփիւռքի հայերը միասնականօրէն պէտք է հետամուտ լինեն հայ ժողովրդի նպատակներին ու ձգտումներին եւ տէր կանգնեն անկախութեանը՝ իրենց երազանքների պետութիւնն ու հայրենիքը կերտելու համար»։

Պաշտօնական բաժնի աւարտին ներկաներին իր հայրական պատգամն ուղղեց գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը։

Ծրագիրը յագեցած էր նաեւ ասմունքներով, պարային համարներով ու հայրենասիրական-ժողովրդական երգերի կատարումներով։

 

Յարակից լուրեր

  • Սրբոց Ղեւոնդեանց քահանայից տօնը նշւեց Նոր Ջուղայում
    Սրբոց Ղեւոնդեանց քահանայից տօնը նշւեց Նոր Ջուղայում

    Կիրակի, 2020 թւականի փետրւարի 16-ին, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, նախագահութեամբ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ ձեռամբ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց՝ սրբոց Ղեւոնդեանց քահանաների ու քահանայութեան տօնի առթիւ։

  • Էմին Յովսէփը հանդիպեց Նոր Ջուղայի հայ համայնքի հետ
    Էմին Յովսէփը հանդիպեց Նոր Ջուղայի հայ համայնքի հետ

    Երեքշաբթի՝ փետրւարի 18-ին, Իրանի Իսլ. խորհրդարանի 11-րդ նստաշրջանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորութեան թեկնածու Էմին Յովսէփն իր նախընտրական հանդիպումն ունեցաւ Նոր Ջուղայի հայ համայնքի հետ, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում։

  • Նրանք մերժեցին օտար բարքերը. Գառնիում նշել են Փետրւարեան ապստամբութեան տարեդարձը
    Նրանք մերժեցին օտար բարքերը. Գառնիում նշել են Փետրւարեան ապստամբութեան տարեդարձը

    1921 թ. Փետրւարեան ապստամբութեան օրերին Գառնին այն գլխաւոր ուղղութիւններից էր, որտեղից սկիզբ առաւ եւ ընթացաւ անկախութեան վերականգման պայքարը: Ամէն տարի Գառնիում՝ գառնեցի յայտնի գործիչներ Խնկոյի եւ Մակեդոնի, խմբապետեր Վարդանի, Արտուշի, Մարտիրոսի ու Ղազարի գերեզմաների մօտ տեղի է ունենում խնկավառութիւն՝ ի յիշատակ Հայաստանի ազատագրութեան համար մարտնչած հայորդիների:

  • Տեառնընդառաջի նախատօնակը նշւեց Նոր Ջուղայում
    Տեառնընդառաջի նախատօնակը նշւեց Նոր Ջուղայում

    Հոգեպարար արարողութեան մատուցմամբ Տեառնընդառաջի նախատօնակը նշւեց Նոր Ջուղայի Ս. Մինաս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Ս. Ստեփանոս եւ Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցիներում, հինգշաբթի՝ 2020 թւականի փետրւարի 13-ի երեկոյեան:

  • Տեառնընդառաջի առթիւ՝ Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների ամենամեայ հանդիպումը նորապսակ զոյգերի եւ նորածինների ծնողների հետ
    Տեառնընդառաջի առթիւ՝ Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների ամենամեայ հանդիպումը նորապսակ զոյգերի եւ նորածինների ծնողների հետ

    Չորեքշաբթի՝ 2020 թւականի փետրւարի 12-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան իրականացւեց աւանդոյթ դարձած միջոցառումը, որտեղ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն ու ազգային մարմինների ներկայացուցիչները հանդիպում ունեցան Նոր Ջուղայի եւ Շահինշահրի համայնքների նորապսակների, նորածինների եւ նրանց ծնողների հետ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։