Հա

Համայնք

13/11/2019 - 16:00

Գումարւեց ՊԺ-ի հերթական նիստը. Ներկայացւեց Թ. Հ. Թ. Թեմական եւ Կրօնական խորհուրդների երկամեայ ծրագրերը

Երէկ, նոյեմբերի 12-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում մեկնարկեց Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, որը շարունակւելու է նաեւ այսօր: Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը յետվիրահատական ապաքինման շրջանը անցկացնելու բերումով ներկայ չէր երէկւայ նիստին եւ նրան էր փոխարինել Տ. Վարազդատ աւագ քհնյ. Քեշիշեանը:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Երէկ, նոյեմբերի 12-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում մեկնարկեց Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, որը շարունակւելու է նաեւ այսօր: Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը յետվիրահատական ապաքինման շրջանը անցկացնելու բերումով ներկայ չէր երէկւայ նիստին եւ նրան էր փոխարինել Տ. Վարազդատ աւագ քհնյ. Քեշիշեանը:

Հերթական նիստի սկզբում ՊԺ-ի ատենապետ Ժոզէֆ Մեհրաբեանը ողջունելով նիստի գումարումը, կարեւորութեամբ անդրադարձաւ ՊԺ-ի չորս յանձնաժողովներ՝ կրթական, տնտեսական, հասարակական եւ կանոնագրի աշխատանքների մասին, ընդգծելով, որ 16-րդ ՊԺ-ն առաջին իսկ օրւանից կարեւորութեամբ է վերաբերւել յանձնաժողովների աշխատանքներին եւ փորձել նրանց տեսակէտների հիմամբ, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի հետ համայնքային աշխատանքները հունաւորել: Նա այդ ոլորտում տնտեսական յանձնախմբերի արդիւնաւէտ աշխատանքներից համարեց «Զանգ» ընկերութեան առումով ուսումնասիրութիւնը եւ այդ հիմամբ իրականացւած դրական քայլը: Ատենապետը ընդգծեց, որ անհրաժեշտ է օր առաջ իրականացնել ՊԺ-ի հաստատւած կէտերը եւ կարեւորեց հետեւեալը, թէ ինչպէս հետամուտ լինել ՊԺ-ի հաստատումները իրականացնելու համար, ի մասնաւորի՝ առաջիկայ մէկ տարւայ ընթացքում, որից յետոյ իր աւարտին է հասնելու 16-րդ ՊԺ-ի շրջանը: Նա որպէս ժողովի հաստատած եւ մինչ օրս չիրականացած հանգամանք, նշեց հետեւեալը, որ անհրաժեշտ է նաեւ կեանքի կոչել ժողովի կողմից հաստատւած թեմի առաջնորդի համայնքում իր ծառայութեան 20-ամեակի առիթով յանձնախումբ, եւ այդ ուղղութեամբ լծւել աշխատանքի: Ատենապետը կարեւորեց մի շարք հարցերի աւելի արագ քննարկումները, ինչպէս նախահաշւի հաստատումը, հաստատւած ծրագրերի իրականացումը եւ առաջիկայ գործունէութեան քննարկումը, որոնց արդիւնքում աւելի արդիւնաւէտ կընթանան աշխատանքները: Այս բաժնում պատգամաւորները ներկայացրին իրենց տեսակէտները, առաջադրանքները, աշխատանքները աւելի արդիւնաւէտ դարձնելու նպատակով: Ժողովում նաեւ անդրադարձ եղաւ ՊԺ-ի հերթական նիստերի մի քանի անգամ յետաձգումների պատճառների մասին, ի շարս ամառային արձակուրդները, նոր մարմինների եւ խորհուրդների ցանկերի պատրաստման ընթացքը եւ թեմիս առաջնորդի վիրահատութիւնը:

Ընթացքում ընթերցւեց ժողովին յղւած մի քանի նամակներ:

Ապա ժողովին հրաւիրւեց Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը եւ Հաշւեքննիչ մարմինը: Սկզբում նորընտիր Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը ժողովին ներկայացրեց խորհրդի անդամների հանգամանքները:

Ժողովը շարունակւեց Վահիկ Աղաքեանի ատենապետութեամբ եւ ունկնդրեց Տ. Սահակ քհն. Խոսրովեանին, ով Կրօնական խորհրդի կողմից ներկայացրեց 2019-2021 խորհրդի երկամեայ ծրագիրը եւ ծրագրի նպատակները, որը բաղկացած էր զանազան գլուխներից, կարեւորելով նոր սերունդի մօտ ազգային- հոգեւոր դաստիարակութեան զարգացումը: Վերջում պատգամաւորները երկամեայ ծրագրի կապակցութեամբ ներկայացրին իրենց հարցադրումները, առաջարկութիւնները եւ քննարկումները եւ նշւեց, որ այս տարի գրքի հերթական ցուցահանդէսի բացը զգալի էր համայնքի կողմից, քանի որ դա լաւագոյն առիթն էր նոր սերունդին հաղորդ պահելու հայ գիր ու գրականութեանը:

Յաջորդ գլխի տակ ժողովականները ունկնդրեցին նորընտիր Թեմական խորհրդի երկամեայ ծրագիրը, որը ընթերցեց խորհրդի փոխատենապետ Արա Շահվերդեանը: Երկամեայ ծրագիրը բաղկացած էր զանազան գլուխներից: Երկամեայ ծրագրի ընթերցումից յետոյ պատգամաւորները ներկայացրին հարցումներ, որոնց պատասխանում էր Թեմական խորհուրդը:

Ժողովը շարունակւելու է այսօր, նախատեսւած օրակարգերի քննարկմամբ:

Յարակից լուրեր

  • Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանի հարցազրոյցը կորոնավիրուսի տարածման վերաբերեալ
    Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանի հարցազրոյցը կորոնավիրուսի տարածման վերաբերեալ

    Ստորեւ ներկայացնում ենք Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հանրութեան հետ կապի հարցազրոյցը Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանի հետ։

  • ՏԵՂԵԿԱՆՔ
    ՏԵՂԵԿԱՆՔ

    Սոյն գրութեամբ տեղեկացնում ենք, երկրում տիրող կորոնավիրուս համաճարակի պատճառով գոյացած իրավիճակին եւ ճգնաժամին դիմակայելու նպատակով Թեմական խորհուրդը իր աշխատանքները շարունակում է հետեւեալ կարգով՝

  • ՏԵՂԵԿԱՆՔ
    ՏԵՂԵԿԱՆՔ

    Սոյն գրութեամբ տեղեկացնում ենք, երկրում տիրող կորոնավիրուս համաճարակի պատճառով գոյացած իրավիճակը եւ ճգնաժամը նկատի ունենալով, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը կիրակի, թւականիս մարտի 8-ին գումարւած նիստում յանգել է հետեւեալ որոշումների՝

  • Համատեղ խորհրդակցական հանդիպում՝ ազգային առաջնորդարանում
    Համատեղ խորհրդակցական հանդիպում՝ ազգային առաջնորդարանում

    Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը եւ Թեմական խորհուրդը նկատի ունենալով Իրանում օրըստօրէ զարգացող կորոնավիրուսի տարածումը, հիւանդների թւի աւելացումը եւ տիրող առողջապահական ճգնաժամը, կազմակերպել են համատեղ խորհրդակցական հանդիպում, վիրուսի կանխարգելման համար աշխատանքներ համակարգելու եւ նախաձեռնելու մտադրութեամբ:

  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

    Երկրում կորոնավիրուսից առաջացած տագնապը դիմագրաւելու պարտաւորութեան առաջ է կանգնած ամէն մի քաղաքացի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։