Հա

Համայնք

12/01/2020 - 14:10

14-ամեայ Անի Մինասեանը «Իմ Սարեանը» խորագրով նկարչական մրցոյթ-փառատօնի մրցանակակիրը ճանաչւեց

Իրանահայ Անի Մինասեանը մասնակցելով Հայաստանի կրթութեան ու գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան կազմակերպած «Իմ Սարեանը» խորագիրը կրող համահայկական մանկա-պատանեկան նկարչական 9-րդ մրցոյթ-փառատօնին՝ արժանացաւ սոյն միջոցառման հիմնական մրցանակին։

«alikonline.ir» - Իրանահայ Անի Մինասեանը մասնակցելով Հայաստանի կրթութեան ու գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան կազմակերպած «Իմ Սարեանը» խորագիրը կրող համահայկական մանկա-պատանեկան նկարչական 9-րդ մրցոյթ-փառատօնին՝ արժանացաւ սոյն միջոցառման հիմնական մրցանակին։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Հայ մեծագոյն նկարիչներինց Մարտիրոս Սարեանին նւիրւած «Իմ Սարեանը» նկարչական մրցոյթ-փառատօնը կազմակերպւեց 2019 թւականին, որին աւելի քան 2000 աշխատանքներով մասնակցութիւն ունեցան 6-18 տարեկան մանուկ-պատանիներ՝ Հայաստանից, Արցախից եւ Սփիւռքից (21 երկրների հայկական համայնքներից)։ Մրցոյթ-փառատօնի մասնագիտական յանձնաժողովի տեսակէտի համաձայն՝ ներկայացւած աշխատանքներից ընտրւեցին 800-ը, որոնք ոչ միայն ցուցադրւեցին նոյեմբերին կայացած ցուցահանդէսում, այլեւ տպագրւեցին 9-րդ մրցոյթ-փառատօնի պատկերագրքում։ Ներկայացւած աշխատանքների շարքում աչքի էին ընկնում կերպարւեստի բոլոր ճիւղերից գործեր՝ գեղանկարներ, խճանկարներ, կոլաժներ, փայտէ խորափորագրութիւններ եւ այլն։ Իսկ միջոցառման 2-րդ փուլ թեւակոխած աշխատանքներից ընտրւեցին մրցանակակիրները, որոնց շարքում է գտնւում նորջուղայեցի պարմանուհին՝ Անի Մինասեանը։

Անի Մինասեանը ծնւել է 2005 թւականի յուլիսի 3-ին, Նոր Ջուղայում։ Սովորում է Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցի 9-րդ դասարանում։ Մանուկ հասակից նա յատուկ սէր է ցուցաբերել նկարչութեան արւեստի նկատմամբ, իսկ շուրջ երկու տարի է, որ մասնակցելով նկարիչ-արւեստագէտ Մետաքսիա Միրզայեանսի դասընթացներին, առաւել հմտութիւններ է ձեռք բերել այս ասպարէզում եւ լրջօրէն զբաղւում է գեղանկարչութեամբ։

Յատկանշական է, որ «Քանանեան-Կատարիեան» դպրոցի կողմից թւով հինգ նկարչութիւններ մասնակցել էին «Իմ Սարեանը» մրցոյթ-փառատօնին, որոնցից Անին արժանացաւ մրցանակի։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։