Հա

Համայնք

05/01/2019 - 08:30

Պետական կենտրոնների ամանորեան այցելութիւններ

Չորեքշաբթի, 2 յունւար 2019-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի դահլիճում ընդունեց ամանորեան շնորհաւորանքներ պետական հետեւեալ կենտրոններից:

Չորեքշաբթի, 2 յունւար 2019-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի դահլիճում ընդունեց ամանորեան շնորհաւորանքներ պետական հետեւեալ կենտրոններից: 

Սրբազան Հայրը նախ ընդունեց Էմամ Խոմէյնիի նպաստ տրամադրող կոմիտէի (Քոմիթէ էմդադ Էմամ Խոմէյնի) ներկայացուցիչներին: Ապա այցելեցին Թեհրանի համալսարանի աստւածաբանական ֆակուլտետի տարբեր ճիւղերի ուսանողները եւ դասատուները: 

Կէսօրին Սրբազան Հօրը հանդիպեցին Իրանի նահատակների հիմանարկի (Բոնեադ շահիդ) ներկայացուցիչները եւ վերջում Թեհրանի հրշէջի կայարանի պետերին: 

Հանդիպումներին ներկայ էին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետն ու ներկայացուցիչները եւ Առաջնորդարանի դիւանապետը: 

Սրբազան Հայրն իր գնահատանքն ու շնորհակալութիւնը յայտնեց այցելուներին, քաջալերելով նրանց իրենց տարած եւ տանելիք աշխատանքների համար: 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։