Հա

Համայնք

16/02/2020 - 14:10

«Նոյն գաղափարը, նոյն ոգին, նոյն ուղին»-ի թեկնածուն հանդիպել է «Սասուն»-ի աւագների հետ

Երէկ, Սասուն քաղաքամասի անւանի գործիչների ու միութիւնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը գործող պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը ժողովրդին ուղղւած իր կոչի կապակցութեամբ ելոյթ ունեցաւ:

«ԱԼԻՔ» - Երէկ, Սասուն քաղաքամասի անւանի գործիչների ու միութիւնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը գործող պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը ժողովրդին ուղղւած իր կոչի կապակցութեամբ ելոյթ ունեցաւ, որտեղ նշեց, որ ցաւում է, որ առողջական պայմանների բերումով այլեւս գալիք նստաշրջանին անկարող է լինելու շարունակելու պատգամաւորի իր պարտաւորութիւնները, միաժամանակ նշելով, որ թէեւ ցաւում է դրա համար, բայց հանգիստ մտքով է այդ առաքելութիւնը թողնում յաջորդ ընտրեալին, քանի որ համոզւած է՝ Արա Շահվերդեանը հէնց նա է, ում կարելի է վստահել նման պարտաւորութիւն, այն ակնկալիքով, որ ծառացող խնդիրների համար առաջարկւող լուծումները կրելու են խիստ ազգանպաստ մօտեցումներ:

Արա Շահվերդեանը նոյնպէս ելոյթ ունեցաւ, որտեղ ուրւագծելով իր ծրագրի հեռանկարները նշեց, որ դա ոչ այլ է լինելու քան նախկին պատգամաւորների կտրած ու կերտած ճանապարհն է:

Հանդիպմանը ներկայ էին քաղաքամասի երեւելի գործիչներն ու ազգային դէմքերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։