Հա

Համայնք

Մայիսի 25-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում, առանց հանդիսատեսի ներկայութեան, իրականացւել են՝ դրօշակի արարողութիւն, «Հանրապետական մաղթանք»՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ դասախօսական ու գեղարւեստական ելոյթներ:

Published in Նոր Ջուղա

Հինգշաբթի՝ ապրիլի 23-ի երեկոյեան ժամը 7։00-ին, Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակի Սպահանի հայոց թեմի ոգեկոչման յանձնախմբի ինստագրամի armeniangenocide_nj էջով, ուղիղ միացմամբ հեռարձակւեց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի պատգամը՝ Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի առթիւ։

Published in Նոր Ջուղա

Աւագ Շաբաթը աւարտած համարելով, նորանոր յոյսերով դիմաւորում ենք մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Յարութեան սուրբ տօնը: COVID-19 թագաժահրը պատճառ դարձաւ, որ այս տարի մենք չկարողանանք ժամադրւել ու հաւաքւել մեր եկեղեցիներում, որի պատճառով կորցրինք Մեծ Պահոց, Աւագ Շաբթւայ ու Զատկի տօների եկեղեցական հոգեպարար արարողութիւններն ու անմահ պատարագները կատարելու աւանդական հաճոյքը:

Published in Նոր Ջուղա

Աւագ հինգշաբթի օրւայ՝ «Վերջին ընթրիք»-ի պահին մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով իր մարմինն ու արիւնը խորհրդանշող Ս. Հաղորդութեան խորհրդի հաստատման առիթով, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ եւ թեմի սարկաւագաց դասի մասնակցութեամբ օրհնւեցին նշխարները, որոնք Ծաղկազարդի տօնի առթիւ օրհնւած ձիթենու ճիւղերի հետ բաժանւելու են թեմիս ընտանիքներին։ 

Published in Նոր Ջուղա

Հոգեպարար արարողութեան մատուցմամբ Տեառնընդառաջի նախատօնակը նշւեց Նոր Ջուղայի Ս. Մինաս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Ս. Ստեփանոս եւ Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցիներում, հինգշաբթի՝ 2020 թւականի փետրւարի 13-ի երեկոյեան:

Published in Նոր Ջուղա

Չորեքշաբթի՝ 2020 թւականի փետրւարի 12-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան իրականացւեց աւանդոյթ դարձած միջոցառումը, որտեղ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն ու ազգային մարմինների ներկայացուցիչները հանդիպում ունեցան Նոր Ջուղայի եւ Շահինշահրի համայնքների նորապսակների, նորածինների եւ նրանց ծնողների հետ։

Published in Նոր Ջուղա

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ շնորհաւորանքներ եւ բարեմաղթանքներ փոխանցելու, ինչպէս նաեւ աշակերտների առաջադիմութեանն ու դպրոցների գործունէութեանն առաւել ծանօթանալու նպատակով, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, ընկերակցութեամբ թեմի Կրթական խորհրդի անդամներ՝ Արինէ Մինասեանի եւ Արթուր Բաղրամեանի, շաբաթ՝ 2020 թւականի յունւարի 25-ի առաւօտեան ժամը 10։30-ին, այցելեց Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիր։

Published in Նոր Ջուղա

Կիրակի՝ 2020 թւականի յունւարի 19-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ, սուրբ Յովհաննէս Կարապետի տօնի առթիւ, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում, ուր նշւեց նաեւ սոյն եկեղեցու անւանակոչութեան տօնը։

Published in Նոր Ջուղա

Սուրբ Ծննդեան տօնի առիթով, մեր ժողովրդի հաւատացեալ զաւակներին ուղղելիք մեր պատգամը արթնութեան ու գիտակցութեան կոչ է, անդրադառնալու համար թէ ինչ ընթացքի մէջ ենք եւ դէպի որտեղ ենք ուղղւում ազգովի: Պէտք է գիտակցենք, որ մեզանից իւրաքանչիւրը մեր ժողովրդի հանդէպ սուրբ պարտականութիւն ունի՝ նորակազմ ընտանիքով կենսատու եւ վերանորոգող բջիջը դառնալու մեր ազգի կեանքի գոյատեւման ապագան ապահովող պայքարի այս յաղթական երթի մէջ:

Published in Նոր Ջուղա

2020 թւականի Ամանորի առթիւ, յունւարի 1-ի առաջին պահերին՝ ժամը 00:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, Գոհաբանական աղօթք մատուցւեց՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ:

Published in Նոր Ջուղա
Էջ 1, 4-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։