Հա

Համայնք

18/04/2019 - 12:40

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ՝ պահանջատէր հայ աշակերտը ոգեկոչեց Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը

Հայոց Ցեղասպանութեան պահանջատիրական ոգով լիցքաւորւած հայ երիտասարդը, իր բողոքի եւ պահանջատիրութեան ձայնը բարձրացրեց ի լուր աշխարհի:

«ԱԼԻՔ» - Հայոց Ցեղասպանութեան պահանջատիրական ոգով լիցքաւորւած հայ երիտասարդը, իր բողոքի եւ պահանջատիրութեան ձայնը բարձրացրեց ի լուր աշխարհի:

Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի մեծարման միջոցառումների աշակերտական ծրագրերի շարանում, երէկ՝ ապրիլի 17-ի առաւօտեան, Թեհրանի հայոց դպրոցների միջնակարգ օղակի աշակերտ-աշակերտուհիները, նաեւ ուրբաթօրեայ դասընթացների աշակերտները համախմբւել էին «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում, յարգելու՝ Հայոց Ցեղասպանութեան սրբադասւած նահատակների անմեռ յիշատակը:

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի կողմից նախաձեռնւած աշակերտական հաւաք-ծաղիկների մատուցումը իրականացաւ հէնց աշակերտ-աշակերտուհիների կողմից ներկայացւած գեղարւեստական–պահանջատիրական ծրագրի շրջանակում: Միջոցառումը յագեցած էր ասմունքային եւ երգչախմբային կատարումներով ֆիլմի ցուցադրութեամբ եւ աշակերտները օրւայ խորհուրդը բնորոշող կարգախօսեր էին վանկարկում, որոնք էլ աւելի էին շեշտադրում եւ խորհրդանշում Հայ Դատի պահանջատիրական հոլովոյթը:

Երգչախմբային ելոյթներով հանդէս եկան «Արաքս» աղջ. դպրոցի աշակերտական խումբը, ղեկավարութեամբ Մեղեդի Նազարեանի, «Արարատ» եւ «Մարիամեան» դպրոցների երգչախումբը, ղեկավարութեամբ՝ Էլենա Աղասարեանի եւ ելոյթ ունեցաւ ՀՅԴ «Քրիստափոր» պատանեկան կազմակերպութեան նւագախումբը՝ մեներգիչների հետ միասին: Իսկ ասմունքները իրականացրին «Մարի Մանուկեան», «Շանթ», «Յ. Թովմասեան» եւ «Ռոստոմ» դպրոցի աշակերտները:

Յարակից լուրեր

  • Կենտրոնական ընտրական շտաբի առաջարկով եւ Թ. Հ. Թ.Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ 11-րդ շրջանի խորհրդարանական ընտրութիւնների մասին լուսաբանական բացատրութիւններ
    Կենտրոնական ընտրական շտաբի առաջարկով եւ Թ. Հ. Թ.Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ 11-րդ շրջանի խորհրդարանական ընտրութիւնների մասին լուսաբանական բացատրութիւններ

    11-րդ շրջանի խորհրդարանական ընտրութիւններին ժողովրդի խուռներամ մասնակցութիւնը ապահովելու եւ ընտրութիւններին մասնակցելու անհրաժեշտութեան մասին ժողովրդին իրազեկելու նպատակով, երէկ, փետրւարի 16-ին, նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի եւ մասնակցութեամբ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի, կազմակերպւել էր լուսաբանական հանդիպում Թեհրանի հայոց դպրոցների տեսուչ-տեսչուհիների, փոխտեսուչ-փոխտեսչուհիների եւ ծնողական խորհուրդների անդամների հետ Զէյթուն քաղաքամասի «Շանթ» եւ «Մարիամեան» դպրոցի դահլիճում:

  • Թ.Հ.Թ. Թեմական եւ Կրթական խորհուրդների հանդիպում՝ Հ.Մ.Ա.Կ.-ի ներկայացուցիչների հետ
    Թ.Հ.Թ. Թեմական եւ Կրթական խորհուրդների հանդիպում՝ Հ.Մ.Ա.Կ.-ի ներկայացուցիչների հետ

    Երեքշաբթի, 2020 թւականի յունւարի 28-ին Թեմական խորհրդի կողմից կազմակերպւել էր հանդիպում Կրթական խորհրդի, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան կենտրոնական վարչութեան եւ 44-րդ Համադպրոցական խաղերի կազմակերպիչ յանձնախմբի ներկայացուցիչների միջեւ:

  • Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ամանորեայ միջոցառումը մէկ ակնթարթում
    Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ամանորեայ միջոցառումը մէկ ակնթարթում

    Չորեքշաբթի, յունւարի 22-ին Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ Հ.Բ.Ը. միութեան յարկի ներքոյ իրականացաւ Նոր տարւայ առիթով մտերմիկ հանդիպում-հիւրասիրութիւն: Անմիջապէս Ս. Ծննդեան եւ ամանորեայ տօներից յետոյ Կրթական խորհուրդը կազմակերպւում է արդէն աւանդոյթ դարձած միջոցառում, որով առիթ է ստեղծում մէկ անգամ եւս հնարաւորութիւն ընձեռնւի շնորհաւորելու միմեանց, Նոր տարւայ եւ Սուրբ ծննդեան տօների առիթով:

  • Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի հանդիպումը Հ.Բ.Ը. միութեան անդամների հետ
    Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի հանդիպումը Հ.Բ.Ը. միութեան անդամների հետ

    Կիրակի, 19 յունւարի 2020 թ.-ին՝ Կրթական խորհրդի կազմը եւ Թեմական խորհրդի փոխատենապետ ու Կրթական խորհրդի հետ կապ՝ պրն. Արա Շահվերդեանը, ազգային առաջնորդարանի Կրթական խորհրդի ժողովասրահում հանդիպում ունեցան Թեհրանի Հայկական բարեգործական ընդհանուր միութեան վարչութեան անդամների հետ:

  • Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի անդամները այցելեցին Սրբազան Հօրը
    Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի անդամները այցելեցին Սրբազան Հօրը

    Շաբաթ,  11 յունւարի 2020 թ.-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի անդամներին եւ Թեմական խորհրդի փոխատենապետ եւ խորհրդի հետ կապ՝ Արա Շահվերդեանին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։