Հա

Համայնք

11/03/2019 - 11:50

Հանդիպում ազգային առաջնորդարանում

Թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հովանաւորութեամբ, կիրակի, 10 մարտ, 2019 թ.-ի կէսօրից յետոյ, հանդիպում տեղի ունեցաւ զրադաշտական մոգպետ՝ դոկտ. Արդեշիր Խորշիդեանի եւ դոկտ. Նիքնամի հետ:

Թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հովանաւորութեամբ, կիրակի, 10 մարտ, 2019 թ.-ի կէսօրից յետոյ, հանդիպում տեղի ունեցաւ զրադաշտական մոգպետ՝ դոկտ. Արդեշիր Խորշիդեանի եւ դոկտ. Նիքնամի հետ: 

Հանդիպման ներկայ էին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի զոյգ ատենապետներ՝ պրն. Ռոբերտ Բեգլարեանը եւ պրն. Վարուժ Յովհաննիսեանը: 

Հանդիպման հիմնական թեման յառաջիկայ ապրիլի վերջաւորութեան Քիշ կղզում տեղի ունենալիք համագումարն էր, որի թեման է՝ «Համաշխարհային առողջապահութիւն»: Սոյն համագումարի գլխաւոր կազմակերպիչներից է դոկտ. Նիքնամը, որ միաժամանակ առողջապահութեան նախարարի խորհրդականներից է: 

Ժողովականները կարեւորութեամբ անդրադարձան համագումարի թեմային եւ շեշտեցին կրօնի դերը առողջապահութեան բնագաւարում եւ պատրաստակամութիւն յայտնեցին համատեղ համագործակցութեան եւ աշխատանքի:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։