Հա

Համայնք

17/12/2019 - 11:50

Ասիայի Միջեկեղեցական Կանանց համագումար՝ Շինչու-Թայւան (19-26 նոյեմբեր 2019 թ.)

Ասիայի Եկեղեցիների խորհրդի կազմակերպութեամբ, թւականիս նոյեմբերի 19-ից 26, տեղի ունեցաւ Ասիայի Համաշխահրային Եկեղեցիների Կանանց համագումարը, Թայւանի Շինչու քաղաքում։ Սոյն համագումարին մասնակցեցին աւելի քան 250 կանայք, ովքեր ներկայացնում էին շուրջ 48 երկրներ եւ համայնքներ։ Այս շարքում էր նաեւ Իրանի Հայոց Առաքելական եկեղեցին, որը ներկայացրեց օր. Արինէ Մինասեանը։

Ասիայի Եկեղեցիների խորհրդի կազմակերպութեամբ, թւականիս նոյեմբերի 19-ից 26, տեղի ունեցաւ Ասիայի Համաշխահրային Եկեղեցիների Կանանց համագումարը, Թայւանի Շինչու քաղաքում։ Սոյն համագումարին մասնակցեցին աւելի քան 250 կանայք, ովքեր ներկայացնում էին շուրջ 48 երկրներ եւ համայնքներ։ Այս շարքում էր նաեւ Իրանի Հայոց Առաքելական եկեղեցին, որը ներկայացրեց օր. Արինէ Մինասեանը։

Մինչեւ համագումարի սկսւելը, տեղի ունեցաւ միասին, համատեղ պայքար HIV եւ AIDS հիւանդութիւնների կանխարգելման համար (Action Together in Combating HIV and AIDS) երեք օրեայ աշխատանք-համագումարը, որի ընթացքում մասնակիցները նախ ծանօթացան հիւանդութեան տարածման եւ դրան կանխելու միջոցները։ Ապա Garden of Hope Foundation (Յոյսի պարտէզ հիմնարկութեան եւ Թայւանի Lourdes Association) կազմակերպութիւնների հիմնադիրները ներկայացրին այս հիւանդութեամբ տառապող անձանց համար իրենց մշակած ծրագրերը եւ ընդգծեցին համայնքի օգնութեան եւ ներգրաւութեան կարեւորութիւնը, հիւանդների կենսունակութեան եւ առողջութեան համար։ Այս թւում շեշտւեց եկեղեցիների կարեւոր դերակատարութիւնը հիւանդների բուժման եւ համայնքային ներդրում ապահովելու կապակցութեամբ։ Աշխատանքի վերջում մասնակիցները կազմեցին իրենց համայնքներում նշւած հիւանդութեան դէմ իրենց պայքարի եւ դրանով տառապող հիւանդների օգնութեան քայլերի նախագիծը։ Կարեւոր էր կազմութիւնը այնպիսի ծրագրեր, որոնք չեն ձախողւի պատկան համայնքների մշակութային, հասարակական եւ տնտեսական պայմանների ներքոյ։

Ապա թւականիս նոյեմբեր 22-ին պաշտօնական հանդիսութեամբ բացւած յայտարարւեց Ասիայի Եկեղեցիների Համաշխարհային Կանանց նւիրւած համագումարը։ Ասիայի երկրներում կանանց կեանքի պայմանները բացատրւում եւ սահմանւում են զանազան մշակութային, քաղաքական եւ հասարակական ազդակների դերակատարութեամբ։ Եկեղեցիների խորհրդի ընդհանուր քարտուղար՝ դոկտոր Մաթիւ Ժորժ Չունաքառանը իր բացման խօսքի ընթացքում անդրադարձաւ այն հարցին, որ չնայած համաշխարհային ձեռքբերումներին մարդու իրաւունքի ոլորտում, այսօր մենք ականատես ենք աշխարհասփիւռ զարգացող անարդարութեան եւ իրաւունքների ոտնակոխման։ Ասիայի Եկեղեցիների Համաշխարհային Կանանց խորհուրդի նպատակն էր ոչ միայն բարձրաձայնել կանանց եւ հասարակութիւնից մեկուսացւած անհատների դժւարութիւնները եւ յաճախ անձի կեանքի սպառնացող վտանգները, այլ նաեւ խնդիրների համար լուծում գտնել համաշխարհային եկեղեցիների հովանաւորութեամբ։

Համագումարի ընթացքում տեղի ունեցան 4 դասախօսական նիստեր խորհրդի բուն նիւթերի շուրջ, որոնք էին՝ կանանց դէմ բռնութիւն, կանանց եւ երեխաների շահագործում եւ թրաֆիքինգ, անհաւասար եւ անարդար կեանքի պայմաններ, կանանց իրաւունքների ոտնակոխում եւ այլն։ Սրանից բացի, տեղի ունեցան 15 աշխատանքային նիստեր. իւրաքանչիւր անձ հնարաւորութիւն ունէր մասնակցել դրանցից երեքին։ Վերոյիշեալ նիստերում քննարկւում էին զանազան նիւթեր եւ կազմւում դրանց հետ կապւած հետագայ քայլերի եւ նախագծերի սխեման։ Ընթացքում նաեւ կազմակերպւեցին այցելութիւններ տեղական եկեղեցիներին, որտեղ խորհրդի անդամները նաեւ մասնակցեցին եկեղեցական արարողութիւններին։ Իսկ եկեղեցական այցելութիւնից յետոյ, տեղի ունեցաւ մշակութային երեկոյ, որի ընթացքում մասնակիցները, իրենց պատմական տարազները եւ զգեստները հագած, ներկայացրին իրենց մշակոյթը ազգային երգերով, պարերով եւ համեղ ուտեստներով։

