Հա

Համայնք

28/04/2019 - 09:40

ՀՀ Մանկական զարգացման հիմնադրամի (ՄԶՀ) տնօրէնի այցը

Ապրիլի 23-ին, ՀՀ Մանկական զարգացման հիմնադրամի (ՄԶՀ) տնօրէն՝ Լուսինէ Սիմոնեանը, Թ.Հ.Թ.-ի Կրթական խորհրդի անդամ՝ Մելինէ Բադալի ուղեկցութեամբ այցելել է Թեհրանի հայոց ազգային դպրոցներ:

Ապրիլի 23-ին, ՀՀ Մանկական զարգացման հիմնադրամի (ՄԶՀ) տնօրէն՝ Լուսինէ Սիմոնեանը, Թ.Հ.Թ.-ի Կրթական խորհրդի անդամ՝ Մելինէ Բադալի ուղեկցութեամբ այցելել է Թեհրանի հայոց ազգային դպրոցներ:

Սոյն հիմնադրամի նպատակն է նպաստել երեխաների եւ նրանց ընտանիքների իրաւունքների պաշտպանութեանը, նրանց առողջ զարգացմանը եւ խոցելի խմբերի ներառմանը հասարակութիւն, առաջարկել մասնագիտական ծառայութիւններ` աջակցելով խոցելի խմբերի երեխաներին եւ նրանց ընտանիքներին, նպաստել մեթոդաբանական բազայի հարստացմանը`մշակելով նիւթեր երեխաների հետ աշխատող մասնագէտների, մանկավարժների եւ ծնողների համար:

Նրանք մատուցում են հոգեբանի, յատուկ մանկավարժի, լոգոպեւտի, արտ-թերապեւտի, ֆիզիոթերապեւտի եւ սոցիալական աշխատողի մասնագիտական ծառայություններ:

Հիմնադրամը իրականացնում է նաեւ սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ ինչպէս ծնողների, այնպես էլ երեխաների պաշտպանութեան, կրթական եւ համայնքային զարգացման ոլորտում աշխատող մասնագէտների համար:

Տկն. Սիմոնեանը Թեհրանում այցելեց հայոց ազգային «Սասուն» եւ «Ա. Ահարոնեան» մանկապարտէզներ, «Թունեան» եւ «Շանթ» տարրական դպրոցներ, ծանօթանալով պատկան դպրոցների ուսումնադաստիարակչական կազմի հետ:

Այցելութիւնների ընթացքին քննարկւել են նախադպրոցական եւ դպրոցական հաստատութիւններում երեխաների հետ աշխատանքի մեթոդաբանութիւնն ու մօտեցումները: Ինչպէս նաեւ ՄԶՀ-ի ԶարՄան / ZarMan ապրանքանիշի հայկական խաղերը Թեհրանի մանկապարտէզներում գործածելու հնարաւորութիւնները:

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։