Հա

Համայնք

20/01/2020 - 14:20

Դոկտ. Կարէն Խանլարեանը անդրադարձաւ Իրանի քաղաքական իրադարձութիւններին

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ երէկ՝ յունւարի 19-ի երեկոյեան, միութեան «Սուքերեան» սրահում կազմակերպւել էր բանախօսութիւն՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի մասնակցութեամբ:

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ բանախօսական երեկոյ

 

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ երէկ՝ յունւարի 19-ի երեկոյեան, միութեան «Սուքերեան» սրահում կազմակերպւել էր բանախօսութիւն՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի մասնակցութեամբ:

Սկզբում միութեան վարչութեան նախագահ Ալֆրէդ Քեշիշեանը ողջունելով հիւրին եւ ներկաներին, ընդգծեց, որ ելնելով Իրանում վերջին շրջանի իրադարձութիւններից, նախաձեռնւել է նման հանդիպում պատգամաւորի հետ, եւ ընդգծեց, որ դոկտ. Խանլարեանը միշտ վերահասու է եղել քաղաքամասի հարցերին:

«Իրանի քաղաքական իրադարձութիւններ»-ի մասին հրաւիրւեց դոկտ. Կարէն Խանլարեանը, ով անդրադառնալով Իրանի քաղաքական իրադարձութիւններին, յատկապէս վերջին շաբաթների ընթացքում, նախ խօսեց գեներալ-մայոր Ղասեմ Սոլէյմանիի եւ իր զինակիցների նահատակութեան եւ ԱՄՆ-ի նախաձեռնած ահաբեկչական ակտի, եւ այն հանգամանքի մասին, որ ահաբեկչական ակտը անմիջապէս ստանձնեց ԱՄՆ-ը: Նա նշեց, որ ակտը լուրջ ձեռնոց էր նետւած Իրանին եւ կարելի էր համարել մարտահրաւէր, որը բնականաբար յանգեցրեց Իրանի պատասխանին, որը իրականացաւ Էյնոլասադում՝ ԱՄՆ-ի ռազմաբազաների դէմ եւ համարւում է Երկրորդ Աշխարհամարտից յետոյ, ԱՄՆ-ի ռազմաբազաների դէմ ամենամեծ ակտը: Նա իր ելոյթի ընթացքում անդրադարձաւ նահատակ Ղասեմ Սոլէյմանիի անժխտելի դրական դերը, տարածաշրջանում ահաբեկչական խմբաւորումների դէմ պայքարում:

Նա նշեց, որ նահատակ Սոլէյմանիին իր հակաահաբեկչական քայլերի շրջագծում, ի մասնաւորի՝ Հալէպում մեծ նպաստ է բերել հայերին, ասորիներին, եզդիներին, ալեւիներին եւ բոլոր նրանց, ովքեր գտնւում էին ԴԱԷՇ-ի եւ «Ջեբհաթ օլ Նոսրա»-ի ահաբեկչական գործողութիւնների դաշտում:

Ելոյթի այլ բաժնում բանախօսը անդրադարձաւ ուկրայնական մարդատար ինքնաթիռի կործանման դժբախտ պատահարին, որը ստանձնեց Իրանի զինեալ ուժերը եւ ընդգծեց, որ դա ապացուցում է պատասխանատւութեան մեծ զգացում: Նա անդրադարձաւ Իսլ. խորհրդարանում պահակազօրի հրամանատար գեներալ Սալամիի բացատրութեանը այդ մասին, ըստ որի զոհւածները համարւեցին նահատակներ: Ելոյթի ընթացքում բանախօսը արտայայտւեց նաեւ երկրի տնտեսական իրավիճակի եւ այդ բնագաւառում մի շարք հարցերի վերաբերեալ:

Վերջում նա կարեւորութեամբ անդրադարձաւ այն հանգամանքին, որ թէեւ Իրանի թշնամիները եւ նոյնիսկ բարեկամ թւացող թշնամիները ամենուր փորձում են ջլատել Իրանը ու հարւածել Իրանին, նշեց, որ հզօր եւ ամբողջական Իրանը կարեւոր է աշխարհի, տարածաշրջանի, ինչպէս նաեւ Հայաստանի համար:

Հարցումների ընթացքում խօսւեց երկրի առաջիկայ բիւջէում կրօնական փոքրամասնութիւնների համար ժամանակին նկատի առնւած բիւջէի զեղչման մասին, որի վերաբերեալ պատգամաւորը նշեց, որ փորձ է արւում վերականգնել այդ իրաւունքը բիւջէում: Իրանի Սահմանադրական շարժման մէջ Եփրեմ խանի եւ իրանահայութեան դերի նկատմամբ հնչող մօտեցումների, Իրանի դէմ ԱՄՆ-ի պատժամիջոցների եւ լսարանի կողմից այլ հարցերի վերաբերեալ, համապարփակ գծերով անդրադարձաւ պատգամաւորը:

