Հա

Համայնք

09/01/2019 - 11:10

Մեռելոցի պատարագ Նոր Բուրաստանում

Թւականիս երկուշաբթի, 7 յունւարի առաւօտեան, Թեհրանի Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում մատուցւեց Մեռելոցի պատարագը ձեռամբ՝ հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանի:

Ննջեցեալների մասին ճշմարտութիւնն իմանալու եւ նրանց հետ մեր քրիստոսահիմն հաւատքի եկեղեցաբանական կապը ջերմ, կենդանի ու անխախտ պահելու Աստւածաշնչական թելադրանքից մղւած մեր եկեղեցու Սրբազան Հայրերը յատուկ տնօրինումով հինգ մեծ ու գլխաւոր եկեղեցական ու քրիստոնէական տօների յաջորդող օրը յատկացրել են մեր ննջեցեալներին յիշատակելու, քրիստոնէական ամենաազնիւ արարքին, նրանց հոգիների համար աղօթք բարձրացնելու եւ Աստծու ողորմութիւնը հայցելու աշխատանքին ու պարտականութեան: 

Այդ առիթով, թւականիս երկուշաբթի, 7 յունւարի առաւօտեան, Թեհրանի Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում մատուցւեց Մեռելոցի պատարագը ձեռամբ՝ հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանի: 

Պատարագի աւարտին դրսում՝ զանգակատան ներքոյ զետեղւած յատուկ սեղանի շուրջ խմբւած հաւատացեալների ներկայութեամբ կատարւեց ամբողջ հայ ազգի հին թէ նոր, ծանօթ թէ անծանօթ, յայտնի թէ անյայտ ննջեցեալների հոգեհանգստեան արարողութիւնը: 

Այնուհետև քահանայ հայրերը այցելեցին Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի նահատակների հաւաքական դամբարան եւ Թեհրան-Երեւան աւիավթարի զոհ գնացածների հաւաքական դամբարանը եւ այնտեղ էլ աղօթք բարձրացրեցին նահատակների եւ զոհւածների հոգիների խաղաղութեան համար: 

Ազգային առաջնորդարանի Հհանրային կապ 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։