Հա

Համայնք

20/10/2019 - 15:30

Երեք իրանահայ արւեստագէտների գործեր՝ «Մէկ այլ շրջանակ» խորագրով ցուցահանդէսում

Թւականիս, հոկտեմբերի 18-ին Թեհրանում «Աթաշզադ» պատկերասրահում, բացումը կատարւեց իւրօրինակ ցուցահանդէսի՝ «Մէկ այլ շրջանակ» խորագրով, որին իրանցի այլ արւեստագէտների կողքին իրենց լուսանկարչական եւ գեղանկարչական գործերով հանդէս էին եկել երեք իրանահայ արւեստագէտներ:

«ԱԼԻՔ» Կ. Դ. - Թւականիս, հոկտեմբերի 18-ին Թեհրանում «Աթաշզադ» պատկերասրահում, բացումը կատարւեց իւրօրինակ ցուցահանդէսի՝ «Մէկ այլ շրջանակ» խորագրով, որին իրանցի այլ արւեստագէտների կողքին իրենց լուսանկարչական եւ գեղանկարչական գործերով հանդէս էին եկել երեք իրանահայ արւեստագէտներ:

Գեղանկարչական աշխատանքներով մասնակցել էին Թալին Զատիկեանը, Լինետ Աղաջանեանը, իսկ լուսանկարչական գործերով Անդրէ Գալստեանը:

Իւրաքանչիւր արւեստագէտ հանդէս էր եկել առաւելագոյնը հինգ աշխատանքով: Մասնակիցները նախապէս իրենց գործերը յանձնել են Իրաւարար կազմին, որի հաստատումը ստանալուց յետոյ, հանրութեան դատին են յանձնել:

Ներկայացւած գործերի թեման ազատ էր եւ իւրաքանչիւր արւեստագէտ իր ցանկացած թեմայով էր հանդէս եկել: Բացման հանդիսութեանը ներկայ էին նաեւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչներ:

Ցուցահանդէսը մինչեւ չորեքշաբթի՝ հոկտեմբերի 23-ը ընդունելու է այցելուներին: Այցելութեան ժամերն են՝ երեկոյեան 4-ից 7-ը, հասցէն է՝ հիւսիսային Թաւանիր, Հեմմաթ կամուրջից անց, չհասած Վանաք հրապարակին, Հուման փողոցի սկիզբը, համար 23:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։