Համագումարի ընթացքում քննարկւեցին կանանց առողջութիւնը եւ ապահովութիւնը վտանգող պայմանները եւ ազդակները տարբեր երկրներում, շեշտելով որ արդարութեան, ազատութեան նաեւ պատշաճ կրթութեան հասանելիութիւնը կանանց իրաւունքն է։ Օգտւելով եկեղեցիների ստեղծած ապահով միջավայրից, կանայք կարող են ոչ միայն ապահովել բարեկեցիկ եւ ապահով կեանք իրենց անձի համար, այլ նաեւ կարող են ստեղծել մի այնպիսի միջավայր, որը կը՛նդգրկի, կապաքինի եւ կը մխիթարի նրանց, ովքեր կեանքի դժւարին օրերում են յայտնւել։ Ասիայի Եկեղեցիների Համաշխարհային կանայք պէտք է աշխատեն քայլել միասնաբար եւ մշակել թէ առանձին եւ թէ համատեղ ծրագրեր, որոնք կը նպաստեն կանանց կեանքի պայմանների բարելաւման ամենուրեք։

Հարկ է նշել, որ օր. Արինէ Մինասեանը համագումարի աշխատանքներին գործօն մասնակցութիւն ունեցաւ եւ խմբային աշխատանքների (Working Group)-ի նիստերից մէկին ատենապետեց։

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

 

Յարակից լուրեր

  • Միջ-եկեղեցական միջազգային համագումար Անթիլիասի մէջ «Միջ-եկեղեցական շարժումը կարիքը ունի նոր տեսլականի» Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոս
    Միջ-եկեղեցական միջազգային համագումար Անթիլիասի մէջ «Միջ-եկեղեցական շարժումը կարիքը ունի նոր տեսլականի» Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոս

    Ուրբաթ, 31 յունուար 2020-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ բացումը կատարուեցաւ միջազգային միջ-եկեղեցական համագումարին, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ մասնակցութեամբ 30 աստուածաբաններու ու միջ-եկեղեցական շարժումի փորձագէտներու՝ Հարաւային Քորիայէն, Ինտոնեզիայէն, Հնդկաստանէն, Յորդանանէն, Գենիայէն, Կանայէն, Պուրունտիէն, Ռուսիայէն, Զուիցերիայէն, Վատիկանէն, Շուէտէն, Ֆինլանտայէն, Գանատայէն, Միացեալ Նահանգներէն եւ Լիբանանէն:

  • «Կրօնների տեսանկիւնից պատժամիջոցը, միջոց ընդդէմ համաշխարհային խաղաղութեան» համագումար
    «Կրօնների տեսանկիւնից պատժամիջոցը, միջոց ընդդէմ համաշխարհային խաղաղութեան» համագումար

    Թւականիս 22 յուլիսի առաւօտան, Իսլամական Յարաբերութեանց եւ մշակոյթի կազմակերպութեան «Զահրա» աղօթքի դահլիճում կայացաւ, «Կրօնների տեսանկիւնից պատժամիջոցը, միջոց ընդդէմ համաշխարհային խաղաղութեան» վերնագրով համագումարը:

  • Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին մասնակցում է Թեհրանի հայոց թեմի թեմակալ առաջնորդը
    Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին մասնակցում է Թեհրանի հայոց թեմի թեմակալ առաջնորդը

    Ասիայի Եկեղեցիների խորհուրդը ընդգրկում է Ասիայի բոլոր եկեղեցիները, որոնք գործում են աւելի քան 22 երկրների մէջ, ներառեալ Իրանը։ Իրանի հայոց եկեղեցին, 2010 թւականի ապրիլից մաս է կազմում սոյն խորհրդին եւ իր գործօն մասնակցութիւնն է բերում նրա աշխատանքներին։ Յայտնենք, որ 2018-ի յուլիսին սոյն խորհրդի Գործադիր վարչութիւնը իր տարեկան ժողովը գումարեց Անթիլիասում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի տնօրինութեամբ եւ հրաւէրով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի։ Սեպուհ արքեպիսկոպոսը 2010-ից սկսեալ Գործադիր վարչութեան անդամ է։

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն, այսօր, կիրակի, 14 յուլիս 2019-ի վաղ առաւօտեան ժամերին մեկնեց Կամբոջիա - Փնոմ Փէն, մասնակցելու Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան տարեկան հերթական ժողովին՝ 16-19 յուլիս 2019-ին:

  • Հայ մամուլի համահայկական համագումարէն յետոյ
    Հայ մամուլի համահայկական համագումարէն յետոյ

    Հայ մամուլին նուիրուած համահայկական համագումարը իր աւարտին հասաւ։ Արդարեւ, քննարկուած նիւթերը այնքա՜ն բազմազան էին ու այլազան, արծարծուած խնդիրները այնքա՜ն այժմէական էին ու հրատապ, հայ մամուլին դիմագրաւած մտահոգութիւններն ու մարտահրաւէրները այնքա՜ն բազմաբնոյթ էին, մեր հայեցակէտերն ու արժեւորումները այնքա՜ն տարբեր էին, որ կարելի չէր երեք օրերու ժամանակամիջոցի ընթացքին զանոնք խոր վերլուծումի ենթարկել։ Հետեւաբար, կարելի չէ համագումարի աշխատանքներուն եզրայանգում կատարել։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։