Հա

Համայնք

22/02/2020 - 12:50

Իրանի Իսլ. խորհրդարանի 11-րդ նստաշրջանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր ընտրւեց Ռոբերտ Բեգլարեանը

Ուրբաթ, 2020 թւականի փետրւարի 21-ին, Իրանի Իսլամական խորհրդարանի 11-րդ նստաշրջանի ընտրութիւնների շրջագծում, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան ընտրատարածքում, ուր իրենց թեկնածութիւնն էին առաջադրել Ռոբերտ Բեգլարեանն ու Էմին Յովսէփը, խորհրդարանի պատգամաւոր ընտրւեց Ռոբերտ Բեգլարեանը։

«alikonline.ir» - Ուրբաթ, 2020 թւականի փետրւարի 21-ին, Իրանի Իսլամական խորհրդարանի 11-րդ նստաշրջանի ընտրութիւնների շրջագծում, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան ընտրատարածքում, ուր իրենց թեկնածութիւնն էին առաջադրել Ռոբերտ Բեգլարեանն ու Էմին Յովսէփը, խորհրդարանի պատգամաւոր ընտրւեց Ռոբերտ Բեգլարեանը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Հարաւային իրանահայութիւնը կառչած մնալով իր քաղաքացիական ու ազգային իրաւունքներին՝ մասնակցեց ընտրութիւններին, եւ աւարտին 1563 քւէաթերթիկից արձանագրւեց հետեւեալ արդիւնքը՝ Ռոբերտ Բեգլարեան՝ 1157 ձայն, Էմին Յովսէփ՝ 392 ձայն եւ 14 անվաւեր քւէաթերթիկ։

Յատկանշական է, որ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն այցելելով Նոր Ջուղայի երկու, իսկ Շահինշահրի մէկ ընտրատեղամասեր, մօտիկից ծանօթացաւ կատարւող աշխատանքներին։ Ռոբերտ Բեգլարեանն ընկերակցութեամբ իր Նոր Ջուղայի եւ Շահինշահրի շտաբների ներկայացուցիչների քւէարկեց Շահինշահրի ընտրատեղամասում։

Վերոնշեալ ընտրատեղամասերից բացի՝ Շիրազում եւ Փերիոյ շրջանի Բոլորան հայաբնակ գիւղում նոյնպէս աշխատեցին մէկական ընտրատեղամասեր։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։