Հա

Համայնք

21/08/2019 - 08:00

Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը Ռաշտ եւ Անզալիում

Ս. Աստւածածնի Վերափոխման տօնն իր էութեամբ եւ խորհրդով խորը քրիստոնէական կրօնի վարդապետութիւն բովանդակելու պատճառով մեր եկեղեցու Սրբազան Հայրերի կողմից ներառւել է եկեղեցու հինգ մեծ (տաղաւար) տօների ցանկում:

Ս. Աստւածածնի Վերափոխման տօնն իր էութեամբ եւ խորհրդով խորը քրիստոնէական կրօնի վարդապետութիւն բովանդակելու պատճառով մեր եկեղեցու Սրբազան Հայրերի կողմից ներառւել է եկեղեցու հինգ մեծ (տաղաւար) տօների ցանկում:

Այս ուրախալի առիթով նախորդ տարիների սովորութեան համեմատ, այս տարի եւս թւականիս 15 եւ 16 օգոստոսին, Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի կողմից, ուխտագնացութիւն կազմակերպւեց դէպի Ռաշտ-Անզալի: Թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին ընկերակցում էին շրջանի այցելու հովիւ՝ արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը եւ արժ. Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանը: Խմբին մասնակցում էր նաեւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամ՝ Վահէ Թարոյեանը:

Շուրջ 40 ուխտաւորներից բաղկացած հանրակառքը հինգշաբթի առաւօտ կանուխ ճանապարհւեց դէպի Ռաշտ:

Սրբազան Հօրն Ռաշտի մուտքին դիմաւորւեց Ռաշտի եւ Անզալիի եկեղեցադպրոցական հոգաբարձութիւնների կողմից եւ ապա ուղղւեց դէպի եկեղեցի, ուր ուխտաւորների ներկայութեամբ կատարեց կանոնական աղօթքը եւ նրանց փոխանցեց իր հայրական պատգամը: Ապա դպրոցի սրահում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն:

Կէսօրւայ ճաշը դպրոցի սրահում միասնաբար կիսեցին, որի ընթացքին տեղի ունեցան բաժակաճառութիւն, խմբերգ, մեներգ եւ ասմունք: Աւարտին Սրբազան Հայրն իր հերթին գնահատեց Ռաշտի փոքրաթիւ համայնքը եւ յատկապէս եկեղեցադպրոցական հոգաբարձութեան անդամների անձնազոհ աշխատանքն ու ծառայութիւնը:

Երեկոյեան ուխտաւորները մեկնեցին դէպի Անզալի:

Ուրբաթ առաւօտեան ժամը 10:30-ին Անզալիի Ս. Աստւածածին մատուռի մէջ մատուցւեց հանդիսաւոր եպիսկոպոսական պատարագ ձեռամբ թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի:

Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձաւ Ս. Կոյս Մարիամի առաքինութեանց մասին եւ վեր բերեց նրա մայրութիւնը իբրեւ տիպար եւ բարձրագոյն օրինակ բոլոր մայրերին: Իր քարոզում անդրադարձաւ նաեւ վերափոխման կապւած ազգային աւանդութիւնների եւ ի մասնաւորի խաղողի օրհնութեան արարողութեանը եւ դրա տօնին առնչւելու իմաստին եւ կարգաւորմանը:

Պատարագի աւարտին տեղի ունեցաւ աւանդական խաղողօրքնէքը, որից յետոյ ուխտաւորները եկեղեցու բակում հիւրասիրւեցին:

Երեկոյեան, Սրբազանը հիւր եղաւ եկեղեցադպրոցական հոգաբարձութեան ատենապետ՝ Ասպետ Սիմոն Տէր-Յովսէփեանին եւ շաբաթ առաւօտեան Սրբազան Հայրն իր ուղեկիցներով վերադարձաւ Թեհրան:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։