Հա

Համայնք

21/02/2019 - 13:00

«Բոլորս Իրանին ենք պատկանում». Դոկտ. Սալեհին՝ Թեհրանի ազգային առաջնորդարանում

Երէկ՝ փետրւարի 20-ին Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարան են այցելել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան նախագահ դոկտ. Ալի Աքբար Սալեհին եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը:

«alikonline.ir» - Երէկ՝ փետրւարի 20-ին Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարան են այցելել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան նախագահ դոկտ. Ալի Աքբար Սալեհին եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը:

Ազգային առաջնորդանի դահլիճում կայացած հանդիպմանը ներկայ են եղել Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչը:

Ողջունելով հիւրին, Սրբազան Հայրը հակիրճ ներկայացրել է իրանահայ համայնքի եւ ի մասնաւորի Թեհրանի հայոց թեմի վարչական կառոյցը: Անդրադառնալով Իրանի շուրջ ծաւալւող քաղաքական իրադարձութիւններին, թեմակալ առաջնորդը նշել է, որ արտաքին քաղաքական հարցերով զբաղւող Իրանի պետական այրերի ջանքերի շնորհիւ, Եւրոպան  եւ մեծ պետութիւնները, բացառութեամբ՝ ԱՄՆ-ի նախագահի եւ նրա գլխաւորած վարչակազմի կանգնած են Իրանի կողքին: Այս համատեքստում Սրբազան Հայրն յատուկ կարեւորել է ԱԳՆ Մոհամմադ Ջաւադ Զարիֆի եւ  Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան նախագահ դոկտ. Ալի Աքբար Սալեհիի առանցքային դերակատարութիւնը եւ գործադրած ջանքերը:

Անդրադառնալով երկրի հասարակական-քաղաքական կեանքում իրանահայութեան դերակատարութեանը, թեմակալ առաջնորդն ընդգծել է, որ իրանահայութիւնն իրանական մեծ հասարակութեան անքակտելի մի մասնիկն է, որը պատրաստ է զոհաբերել իր կեանքը՝ յանուն Իրանի:

Դոկտ. Սալեհին, իր հերթին, գոհունակութիւն յայտնելով այցի կապակցութեամբ, նշել է, որ իրանահայութեան մասին խօսելիս, նախընտրում է չօգտագործել «փոքրամասնութիւն» թերմինը. «Ինչ կրօն էլ, որ դաւանենք, մենք՝ բոլորս մէկ ազգ ենք եւ Իրանին ենք պատկանում: Մեր ընդհանրութիւններն այնքան շատ են որ, բարեբախտաբար, անհրաժեշտութիւն չկայ անդրադառնալու տարբերութիւններին»,- ասել է նա:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան նախագահը նշել է, որ իր ծանօթութիւնն իրանահայութեան հետ վերադառնում է դեռեւս մանկութեան եւ պատանեկութեան տարիներին, եւ անդրադարձել է երկրի գիտահետազօտական ոլորտում իրանահայութեան ներդրմանը, յիշելով յատկապէս Իրանի ռոբոտիկ գիտութեան հիմնադիր, հանգուցեալ դոկտ. Կարօ Լուքասին:

Հնադիպմանը հիւրին ողջունել է նաեւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

Պատգամաւորը յատուկ անդրադարձել է դոկտ. Սալեհիի անհատականութեանը, ընդգծելով, որ նա ոչ միայն փորձառու դիւանագէտ, այլ, նաեւ, առաջնակարգ գիտնական է:

«Դոկտ. Սալեհին առաջին կարգի տեսաբան է, որը ձգտում է մեր երկրի համար ապահովել խաղաղասիրական նպատակներով ատոմային էներգիայի օգտագործումը: Կարծում եմ, այսօր, այս ասպարէզում մեր նւաճումներն ու ձեռքբերումներն հէնց նրա առաջ քաշած տեսութիւնների արդիւնքն են»,- ասել է նա:

Հանդիպման աւարտին կողմերը փոխանակւել են յուշանւէրներով եւ Սուրբ Սարգիս եկեղեցի են այցելել:

Յարակից լուրեր

  • Շնորհաւոր Նոռուզ եւ խաղաղութիւն բոլորիդ
    Շնորհաւոր Նոռուզ եւ խաղաղութիւն բոլորիդ

    Նոր տարւայ - Նոռուզի - տօնական այս օրերին, երբ աշխարհը կորոնավիրուսի առաջացրած համաճարակի պատճառով տագնապի է մատնւած, մենք աղօթախառն ու անկեղծ զգացումներով շնորհաւորում ենք իրանցի մեր հայրենակիցներին եւ բոլորին մաղթում առողջութիւն, յաջողութիւն եւ արեւշատ երկար կեանք։

  • ՏԵՂԵԿԱՆՔ
    ՏԵՂԵԿԱՆՔ

    Ի հետեւումն աշխարհում տիրող տագնապահար վիճակին, կորոնավիրուսի ստեղծած համաճարակի եւ նրա առաջացրած հետեւանքների եւ նկատի ունենալով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կոչն ու Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի որոշումները, երեքշաբթի 17 մարտ 2020-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հրաւէրով ազգային առաջնորդարանի դահլիճում գումարւեց Կրօնական եւ Թեմական խորհուրդների դիւանների եւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատուի համատեղ նիստ:

  • Համբերութեամբ դիմագրաւենք ամէն տեսակի դժւարութիւնները
    Համբերութեամբ դիմագրաւենք ամէն տեսակի դժւարութիւնները

    Այս օրերին ողջ աշխարհը բռնւած է կորոնավիրուսի պատճառած համաճարակ հիւանդութեամբ։ Չինաստանից ծայր արած, արագավազ նժոյգի նման, արշաւում է, ամէն տեղ ահ ու սարսափ տարածելով. պետութիւններն ու միջազգային կազմակերպութիւնները ի տես եւ ի լուր այս նոր տեսակ Աժդահակի հնարաւոր ամէն միջոցի են դիմում նրա առթող վնասը նւազագոյնի իջեցնելու։

  • Ողջոյն հայ կանանց
    Ողջոյն հայ կանանց

    Մեր ժողովրդի պատմութեան իսկ վկայութեամբ հայ կինը իր առաքինութեամբ, հաւատարմութեամբ, անձնուրացութեամբ, հայրենասիրութեամբ, քրիստոնէական հաւատքով, ծնողական գուրգուրանքով եղել է եւ է օրինակելի եւ զօրութեան ու ներշնչման աղբիւր։

  • Աւարտւել է ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի իրաքեան այցը
    Աւարտւել է ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի իրաքեան այցը

    Այսօր՝ մարտի 9-ի, առաւօտեան աւարտւել է  Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի երկօրեայ այցն Իրաք:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։