Հա

Համայնք

13/01/2019 - 08:00

Թեհրանի 7-րդ շրջանի քաղաքապետը, հայոց ազգային «Ռոստոմ» դպրոցում

Հայոց ազգային «Ռոստոմ» դպրոցը շաբաթ, 29 դեկտեմբեր 2018-ին, հիւրընկալեց Թեհրանի 7-րդ շրջանի քաղաքապետ՝ դոկտ. Հաջաւիին եւ իր անձնակազմին:

Հայոց ազգային «Ռոստոմ» դպրոցը շաբաթ, 29 դեկտեմբեր 2018-ին, հիւրընկալեց Թեհրանի 7-րդ շրջանի քաղաքապետ՝ դոկտ. Հաջաւիին եւ իր անձնակազմին: 

Հանդիպման ներկայ էին նաեւ 7-րդ շրջանի ուսումնադաստիարակչական հաստատութեան րնօրէն՝ պրն. Ռեբուշէյի կողմից ուղարկւած ներկայացուցիչներ՝ տարրական օղակի տեղակալ՝ տկն. Ռահելէ Մոհամմադին, իր անձնակազմով: Ներկայ էր նաեւ քաղաքամասի քահանայ Տ. Արիստակէս քհնյ. Շամիրեանը: 

Ազգային մարմիններից ներկայ էին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ պրն. Ռոբերտ Բեգլարեանը, Պատգամաւորական ժողովի անդամներ՝ պրն. Յարութիւն Եղնազարեանը, պրն. Շապին Աբրահամեանը եւ պրն. Արբի Սարգսեանը, Կրթական խորհրդի ատենապետ՝ տկն. Անետ Բաղդասարեանը, նոյն խորհրդի անդամներ՝ պրն. Լորիս Մինասեանը եւ  տկն. Մելինէ Բադալը: 

Ծրագիրն սկսւեց Տէրունական աղօթքով, Իրանի հիմներգով եւ «Մեր Հայրենիք»-հիմնով: 

Նախ Տ. Արիստակէս քհնյ. Շամիրեանը բացատրեց Հայ Առաքելական Տկեղեցու յունւարի 6-ը որպէս Ս. Ծնունդ եւ Մկրտութիւն ընդունելու հիմունքները: Ապա քաղաքապետն օրւայ առիթով իր խօսքն ուղղեց ներկաներին: 

Այնուհետեւ ասմունքով հանդէս եկաւ աշակերտներից մէկը եւ ելոյթ ունեցաւ դպրոցի երգչախումբը: Քաղաքապետարանի արւեստի բաժնի կողմից եղաւ գեղարւեստական կատարումներ: 

Ծրագրի աւարտին հիւրերը մասնակցեցին դպրոցի ծնողական խորհրդի միջոցով կազմակերպւած ընդունելութեանը: 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • «G7»-ից՝ «Ռոստոմ» դպրոց...
    «G7»-ից՝ «Ռոստոմ» դպրոց...

    Համաշխարհային խլացուցիչ լրահոսը ողողւած է «G7»-ի, Լիբանանի, Սիրիայի եւ Իրաքի դէմ իսրայէլական նոր արկածախնդրութիւնների, նոյն Սիրիայի դէմ թուրքական բանակայինների նոր ոտնձգութիւնների… եւ իհարկէ՝ իրանական միջուկային թղթածրարի ու դրանից բխող հակադարձ դիւանագիտական աճպարարութիւնների մասին գերքաղաքականացւած հաղորդումներով…

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ թեմիս Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի դիւանները նախագահութեամբ հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, կիրակի, օգոստոսի 25-ին 2019 թ. համատեղ նիստ գումարեցին քննարկելու «Ռոստոմ» ազգային դպրոցի հարցը։

  • Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ այցելութիւններ՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիր
    Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ այցելութիւններ՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիր

    2019 թւականի Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով Սպահանի Ուսումնա-դաստիարակութեան գերատեսչութեան եւ 3-րդ շրջանի հիմնարկի բարձրաստիճան պաշտօնատարներն այցելեցին Նոր Ջուղայի հայոց ազգ. կիրթահամալիր, ուր տեսակցութիւն կայացաւ հիւրերի եւ Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի ներկայացուցիչների ու «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցների տնօրինութիւնների միջեւ։ 

  • Ամանորի եւ Ս. Ծննդեան տօնի առիթով Շահինշահրի պետական բարձրաստիճան պաշտօնատարների այցը՝ Սպահանի հայոց թեմի պատասխանատուներին
    Ամանորի եւ Ս. Ծննդեան տօնի առիթով Շահինշահրի պետական բարձրաստիճան պաշտօնատարների այցը՝ Սպահանի հայոց թեմի պատասխանատուներին

    Շաբաթ՝ 2019 թւականի յունւարի 12-ի առաւօտեան, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօնի առիթով, Շահինշահրի ուրբաթօրեայ աղօթապետ հոջ. Մալեքեանը, քաղաքապետ պրն. Էշղին եւ գաւառապետարանի ու քաղխորհրդի մի շարք բարձրաստիճան պաշտօնատարներ քաղաքավարական այցելութեամբ ներկայացան Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մասնաճիւղի կենտրոնատեղի՝ տեսակցելու Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանին, Շահինշահրի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանին եւ Թեմական խորհրդի ու Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներին։

  • 8-րդ շրջանի կրթադաստիարակչութեան տնօրէնն այցելեց հայոց ազգային «Արարատ» դպրոց
    8-րդ շրջանի կրթադաստիարակչութեան տնօրէնն այցելեց հայոց ազգային «Արարատ» դպրոց

    Սոյն թւականի յունւարի 8-ին, Նոր տարւայ եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով հայոց ազգ. «Արարատ» դպրոց այցելեցին 8-րդ շրջանի կրթադաստիարակչութեան տնօրէն՝ տկն. Զամանը, յարակից բաժինների պատասխանատուներ՝ պրն. Ամիրինեժադը եւ տկն. Դարբանին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։