Յարակից լուրեր

  • Արա Շահվերդեանը՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Զարթօնք» սրահում. «Կարեւոր է հզօր եւ կայուն Իրանը»
    Արա Շահվերդեանը՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Զարթօնք» սրահում. «Կարեւոր է հզօր եւ կայուն Իրանը»

    Շարունակւելով 11-րդ շրջանի խորհրդարանական ընտրութիւնների քարոզարշաւը, երէկ, փետրւարի 16-ին թեկնածու Արա Շահվերդեանը ընկերակցութեամբ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի եւ իր շտաբի պատասխանատուների, այցելեց Զէյթուն քաղաքամասի շտաբները, որից յետոյ թեկնածու Արա Շահվերդեանը եւ ընկերակցող կազմը մասնակցեց Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Զարթօնք» դահլիճում քաղաքամասի ականաւոր դէմքերի հետ կազմակերպւած մտերմիկ հանդիպմանը:

  • Կենտրոնական ընտրական շտաբի առաջարկով եւ Թ. Հ. Թ.Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ 11-րդ շրջանի խորհրդարանական ընտրութիւնների մասին լուսաբանական բացատրութիւններ
    Կենտրոնական ընտրական շտաբի առաջարկով եւ Թ. Հ. Թ.Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ 11-րդ շրջանի խորհրդարանական ընտրութիւնների մասին լուսաբանական բացատրութիւններ

    11-րդ շրջանի խորհրդարանական ընտրութիւններին ժողովրդի խուռներամ մասնակցութիւնը ապահովելու եւ ընտրութիւններին մասնակցելու անհրաժեշտութեան մասին ժողովրդին իրազեկելու նպատակով, երէկ, փետրւարի 16-ին, նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի եւ մասնակցութեամբ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի, կազմակերպւել էր լուսաբանական հանդիպում Թեհրանի հայոց դպրոցների տեսուչ-տեսչուհիների, փոխտեսուչ-փոխտեսչուհիների եւ ծնողական խորհուրդների անդամների հետ Զէյթուն քաղաքամասի «Շանթ» եւ «Մարիամեան» դպրոցի դահլիճում:

  • Դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Արա Շահվերդեանը Հ. Մ. «Սարդարապատ» միութեան յարկի տակ
    Դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Արա Շահվերդեանը Հ. Մ. «Սարդարապատ» միութեան յարկի տակ

    Իսլամական խորհրդարանի 11-րդ շրջանի ընտրութիւնների քարոզարշաւի երրորդ օրւան, փետրւարի 15-ին Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր եւ պատգամաւորութեան թեկնածուներ դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Արա Շահվերդեանը քարոզարշաւի ժողովրդական հանդիպումների շարանում ներկայ եղան Սարդարապատ քաղաքամասի Հ. Մ. «Սարդարապատ» միութեան յարկի տակ: Ժողովրդական հանդիպմանը, միութեան վարչութեան նախագահ Մուշեղ Ծատուրեանը ողջունելով գործող պատգամաւորին եւ թեկնածուներին գնահատեց դոկտ. Խանլարեանի ութամեայ աշխատանքները:

  • «Նոյն գաղափարը, նոյն ոգին, նոյն ուղին»-ի թեկնածուն հանդիպել է «Սասուն»-ի աւագների հետ
    «Նոյն գաղափարը, նոյն ոգին, նոյն ուղին»-ի թեկնածուն հանդիպել է «Սասուն»-ի աւագների հետ

    Երէկ, Սասուն քաղաքամասի անւանի գործիչների ու միութիւնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը գործող պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը ժողովրդին ուղղւած իր կոչի կապակցութեամբ ելոյթ ունեցաւ:

  • Դոկտ. Կարէն Խանլարեանի կոչը
    Դոկտ. Կարէն Խանլարեանի կոչը

    Սիրելի հայրենակիցներ,

    Վերջին ութ տարիների ընթացքում լաւ ու վատ օրեր, ծանր ու սահուն պահեր ենք անցել Իրանի մեծ ժողովրդի հետ միասին: Ձեր ազգային բարձր գիտակցութեան շնորհիւ հնարաւոր է դարձել լուծել մեր համայնքային եւ անձնական բազում խնդիրներ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։