Հա

Համայնք

30/11/2019 - 14:40

Հայաստանում՝ ԻԻՀ նոր դեսպանը «Ալիք»-ում

Սոյն թւականի հինգշաբթի, նոյ. 28-ի առաւօտեան «Ալիք»-ի կենտրոնատեղի այցելեց ՀՀ-ում՝ Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, որտեղ դիմաւորւեց «Ալիք» հաստատութեան եւ վարչութեան ներկայացուցիչների կողմից:

«ԱԼԻՔ» - Սոյն թւականի հինգշաբթի, նոյ. 28-ի առաւօտեան «Ալիք»-ի կենտրոնատեղի այցելեց ՀՀ-ում՝ Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, որտեղ դիմաւորւեց «Ալիք» հաստատութեան եւ վարչութեան ներկայացուցիչների կողմից:

Հանդիպմանը, որին մասնակցում էին Իսլ. խորհրդարանում ներկայ ու նախկին հայ պատգամաւորները, եւ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ու Թեմական խորհրդի ատենապետերը, հանգամանալի զրոյց-քննարկում եղաւ ինչպէս իրանահայութեան պատմական, մշակութային ու հասարակական իրողութիւնների, այնպէս էլ՝ հայ-իրանական թէ՛ պետական եւ թէ՛ ժողովրդային յարաբերութիւնների ծիրում նոր հեռանկարի ու կարելիութիւնների վերաբերեալ:

Պրն. Զոհուրին նոյնպէս այցելեց «Ալիք»-ի խմբագրակազմ, որտեղ ծանօթացաւ իրանահայ միակ օրաթերթի տեղեկատւական-յարաբերական աշխատանքներին:

Գործակցութեան նպաստաւոր հեռանկարի ակնկալիքով՝ հիւրընկալները նոր դեսպանին իր պատասխանատու առաքելութեանը յաջողութիւն մաղթեցին, հնարաւոր համագործակցութեան պատրաստակամութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։