Հա

Համայնք

14/07/2019 - 09:30

Ուխտագնացութիւն դէպի Արաք

Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ մեծագոյն Սրբեր՝ Ս. Սահակ եւ Մեսրոպի տօնը, այս տարի կատարւեց թւականիս 11 եւ 12 յուլիս օրերի ընթացքին։

Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ մեծագոյն Սրբեր՝ Ս. Սահակ եւ Մեսրոպի տօնը, այս տարի կատարւեց թւականիս 11 եւ 12 յուլիս օրերի ընթացքին։

Թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, ընկերակցութեամբ Արաքի այցելու հոգեւոր հովիւ՝ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանի, 11 յուլիսի առաւօտեան ժամանեց Արաք։

Սրբազան Հօրը դիմաւորեցին արաքցիները. տեղի ունեցաւ աւանդական աղ ու հացի օրհնութիւն եւ կանոնական աղօթք։

Յաջորդ օրը, առաւօտեան տեղի ունեցաւ սուրբ եւ անմահ պատարագ։ Օրւայ պատարագը մատուցեց առաջնորդ Սրբազան Հայրը։ Պատարագիչ Սրբազան Հօր սպասարկում էին արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանը եւ կիսասարկաւագ՝ Էդւիս Յունանեանը եւ դպուհի՝ Լիոդա Խոսրովեանը։ Սուրբ եւ անմահ պատարագին մասնակցում էին տեղի ժողովուրդն ու Թեհրանից եկեղեցիների յանձնախմբի կազմակերպութեամբ ուխտաւորներ, Փերիոյ Կրթասիրաց միութեան անդամներ եւ Նոր Ջուղայից ժամանած ուխտաւորները, որոնք եկել էին հաղորդւելու օրւայ խորհրդով եւ թարգմանիչ ու հայոց մտքի լուսաւորիչ վարդապետներ՝ Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպի շնչով մի անգամ եւս լուսաւորւելու։

Առաջնորդ Սրբազան Հայրը յընթացս քարոզի, Սրբերի նկարագիրն ու վարքն ակնարկելով յիշեցրեց, որ հայ ժողովուրդը միշտ պէտք է իր երախտագիտական զգացումները յայտնի հայ գրերի գիւտարար՝ Ս. Մեսրոպ Մաշտոցին ու Ս. Սահակ հայրապետին, որոնք Աստւածաշունչը հայացնելով, պատճառ դարձան Աստծու հետ հայերէն խօսելուն։ Նաեւ ակնարկեց թէ նրանց մեծ սուրբ գործը հայ ժողովրդին ինքնուրոյնութիւն բաշխելով, փրկեց ձուլման եւ կործանման վտանգից։

Սրբազան Հայրը նաեւ ուխտաւորներին յորդորեց իրենց կեանքում կարեւոր տեղ տալ Աստւածաշունչի եւ հայ գրքի ընթերցանութեան, որով վերանորոգած կը լինենք մեր ուխտը սուրբ թարգմանիչների հետ ու այսպիսով վառ կը պահենք նրանց խնկելի յիշատակը։ Սրբազան Հայրը հակիրճ բացատրութիւն տւեց նաև ուխտի եւ ուխտագնացութեան վերաբերեալ։

Ս. պատարագի երգեցողութիւնը կատարում էր ուխտագնացութիւնների երգչախումբը։

Օրւայ հոգեպարար արարողութիւնից յետոյ, ուխտաւոր հաւատացեալները բակում հիւրասիրւեցին եւ մտերմիկ հանդիպում ունեցան առաջնորդ Սրբազանի հետ։

Հայ եկեղեցին այս օրը նշում է հոգեգալստեան չորրորդ կիրակիի յաջորդող հինգշաբթի օրը, հայ գրերը որպէս Ս. Հոգուց եղած յայտնութիւն ընդունելով։

Յաւարտ պատարագի Սրբազան Հայրը խորհրդակցական հանդիպում ունեցաւ համայնքի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան անդամների հետ, մօտիկից համայնքի դժւարութիւնների հետ ծանօթանալու նպատակով, որին յաջորդեց միասնական սիրոյ ճաշը։ Ապա Սրբազան Հայրն իր օրհնութեան եւ գնահատանքի խօսքը փոխանցեց քաղաքի հիւրընկալ եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան, կազմակերպիչ յանձնախմբին ու երգեցիկ խմբին։

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • ԻԻՀ-ում հաւատարմագրւած Կիպրոսի դեսպանը այցելեց Սրբազան Հօրը
    ԻԻՀ-ում հաւատարմագրւած Կիպրոսի դեսպանը այցելեց Սրբազան Հօրը

    Չորեքշաբթի, 22 յունւար 2020 թ.-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը՝ առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Կիպրոսի դեսպան՝ պրն. Պետրոսին:

  • Այցելութիւն՝ ազգային առաջնորդարան
    Այցելութիւն՝ ազգային առաջնորդարան

    Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով երեքշաբթի, 21 յունւարի 2020 թ.-ին թեմիս  առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց պրն. Չաւոշիին, իր ընկերակիցներով:

  • Աւստրալիայի դեսպանուհին ազգային առաջնորդարանում
    Աւստրալիայի դեսպանուհին ազգային առաջնորդարանում

    Երեքշաբթի, 21 յունաւար 2020 թւականի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաստարմագրւած Աւստրալիայի դեսպանուհի՝ տկն.  Լինդալ Սաչին:

  • Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի քաղաքապետը՝ ազգաին առաջնորդարանում
    Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի քաղաքապետը՝ ազգաին առաջնորդարանում

    Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով չորեքշաբթի, 22 յունւարի 2020 թ.-ին ազգային առաջնորդարան այցելեցին՝ Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի քաղաքապետ՝ դոկտ. Ֆարհադիին, նոյն շրջանի քաղաքային ծառայութեան եւ կանաչապատման հարցերի տեղակալ՝ ճրտպ. Ալիբախշիին, սոցիալական եւ մշակութային հարեցրի տեղակալ՝ ճրտպ. Հոնարւարը, նոյն շրջանի 1-ին մասնաբաժնի քաղաքապետ՝ ճրտպ. Եալւէին, Մշակութային բաժնի պետ՝ պրն. Սոբհանիին, Հանրութեան հետ կապի պետ՝ ճրտգ. Փանահին եւ նրանց ընկերակցող պատւիրակութիւնը:

  • «Նայիրի» հրատարակչութեան անձնակազմը հանդիպեց Սրբազան Հօրը
    «Նայիրի» հրատարակչութեան անձնակազմը հանդիպեց Սրբազան Հօրը

    Երկուշաբթի, 20 յունւար 2020 թ.-ի կէսօրին՝ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Նայիրի» հրատարակչութեան տնօրէն՝ պրն. Արտոյտ Զոհրաբեանին եւ անձնակազմին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։