Հա

Համայնք

Շաբաթ՝ 2020 թւականի յունւարի 18-ի առաւօտեան, Շահինշահրի ուրբաթօրեայ աղօթապետ հոջ. Հաշեմին, գաւառապետ պրն. Թաջմիրին, Քաղխորհրդի նախագահ պրն. Ջաքանգիրին ու միւս անդամները եւ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտօնատարները, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօնի առիթով  քաղաքավարական այցելութեամբ ներկայացան Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան կենտրոնատեղի՝ տեսակցելու Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանին, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներին։

Published in Նոր Ջուղա

Կիրակի՝ 2020 թւականի յունւարի 19-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ, սուրբ Յովհաննէս Կարապետի տօնի առթիւ, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում, ուր նշւեց նաեւ սոյն եկեղեցու անւանակոչութեան տօնը։

Published in Նոր Ջուղա

Կիրակի՝ 2020 թւականի յունւարի 5-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս, Ս. Ներսէս եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ, իսկ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցիներում, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց՝ Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի առիթով։ Ս. Ստեփանոս եկեղեցու պատարագը մատուցւեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ։

Published in Նոր Ջուղա
Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2019 15:20

Յայտարարութիւն

Այսու յայտնում ենք, ի գիտութիւն թեմիս ժողովրդին, որ թւականիս կիրակի՝ դեկտեմբերի 15-ին, անյայտ անձինք կէս գիշերին մուտք են գործել հայոց գերեզմանատուն եւ վնասել են մի շարք շիրմաքարեր։

Published in Նոր Ջուղա

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տաղաւար տօներից՝ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի (Խաղողօրհնէք) առթիւ, սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում։

Published in Նոր Ջուղա

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 3-րդ Տաղաւար տօնի՝ Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան (Վարդավառ) առթիւ, կիրակի՝ 2019 թւականի յուլիսի 28-ի առաւօտեան, Փերիոյ գաւառի Բոլորան գիւղի Ս. Ղուկաս եկեղեցում, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ։

Published in Նոր Ջուղա

Ազգային իշխանութիւնների համար Ազգագրական թանգարանի հիմնադրումը՝ որպէս Նոր Ջուղայի պատմա-մշակութային ժառանգութիւնը, կենցաղը, ժողովրդական ու ազգագրական հարուստ սովորոյթները ներկայացնող կարեւոր կառոյց, դառնում է այն իրագործումը եւ այն աւանդը, որը կրկին հարստացնելու է եւ Սպահանի հայոց թեմին, եւ առհասարակ համալրելու է հայ ժողովրդի սփիւռքեան մի բեկորի հայկական մշակութային արժէքների շարքը։

Published in Նոր Ջուղա

Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Փերիոյ գաւառի Ղարղուն գիւղի Ս. Նշան եկեղեցու վարչութեան կազմակերպութեամբ, հինգշաբթի՝ 2019 թւականի մայիսի 30-ի առաւօտեան, Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնի առթիւ, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Ս. Նշան եկեղեցում։

Published in Նոր Ջուղա

Նոր Ջուղայի պատմութեան առաջին առաջնորդ երջանկայիշատակ Մեսրոպ արք.-ի դամբարանին (վախճան՝ 1626 թւական) պատշաճ եւ արժանաւոր տեսք հաղորդելու համար՝ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ եւ ազգային իշխանութեան համագործակցութեամբ իրականացւել են նշւած վախճանեալ առաջնորդի շիրիմի եւ յարակից տարածքի բարեզարդման աշխատանքները։

Published in Նոր Ջուղա

Շաբաթ, 16 մարտ 2019 թ.-ի երեկոյեան ժամը 5-ին Գեարդաբադ գիւղ ժամանելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը նախագահեց Մեծ պահոց քառասնորդացի երեկոյեան ժամերգութեան:

Published in Ատրպատական
Էջ 1, 25-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։