Հա

Համայնք

09/01/2019 - 11:30

Հոջ. Իւնեսին այցելել է ազգային առաջնորդարան

Ամանորի եւ Սուրբծննդեան տօների առիթով, երէկ՝ յունւարի 8-ին Ազգային առաջնորդարան է այցելել Աազգութիւնների եւ կրօնական փոքրամասնութիւնների հարցերով Հանրապետութեան նախագահի յատուկ օգնական հոջ. Ալի Իւնեսին:

«alikonline.ir» - Ամանորի եւ Սուրբծննդեան տօների առիթով, երէկ՝ յունւարի 8-ին Ազգային առաջնորդարան է այցելել Աազգութիւնների եւ կրօնական փոքրամասնութիւնների հարցերով Հանրապետութեան նախագահի յատուկ օգնական հոջ. Ալի Իւնեսին: 

Ազգային առաջնորդարանի դահլիճում, հոջ. Իւնեսիի հետ հանդիպել են թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Սրբազան Հօր օգնական Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը, փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւ Ազգային առաջնորդարանի դիւանապետ Սերոժ Օհանեանը: Հոջ. Իւնեսին Սրբազան Հօրը եւ ազգային իշխանութեանն է փոխանցել Հանրապետութեան նախագահի եւ կառավարութեան շնորհաւորանքն ու բարի մաղթանքները՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների կապակցութեամբ:

Հոջ. Իւնեսին այցելել է Ս. Սարգիս եկեղեցի եւ Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշարձանի մօտ աղօթել է նահատակների հոգու խաղաղութեան համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։