Հա

Համայնք

25/02/2019 - 15:00

Խաջէ Նասիրէդդին Թուսիի օրւայ առիթով՝ դոկտ. Գէորգ Կարապետեանը գնահատւել է Իրանի Գիտութիւնների ակադեմիայի կողմից

Իրանի Գիտութիւնների ակադեմիայի ճարտարագիտական բաժնի նախաձեռնութեամբ, կիրակի, փետրւարի 24-ին, ճարտարագիտութեան օրւայ (Խաջէ Նասիրէդդին Թուսիի) առիթով՝ Իրանի Գիտութիւնների ազգային ակադեմիայում, ի պատիւ երկրի 1397 թւականի ընտրեալ ճարտարագէտների՝ տեղի ունեցաւ գնահատանքի երեկոյ:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Իրանի Գիտութիւնների ակադեմիայի ճարտարագիտական բաժնի նախաձեռնութեամբ, կիրակի, փետրւարի 24-ին, ճարտարագիտութեան օրւայ (Խաջէ Նասիրէդդին Թուսիի) առիթով՝ Իրանի Գիտութիւնների ազգային ակադեմիայում, ի պատիւ երկրի 1397 թւականի ընտրեալ ճարտարագէտների՝ տեղի ունեցաւ գնահատանքի երեկոյ:

Միջոցառումը համարւում է երկրի ընտրեալ ճարտարագէտ-դասախօսների գնահատման 7-րդ, իսկ Իրանի լաւագոյն երիտասարդ ճարտարագէտ գիտա-հետազօտողների գնահատման 15-րդ շրջանը:

13 ընտրեալ գնահատւողների շարքերում էր՝ Իրանի էլեկտրագիտութեան դոկտ. Գէորգ Կարապետեանը, ով դասախօսն է «Ամիր Քաբիր» համալսարանի եւ բազմիցս գնահատանքի է արժանացել Իրանի պետական ու գիտական շրջանակների կողմից՝ գիտա-հետազօտական աշխատանքների համար:

Իրանի Գիտութիւնների ակադեմիայի կազմակերպած գնահատանքի միջոցառմանը ներկայ էր նաեւ Իրանի Ատոմական էներգիայի կազմակերպութեան նախագահ դոկտ. Ալի Աքբար Սալեհին: Ակադեմիայի ճարտարագիտական խմբի նախագահ դոկտ. Սայիդ Սոհրաբփուրի կողմից ներկայացւեց ընտրեալների ընտրութեան գործընթացը, որից յետոյ Իրաւարար կազմի կողմից դոկտ. Ջաաֆար Թոֆիղին մէկ առ մէկ ներկայացրեց ընտրեալների գիտական եւ գիտա-հետազօտական աշխատանքների տւեալները: Վերջիններս իրենց գնահատագրերը ստանում էին դոկտ. Սալեհիի եւ ակադեմիայի գիտական կազմի ձեռքից:

Միջոցառմանը ելոյթներով հանդէս եկան ընտրեալները, անդրադառնալով իրենց գիտական վերջին աշխատանքների եւ երկրի գիտական վերելքի համար առգոյ հնարաւորութիւնների ու կարողականութիւնների օգտագործման եւ երիտասարդ գիտնականներին հովանաւորելու անհրաժեշտութեան մասին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։