Հա

Համայնք

Հ․ Յ․ Դ․ «Ռուբէն» Երիտասարդական միութիւնը Իրանի հարաւային շրջանից յայտարարում է՝

Արայիկ Յարութիւնեա՛ն

Դասեր մի՛ տուր Դաշնակցութեանը․․․․

#ԺԱՄԱՆԱԿՆ_է_ՀՐԱԺԱՐՒԻ՛Ր

#Մէկ_Դաշնակցութիւն_Յուսախաբ_Արայիկ

Published in Նոր Ջուղա

Սպահանի «Գոզար» գալերիայում ցուցադրութեան է հանւելու Հայաստանի եւ Իրանի թւով 19 գեղանկարիչ-գրաֆիստների աշխատանքների՝ «Ընդհանուր պատում» անունը կրող համատեղ ցուցահանդէսը:

Published in Մշակոյթ

Ուրբաթ՝ 2019 թւականի հոկտեմբերի 25-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան հիմնադրման 90-ամեակի առիթով (90-ամեակը լրանալու է 2020 թւականին) իրականացւեց համերգային միջոցառում, նոյն միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի «Մեղեդի» մանկա-պատանեկան երգչախմբի կատարմամբ, որի միջոցով մեկնարկը տրւեց այս առիթին նւիրւած ծրագրերի շարանի։ Յատկանշական է, որ 2020 թւականին լրանում է նաեւ «Մեղեդի» երգչախմբի հիմնադրման 10-ամեակը։

Published in Նոր Ջուղա

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, Սրբոց Թարգմանչաց եւ Հայ մշակոյթի տօների առթիւ, 2019 թւականի հոկտեմբերի 11-17-ը, Ս. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում կայացաւ ազատ թեմայով լուսանկարների ցուցահանդէս՝ հայ լուսանկարիչների հեղինակութեամբ։

Published in Նոր Ջուղա

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի նախաձեռնութեամբ, թւականիս հոկտեմբերի 12-ի երեկոյեան, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ Երաժշտական փառատօն եւ Թումանեանի հեքիաթների ներկայացում, նւիրւած՝ Հայ արւեստի եւ գրականութեան մեծանուն դէմքեր՝ Կոմիտաս վարդապետի եւ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակին:

Published in Նոր Ջուղա
Երեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2019 11:00

Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում

Շաբաթ՝ 2019 թւականի հոկտեմբերի 12-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եկեղեցում, նախագահութեամբ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի եւ ձեռամբ արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի։

Published in Նոր Ջուղա

Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» մէկօրեայ տարրական վարժարանի տեսչութեան եւ ուսուցչական կազմի գովելի մտահղացմամբ, Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ սոյն դպրոցի սաներն այցելեցին Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք, հինգշաբթի՝ 2019 թւականի հոկտեմբերի 10-ին։

Published in Նոր Ջուղա

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ պատկան յանձնախմբի կազմակերպութեամբ, ուրբաթ՝ 2019 թւականի հոկտեմբերի 4-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, բանախօսական-գեղարւեստական միջոցառմամբ նշւեց Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 28-րդ տարեդարձը։

Published in Նոր Ջուղա

Ուրբաթ՝ 2019 թւականի հոկտեմբերի 4-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, բանախօսական-գեղարւեստական միջոցառմամբ նշւեց Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 28-րդ տարեդարձը։ 

Published in Նոր Ջուղա
Կիրակի, 06 Հոկտեմբերի 2019 10:40

Արծւիկ Մինասեանի այցը՝ Ս. Ա. վանք

Հայաստանից ժամանած քաղաքական գործիչ, տնտեսագէտ եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանը իր Նոր Ջուղա կատարած այցելութեան ծիրում, շաբաթ՝ 5 հոկտեմբեր 2019 թւականի առաւօտեան այցելելով Ս. Ա. վանք հանդիպեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանին, Պատգամաւորական ժողովի, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներին:

Published in Նոր Ջուղա
Էջ 1, 25-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։